Hachette Book Group (HBG) հրատարակչությունը հրաժարվել է հրատարակել Վուդի Ալենի հուշերը, քանի որ վերջինիս որդեգրված դուստրը մեղադրել է նրան իր հանդեպ սեռական բռնության մեջ: HBG-ն իր որոշման մասին հայտարարել է Twitter-ի պաշտոնական էջում:
Հրատարակչությունում նշել են, որ «Apropos of Nothing» հուշերի հրատարակումը մերժելը դժվար որոշում էր, բայց HBG-ի աշխատակիցների հետ քննարկումներից հետո որոշվել է, որ գիրքը չպետք է հրատարակվի: