Չինաստանի արևելյան Ֆուցզյան նահանգում փլուզվել է Xinjia Express հյուրանոցի շենքը: Նախնական տվյալներով՝ փլատակների տակ հավանաբար 70 մարդ կա: Հաջողվել է փրկել 34 մարդու: Հինգհարկանի հյուրանոցի շենքում գտնվում էին կորոնավիրուսով վարակված հիվանդները, որոնք կարանտինի մեջ էին:
Զոհերի կամ տուժածների մասին տեղեկություններ առայժմ չկան: Հայտնի չէ նաև փլուզման պատճառը:
Դեպքի վայրում իրականացվում են որոնողափրկարարական աշխատանքներ, որոնց մասնակցում է մոտ 150 փրկարար:
23 people have been rescued as of 9pm local time. A total of 70 people were reportedly trapped under the collapsed building in Quanzhou, Fujian.
— People's Daily, China (@PDChina) March 7, 2020