Ռուսաստանի արտգործնախարարությունը շտկել է թուրքական հեռուստաալիքին, որը սխալ է մեկնաբանել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքերը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցությունների ընթացքում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Թուրքական YolTV ռեսուրսը հատված է տեղադրել մի տեսանյութից, որում Լավրովը դիմում է Էրդողանին, իսկ ենթագրերով մեջբերում է՝ “I love you Tayyip” («Ես սիրում եմ քեզ, Թայիփ») արտահայտությունը:
«Մենք նկատեցինք, որ թուրքական YolTV ռեսուրսը սխալ մեկնաբանեց Ռուսաստանի արտգործնախարարության ղեկավարի խոսքերը: Տեսանյութում հստակ լսվում է նախարարի խոսքը՝ «I love your tie» («Ինձ դուր է գալիս ձեր փողկապը»)։
Հինգշաբթի օրը Մոսկվայում անցկացվեցին Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարության բանակցությունները՝ կապված Սիրիայի Իդլիբ նահանգում իրավիճակի սրման հետ:
Обратили внимание на то, что турецкий @YolTV неправильно услышал слова С.В.Лаврова.В опубликованном видео отчетливо слышно как Министр говорит «I love your tie» pic.twitter.com/GYnBkpOy01
— МИД России 🇷🇺 (@MID_RF) March 7, 2020