Իրանական Iran Air ավիաընկերությունը կորոնավիրուսի տարածման ֆոնին դադարեցրել է դեպի Եվրոպա թռիչքները, այս մասին գրել է ընկերության կայքը:
«Ավիաընկերության եվրոպական ուղղությաններով բոլոր չվերթները ժամանակավորապես դադարեցվել են մինչեւ հաջորդ ծանուցումը»,- ասվում է հաղորդագրությունում:
Նշվում է, որ չվերթները հետաձգվել են Եվրոպայի կողմից սահմանափակումների պատճառով, որոնք մտցվել են «անհայտ պատճառներով»: Ընկերությունը քննարկում է Եվրոպայի ուղղությամբ չվերթների վերականգնման ուղղությամբ:
2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի կառավարությունը Առողջապահության Միջազգային կազմակերպությանը հայտնեց Ուհան քաղաքում բռնկված անհայտ տեսակի թոքաբորբի մասին: Մասնագետները պարզեցին, որ հիվանդության հարուցիչը COVID-19 կորոնավիրուսն է: