Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 15-ի: Այս մասին հաղորդվում է հիվանդության մոնիթորինգի հատուկ կայքում , որն ստեղծվել է երկրի կառավարության կողմից:
Ավելի վաղ հաղորդվել էր 13 վարակվածի մասին, նրանց մեծամասնությունն այցելել էր Իտալիա կամ շփումներ էր ունեցել Իտալիայից ժամանածներիի հետ, մնացածն այցելել էր Իրան: Վարակվածների թվում է Վրաստանի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկողության ազգային կենտրոնի ղեկավարի որդին՝ Նիկոլոզ Գամկրելիձեն:
«Վարակվածների թիվը 15 է, կարանտինի ռեժիմում է 141 մարդ, ստացիոնար հսկողության ներքո՝ 51 հոգի»,- նշվում է կայքում: