Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Իշխանության մեջ կան որոշ անձինք, որոնք հակաքարոզչություն և քարոզչություն են անում

Հայաստանի իշխանությունները թավշյա հեղափոխությունից հետո ոչ միայն Սահմանադրական դատարանը փոխելու խնդիրը պետք է լուծեն, այլև՝ բուհական, ակադեմիական միջավայրը առողջացնելու։

Շատերն են հիշում, թե ինչպիսի սկանդալային պատմությունների մեջ հայտնվեց Երևանի պետական համալսարանի նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը, որն անտրտունջ ծառայում էր նախկին իշխանություններին, ինչպես նա հեռացվեց պաշտոնից։ Նրա հեռանալուց հետո տևական ժամանակ է, ինչ Մայր բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն է Գեղամ Գևորգյանը, իսկ նոր  ռեկտորի մրցույթը հայտարարված է մարտի 23-ին։ Այս ընթացքում ԵՊՀ-ի, ընդհանրապես բուհական, գիտական ճակատագրով մտահոգները բազմիցս արձագանքել են, որ խնդիրը ոչ միայն ռեկտորի փոփոխությունն է, այլ՝ այնպիսի միջավայրի ստեղծումը, որ խրախուսվեն ազատ միտքն ու ուսանողների ինքնուրույնությունը, և հերթական անգամ բուհերը չսպասարկեն իշխանություններին։

Մամուլում արդեն գրվել է, որ ԵՊՀ ռեկտորի մրցույթին մասնակցելու համար իրենց թեկնածությունն են գրանցել ԵՊՀ իրավագիտության ամբիոնի վարիչ Վահե Հովհաննիսյանը, արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանը, ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի տնօրեն Աշոտ Սաղյանը։

Ռուբեն Մելքոնյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ ինքն արդեն առաջադրել է իր թեկնածությունը։ Նա տեղեկացրեց, որ երկուշաբթի արդեն պաշտոնապես կհրապարակվի, թե ովքեր են առաջադրվել, ինչ ծրագրեր ունեն, որից հետո էլ հայտնի կդառնան մոտեցումները։

«Շրջանառվող անուններից մի քանիսը համալսարանական են, նրանց հետ ունեմ նորմալ, գործընկերային հարաբերություններ»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը։

Մամուլում գրվում է, որ իշխանությունները հովանավորում են այս կամ այն թեկնածուին։ Կա՞ առհասարակ հովանավորչության մթնոլորտ ԵՊՀ-ում։

Ռուբեն Մելքոնյանը հակադարձում է, որ այս պահին ինքը չի նկատում հովանավորչության մթնոլորտ, ընդգծված վերաբերմունք՝  կապված որևէ թեկնածուի հետ։

«Կան որոշակի կուլիսային խոսակցություններ, կողմ և դեմ քայլեր, իշխանության մեջ կան որոշ անձինք, որոնք հակաքարոզոչություն և քարոզչություն են անում։ Հարկ եղած դեպքում ես կհրապարակեմ այդ մարդկանց անունները, եթե իրենց քայլերը կբացահայտեն։ Եթե չբացահայտեն, ես կներկայացնեմ, թե կոնկրետ որ թեկնածուին են սատարում, որ թեկնածուի դեմ են ընդգծված հայտարարություններ անում։ Դա կերևա մոտ օրերս։ Սակայն այդ ինտրիգներն ինձ համար կարևոր չեն։ Ինձ համար կարևոր է, որ գիտակրթական լուրջ առաքելություն ունեցող ԵՊՀ-ն կարողանա նորմալ միջավայր ունենալ։ Արդեն տևական ժամանակ է, ինչ ԵՊՀ-ի անունն ուղեկցվում է սկանդալներով, ասեկոսեներով, ինչը հարիր չէ 100-ամյա գիտակրթական կառույցին»,- նշեց Ռուբեն Մելքոնյանը։

Ի՞նչ կոնկրետ քայլեր է անելու Ռուբեն Մելքոնյանը ԵՊՀ ռեկտոր ընտրվելու դեպքում, որպեսզի վերջ դրվեն երկու տասնամյակ տևած ավանդույթներին, երբ ճնշվում էր ուսանողի, դասախոսի ազատ մտածողությունը, գործունեությունը, նրանց հարմարեցնում էին օրվա իշխանությունների կոնյունկտուրային։

«Ձեր նշած երևույթներն անթույլատրելի են բուհական, ակադեմիական միջավայրում։ Եվ համաձայն լինելով որոշ դիտարկումների՝ ասեմ, որ ԵՊՀ-ում ազատ միտքն ու խոսքը որոշակի տեղ են ունեցել։ Ես կարծում եմ, որ անկախ իշխանության ղեկին նստած անձանցից, ԵՊՀ-ն միշտ լինելու է ազատ խոսքի գեներացման վայր, որտեղից դուրս կգան տարբեր գաղափարներ ունեցող անձինք»,- ասաց մեր զրուցակիցը։

Ռուբեն Մելքոնյանը հիշեցրեց, որ 2018թ․ թավշյա հեղափոխության օրերին ինքը, լինելով արևելագիտության ֆակուլտետի դեկան,  երբեք չի սահմանափակել ուսանողների ցանկությունը՝ մասնակցելու հանրահավաքներին, չի ճնշել նրանց։

Հետաքրքրվեցինք, թե ԵՊՀ-ն այսօր տալի՞ս է այն որակյալ կրթությունը, որը պահանջված է աշխատաշուկայում։

Ռուբեն Մելքոնյանը նշում է․ «Շատ կարևոր հարց է։ Կարծում եմ՝ կա որոշակի անհամապատասխանություն աշխատաշուկայի և ԵՊՀ-ի տված կրթության միջև։ Եվ իմ ծրագրի կարևոր կետերից մեկն էլ այն է, որ պետք է համապատասխանեցնենք մեր կրթական ծրագրերը աշխատաշուկայի հետ։ Աշխատաշուկայի պահանջները շարունակ փոփոխվում են, պետք է ձեռքն անընդհատ զարկերակի վրա պահել, հասկանալ միտումները։ ԵՊՀ-ում կա այդ խնդիրը, և դա դրսևորվում է տարբեր մասնագիտությունների պարագայում, քանի որ շրջանավարտները ավարտելուց հետո խնդիր են ունենում վերապատրաստվելու, որպեսզի նոր գիտելիքներ ձեռք բերեն»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում