Wednesday, 24 04 2024
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն

Ինչո՞ւ հասարակությունը չի հավատում Քոչարյանին. երկրորդ նախագահի ողբերգությունը

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ ուշ երեկոյան տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, այնուհետև բժիշկների խորհրդով՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն՝ լրագրողներին տեղեկացրել է նախկին նախագահի փաստաբան Հովհաննես Խուդոյանը։

«Նշանակվել է ստացիոնար բուժում։ Որոշակի բուժզննություններ, ստուգումներ պետք է անցնի պարոն Քոչարյանը, մի քանի օր հավանաբար ստացիոնար բուժման տակ կգտնվի»,- ասել է փաստաբանը՝ չմանրամասնելով, թե ինչ առողջական խնդիրներ ունի նախկին նախագահը։

Ավելի վաղ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հայտնել էր, որ արյան ճնշման կտրուկ տատանման և ինքնազգացողության վատացման հետևանքով է Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել հիվանդանոց։

Հայաստանը ժողովրդավարական երկիր է և, անշուշտ, պարտավոր է հոգ տանել կալանավորված անձանց առողջության մասին։ Այս հարցում որևէ տարակույս գոյություն չունի, ամբողջ խնդիրն այն է, որ, դատելով սոցիալական ցանցերում տեղ գտած արձագանքներից, հասարակության մեծամասնությունը չի հավատում Քոչարյանի հիվանդության վարկածին, ու արդեն իսկ շրջանառվում են բազմաթիվ վարկածներ այն մասին, որ հիմքեր են նախապատրաստվում երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխելու համար։

Փորձենք հասկանալ, թե ինչո՞ւ է հասարակությունը նման տոտալ անվստահություն տածում Քոչարյանի, նրա առաջ քաշած թեզերի, անգամ նրա վատառողջ լինելու տեղեկատվության վերաբերյալ։

Քոչարյանի տասնամյա նախագահությունը կառուցված է եղել մանիպուլյացիայի, կեղծիքի, ստի ու բռնության վրա, ինչը ստիպել է, որպեսզի հասարակությունն «ինքնապաշտպանության» բնազդով պաշտպանվի երկրորդ նախագահի ստեղծած համակարգից՝ նույնիսկ այն պարագայում, երբ նա 12 տարի առաջ թողել է իշխանությունը։ Մարդիկ մտածում են, որ մի մարդ, ով սառնասիրտ հաշվարկներով իր իշխանությունն ամրապնդել է Հոկտեմբերի 27-ով ու Մարտի 1-ով, տասնյակ սպանություններով, հարյուրավորների խոշտանգումներով, չի կարող անկեղծ լինել հասարակության հետ, մանավանդ, որ դատավարության ընթացքում հասարակությունը որևէ անգամ չի տեսել Քոչարյանի զղջումը։ Հիմա ո՞վ է մեղավոր ստեղծված վիճակի համար՝ հասարակությո՞ւնը, թե՞ Քոչարյանը։

Հասարակությունը տեսնում է, որ Ռուսաստանում և Հայաստանում կան շահագրգիռ ուժեր, որպեսզի Քոչարյանը հայտնվի ազատության մեջ, ինչի վկայությունն են տեղական և ռուսական մամուլում անցած շաբաթ հայտնված հոդվածները։ Երկրորդ նախագահի առողջական վիճակի մասին տեղեկատվությունը տարածվեց հենց այն պահին, երբ քարոզչական ֆոն էր ստեղծվել նրա խափանման միջոցը փոխելու համար, ու մարդիկ կասկածելու լեգիտիմ իրավունք ունեն, եթե անգամ Քոչարյանն իսկապես վատառողջ է ու բուժսպասարկման անհրաժեշտություն ունի։ Դարձյալ դժվար է հասարակությանը մեղադրելը, որովհետև գոյություն ունի հանրային անվերապահ կոնսենսուս Մարտի 1-ի հարցով Քոչարյանին պատասխանատվության ենթարկելու հարցում։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմն ամեն ինչ անում է դատավարությունը ձգձգելու, դրա բովանդակային մասին չանցնելու համար։ Այդ մարտավարությունն այնքան ակնհայտ է, որ նույնիսկ հասարակ մահկանացուները մտածում են, որ հիվանդության պատմությունը մոգոնվել է դատավարությունը դարձյալ ձգձգելու նպատակով։

Վերջապես՝ գոյություն ունի թարմ նախադեպ, որը մարդկանց մտորելու, անհանգստանալու առիթ է տալիս։ Քոչարյանին մտերիմ գործարար Սամվել Մայրապետայնը, ով ըստ էության մեղադրվում է գործարար Սիլվա Համբարձումյանի տված կաշառքը երկրորդ նախագահին հասցնելու մեջ, հումանիստական նկատառումներով ազատվեց կալանքից, թույլ տրվեց նրա մեկնումը Գերմանիա՝ բուժման նպատակով, որից հետո Մայրապետյանը որոշեց չվերադառնալ՝ այսպիսով խուսափելով քննությունից։ Հիմա հասարակությունը իրավունք ունի մտածելու, որ նախկինները հնարավոր ամեն ինչ անում են երկրից «թռնելու» համար։

Այս ամենի հանրագումարում հասարակությունը չի հավատում Քոչարյանին, ու հենց դա է նրա մեծագույն ողբերգությունը՝ անկախ դատավարության արդյունքից։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում