Friday, 19 04 2024
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա

Նյու Յորքում խուճապ է, բնակիչներն առաջին անհրաժեշտության իրեր են գնում կորոնավիրուսի պատճառով

Նյու Յորքում խուճապ է տիրում, կորոնավիրուսի պատճառով մարդիկ, մեծ հերթեր կանգնելով, գնում են ձեռքերի հականեխիչներ, մաքրող միջոցներ, ջուր և առաջին անհրաժեշտության իրեր, իսկ աշխարհում ամենամարդաշատ հրապարակներից մեկը՝ Times Square-ն, աչքի առաջ դատարկվում է, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

COVID-19 վիրուսի տարածման հանդեպ վախն ամերիկացիներին հարկադրել է ուտելիքի և ջրի պաշար տեսնել, գնել դիմակներ, ձեռքերի հականեխիչներ, զուգարանի թուղթ և դեղորայք:

«Շատ մարդիկ սկսում են անհանգստանալ, որ համաճարակի դեպքում առաջին անհրաժեշտության ապրանքները վաճառված կլինեն: Կորոնավիրուսի հանդեպ վախը յուրատեսակ խելացնորություն է առաջացրել մեծ խանութներում»,- գրում են լրատվամիջոցները:

Ամերիկացիներն ամեն օր սոցիալական ցանցերում զետեղում են ջրի և հականեխիչների դատարկ դարակների նկարներ խոշոր ցանցերի խանութներում, ներառյալ Costco-ն, Walmart-ը, Target-ը և Home Depot-ը և երկար հերթեր ինչպես խանութների ներսում, այնպես էլ դրսում:

Վերջին ժամանակներս ամերիկացիներից բազմաթիվ գանգատներ են ստացվում դիմակների և հականեխիչների բարձրացված գների համար, ըստ որում որոշ գնորդներ պատրաստ են ավելի շատ վճարել, որպեսզի գնեն առկա ապրանքները:

New York Post-ի տվյալներով՝ վիրուսից պաշտպանության ապրանքների առցանց-վաճառքները վերջին երկու ամսում բարձրացել են 817 տոկոսով: Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Քուոմոյի հաղորդմամբ՝ նահանգում կորոնավիրուսով հիվանանալու դեպքերի թիվը հասել է 105-ի: Մարտի 7-ին Քուոմոն հայտարարել է նահանգում արտակարգ դրություն հաստատելու մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում