Պահպանողական քաղաքական գործիչների կոնֆերանսի մասնակիցներից մեկը վարակված է եղել կորոնավիրուսով։ Կոնֆերանսին մասնակցել են նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և փոխնախագահ Մայք Փենսը: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն:
Ստացված տեղեկության համաձայն, այցելուն չի շփվել Թրամփի և Բայդենի հետ, նաև չի մասնակցել միջոցառմանը հիմնական դահլիճում:
«Թրամփի վարչակազմը տեղյակ է իրավիճակի մասին, և մենք կանոնավոր շփումները շարունակելու ենք բոլոր անհրաժեշտ պետական պաշտոնյաների հետ», – ասվում է հայտարարության մեջ:
Ինչպես հայտնի է, փետրվարի վերջին Վաշինգտոնի մերձակայքում անցկացված կոնֆերանսին Ամերիկայի առաջնորդը ելույթ ունեցավ վերջին օրը։