Friday, 29 03 2024
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար

Ստեփանակերտը ԱՄՆ պետքարտուղարության հաղորդագրությունում սուբյեկտիվություն է տեսնում

ԱՄՆ պետքարտուղարությունն իր քաղաքացիներին զգուշացնում է չմեկնել Արցախ։ Պատճառը տարածաշրջանում առկա ռազմական հակամարտությունն է։ Գերատեսչության հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է, որ կրակոցները և երբեմն հրետանային համակարգերի կիրառումը, ներառյալ նաև ականները և ականանետները, տարեկան դառնում են մարդկանց մահվան և վիրավորման պատճառ։ Պետքարտուղարությունը խորհուրդ է տալիս խուսափել շփման գծին և Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին մոտ գտնվող ավտոճանապարհներին գտնվելուց։

ԱՄՆ կառավարությունը չի կարող արտակարգ ծառայություններ մատուցել Լեռնային Ղարաբաղում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին, քանի որ ամերիկյան կառավարական ծառայակիցները այնտեղ այցելության սահմանափակումներ ունեն։

Նույն հաղորդագրության մեջ ԱՄՆ պետքարտուղարությունն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել նաև Թուրքմենստան և Ադրբեջան այցելելուց, սակայն այս երկու երկրի դեպքում պատճառը կորոնավիրուսն է։

Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանն անդրադառնալով Պետքարտուղարության հաղորդագրությանը՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ հաղորդագրությունը որակում են որպես սուբյեկտիվ և ոչ տրամաբանական:

«Մենք ուզում ենք, որ ամեն ինչ լինի ողջամտության սահմաններում։ Եթե ԱՄՆ-ը, այդ թվում նաև Մինսկի խմբի իրենց համանախագահը նշում են, որ կա լարվածության նվազում, լարվածությունը թուլացել է, և հետո իրենց քաղաքացիներին հորդորում են չմեկնել Արցախ, ապա տարօրինակ իրավիճակ է առաջանում։ Այդ մարդիկ, որ գալիս են Արցախ, չեն մեկնում առաջնագիծ։ Արցախը շատ կայուն երկիր է»,- ասաց Բաբայանը՝ հավելելով, որ եթե ԱՄՆ-ը դրա վերաբերյալ հակառակ կարծիք ունի, ապա պետք է Ադրբեջանն էլ նշեր այդ ցանկում հակամարտությամբ պայմանավորված, այլ ոչ թե կորոնավիրուսը նշվեր։

«Հետևաբար մենք կարծում ենք, որ ամեն ինչ պետք է ողջամտության սահմաններում լինի, որպեսզի պահպանվի բալանսը։ Մենք դեմ ենք ցանկացած միակողմանի մոտեցման։ Մենք ուզում ենք, որ ամեն ինչ ավելի իրական, իրատեսական լինի, չլինեն սուբյեկտիվ կարծիքներ»,- ասաց Բաբայանը՝ ավելացնելով, որ հարկավոր է ճշտել, թե այդ հաղորդագրությունը ինչու է տարածվել նման բովանդակությամբ, ով է տվել դրա համար անհրաժեշտ ինֆորմացիան։

Բաբայանի խոսքով՝ չի բացառվում, որ դա արած լինեն ադրբեջանական լոբբիստական ընկերությունները։ «Այստեղ կա սուբյեկտիվության մեծ աստիճան։ Հետևաբար մենք պետք է հստակ իմանանք, թե ով և ինչու է դա արել, ու փորձենք շտկել դա։ Այս իրավիճակում հարկավոր է նորից աշխատեցնել Հայաստանի, Արցախի, Սփյուռքի կառույցները, դիվանագիտական առաքելությունները, որպեսզի նման մոտեցումենրը վերանայվեն»,- նշեց մեր զրուցակիցը։
Մեր դիտարկմանը՝ ժամանակահատվածը ինչ-որ հանգամանքով պայմանավորվա՞ծ է, թե ինչու հիմա, երբ շփման գծում առավելապես հանգիստ է, Բաբայանը պատասխանեց. «Այո, լարվածությունը կտրուկ նվազել է, վիճակն ավելի կայուն է, հրադադարի ռեժիմի խախտումները ևս նվազել են։ Դրա համար տրամաբանություն չենք տեսնում։ Հետևաբար, եթե տրամաբանություն չկա, ապա կա սուբյեկտիվություն»։

Ինչ վերաբերում է պաշտոնական Ստեփանակերտի արձագանքին Պետքարտուղարության հաղորդագրությանը, Բաբայանն ասաց, որ դրա միակ արձագանքը դեպի Արցախ տարեցտարի աճող զբոսաշրջիկների թիվն է. «Տարեցտարի աճող այդ թիվն ամենառեալ, ամենաանքաղաքական և ամենապատկերավոր պատասխանն է»։

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը որևէ արտառոց բան չի տեսնում Պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ։ Նրա խոսքով՝ ոչ առաջին անգամ է նման հաղորդագրություն տարածվում, ոչ էլ վերջին:

«Նմանատիպ հայտարարությունները առաջին անգամ չէ, որ տարածվում են, զարմանալի բան չկա։ Պարզապես պետք է փորձել համադրել մի խումբ երևույթներ։ Նախ ԱՄՆ-ն Արցախը հատում, առանձնացնում է Ադրբեջանից՝ հասկացնելով, որ ինքը Արցախը դիտարկում է առանձին երևույթ։ Բացի դրանից, անցած շաբաթ, երբ համանախագահները այցելեցին Թուրքիա, ես նշեցի, որ համանախագահները գնացել են Թուրքիա մատ թափ տալու Թուրքիայի վրա, որ չփորձի թույլ տալ սրացումներ կովկասյան տարածաշրջանում՝ հաշվի առնելով ռուս-թուրքական հարաբերությունների սրացումները։ Հնարավոր է իրենք ունեն իրենց հաշվարկները և դրանով պայմանավորված՝ անում են այդ կոչը։ Բայց մենք էլ պետք է մի բան գիտակցենք՝ հիշելով նույն 2016 թվականի սրացումների դասերը. դա նախորդեց նրան, որ նույն Ադրբեջանում սոցիալ-տնտեսական վիճակը շատ լարվել էր նավթի գների անկման պատճառով, և Ադրբեջանը սոցիալական իր խնդիրները լուծելու համար նման տարբեր սրացումների գնաց։ Հիմա մենք պետք է գիտակցենք, որ նավթի գների անկումն էլ, որ տեղի է ունենում, կարող է ունենալ իր հետևանքները։ Այդ ամենը հաշվի առնելով՝ մենք պետք է մեր զգոնությունը բարձրացնենք»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Պողոսյանը՝ հավելելով, որ նման հաղորդագրություններով ԱՄՆ-ը փորձում է ինչ-որ չափով նեյտրալ դիտորդի կարգավիճակ ունենալ՝ իմանալով, որ Արցախում սպասվող ընտրությունների ժամանակ հնարավոր է հաճախակիանա ԱՄՆ քաղաքացիների այցը Արցախ՝ ինչպես դիտորդական առաքելություն իրականացնող, այնպես էլ շարքային քաղաքացիների:

«Հետևաբար ԱՄՆ-ը փորձում է նախօրոք իր համար ապահովել բազա, որ եթե տեղը գա, Ադրբեջանին ասի՝ տեսեք, ես իրենց առանձնացրել եմ, խոսել եմ էդ մասին, որ եթե մարդիկ պլանավորում էին գնալ դիտորդական առաքելության՝ չգնան։ ԱՄՆ-ն իր դիվանագիտական պաշարները ձևավորելու խնդիրն է լուծել։ Մենք էլ այս ամենից պետք է հասկանանք, որ այս իրավիճակում այն, ինչ մեր շահերից է բխում, ճիշտ ձևով օգտագործենք՝ չեզոքացնելով այն պոտենցիալ հնարավորությունը, որ նման հայտարարությունները կարող են մեր դեմ օգտագործվել»,- եզրափակեց Պողոսյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում