Սիրիայի Ալ-Կուզլիա գյուղի բնակիչները, որը գտնվում է Հասեկ նահանգում, թույլ չեն տվել ամերիկյան զորքերի շարասյունը մտնի գյուղ, հայտնում է Sham FM ռադիոկայանը:
«Հասեկի նահանգի Ալ-Կուզլիա գյուղի բնակիչները կանխել են ամերիկյան զինվորական շարասյան մուտքը գյուղ:
Շարասյունը բաղկացած է եղել յոթ զրահամեքենաներից: Նրանք քարեր են նետել շարասյան ուղղությամբ և ստիպել են նահանջել», – ասվում է ռադիոկայանի ֆեյսբուքյան էջում:
Սիրիայում զինված հակամարտությունը շարունակվում է 2011 թվականից: 2017-ի վերջին Սիրիայում և Իրաքում հայտարարվեց «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նկատմամբ հաղթանակի մասին:
Զինյալներից ազատվելը շարունակվում է երկրի որոշ շրջաններում: