Thursday, 25 04 2024
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը

Փաշինյանն անցավ գրոհի․ արդյո՞ք ամուր է նրա թիկունքը

Հայաստանում կորոնավիրուսի առաջին դեպքի արձանագրումից հետո սոցիալական ցանցերում քննարկում ծավալվեց՝ սահմանադրական հանրաքվեն հետաձգելու հնարավորության մասին։ Հրապարակային դեմքերից առաջինն այդ մասին հայտարարեց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

Նախկին վարչապետին երեկ երկրորդեց «Սասնա ծռեր» կուսակցության բավականին ծավալուն հայտարարությունը, որում մասնավորապես ասված է․ «Երկրում կորոնավիրուսի համաճարակի վտանգի պայմաններում հանրաքվե անցկացնելը հավասարազոր է գիտակցաբար համաճարակ առաջացնելու գործողության: Հայաստանի քաղպաշտպանության և առողջապահության համակարգերի անմխիթար վիճակի պայմաններում նման համաճարակը կարող է վերածվել ազգային աղետի»: «Ծռերն» առաջարկում են չեղարկել հանրաքվեն՝ առաջարկելով իրենց լուծումը․ «Չեղարկել հանրաքվեն և լուծել ՍԴ հարցը՝ Ազգային ժողովի որոշմամբ կատարելով ներկայումս հանրաքվեի դրված սահմանադրության նույն հոդվածի փոփոխություն և/կամ նշանակելով ՍԴ դատավորներ և/կամ կիրառելով այլ տարբերակ»։

Այս հայտարարությունը որոշակի հանրային հետաքրքրություն առաջացրեց, սակայն դրա փաստը, կարծես թե, աննկատ մնաց Նիկոլ Փաշինյանի կողմից։

Մարտի 10-ից արդեն ամբողջական քարոզարշավը սկսում ենք, արձակուրդ եմ վերցնում և ՀՀ մարզերով ու քաղաքներով անում ենք մեր բուն քարոզարշավը․ երեկ հանրային վայրերում մոտ 2 ժամ քարոզարշավ իրականացնելու ավարտին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա քաղաքացիներին կոչ է արել ապրիլի 5-ին ընտրատեղամասեր գնալ և Սահմանադրական փոփոխություններին հանրաքվեին «Այո»-ի օգտին քվեարկել։ «Ես բոլոր քաղաքներում ելույթ եմ ունենալու և մանրամասն ներկայացնելու եմ այս հարցը, ձեզ անհրաժեշտ ամբողջ տեղեկատվությունը»,- ասել է Փաշինյանն, ով այսօր քարոզչական բուկլետներ է բաժանել Ստեփանավանում և հարակից բնակավայրերում։

Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերի միջոցով քաղաքացիներին կոչ է արել միանալ «Այո»-ի քարոզարշավին ու ստեղծել իրենց թիմը՝ նշելով, որ ՀՀ օրենքը դա թույլատրում է։

«Դուք Ձեզ համարեք Այո-ի քարոզչության առաջնորդ՝ դրա իրականացման համար օգտագործելով բոլոր պատեհ առիթները՝ սուրճի ընդմիջումները, լանչի, զբոսանքի ժամանակը»,- նշել է նա:

«Մեր կողմնակիցները, որոնք ներգրավված չեն «Այո»–ի քարոզարշավին, կարող են միանալ, տանել քարոզչություն առանց իրենց գործից կտրվելու։ Իմաստն այն է, որ աշխատանքի վայրում, բնակության վայրում գործընկերների ու ընտանիքի անդամների հետ ստեղծեն «Այո»–ի իրենց թիմը, գտնեն «Այո»–ի կողմնակիցներին, «Ոչ»-ի կողմնակիցներին ու բոյկոտի կողմնակիցներին, ֆուտբոլ խաղալու գնալուց և գոլ խփելուց հետո գոռան «Այո»»,– ասել է Փաշինյանը։

Այսպիսով՝ վարչապետը նետվում է գրոհի՝ իր օրակարգի առաջնային խնդիր համարելով սահմանադրական հնարաքվեն։ Իհարկե, նա ինքնավստահ հայտարարություններ է անում «Այո»-ի անխուսափելի հաղթանակի մասին, սակայն ինքնին հասկանալի է, որ մոտ 650 հազար «Այո» ապահովելն այնքան էլ դյուրին խնդիր չէ, եթե հաշվի առնենք մի քանի օբյեկտիվ և սուբյեկտիվ խնդիրներ։ Մի կողմից անցած երկու տարիներին իշխանության վարկանիշը բնական անկում է արձանագրել, մյուս կողմից՝ Փաշինյանին չի հաջողվել ստեղծել կենսունակ մի թիմ ու առաջիկա քարոզարշավի ժամանակ նրա թիկունքն այնքան էլ ամուր չէ, այլ խոսքով՝ վարչապետը հույսը պետք է դնի բացառապես իր վրա։ Սրան հավելենք նաև այն պրոբլեմները, որոնք իրապես հարուցել է կորոնավիրուսը կամ առնվազն՝ դրա հարուցած խուճապը, չի կարելի անտեսել նաև այն հանգամանքը, որ անձերով չպայմանավորված ընտրություններում, որպես կանոն, մեր հասարակության մասնակցությունը պաիվ է լինելու։

Այս համտեքստում «Սասնա ծռերի» հայտարարությունը դեռ շուտ է օրակարգից հանելը։ Նախ՝ որևէ մեկը չի կարող կանխատեսել կորոնավիրուսի «քմահաճույքները», հետո՝ քաղաքական որոշակի նպատակահարմարությունն իշխանությանը կարող է բերել հանրաքվեն հետաձգելու կամ նույնիսկ չեղարկելու գաղափարին, եթե հանրաքվեի դրական ելքն այս կամ այն պատճառով երաշխավորված չլինի։ Պատահական չէ, որ տեսակետներ կան անգամ, որ «ծռերի» հայտարարությունը ծնվել է իշխանության հետ կուլիսային պայմանավորվածությունների արդյունքում։ Իհարկե, նման տեսակետները փաստերով հիմնավորված չեն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում