Apple-ի ղեկավարությունը Կալիֆորնիայի Կուպերտինո նահանգի իր կենտրոնակայանի 12 հազար աշխատակիցներին առաջարկել է հեռավար աշխատանքի անցնել՝ կորոնավիրուսների տարածման պատճառով: Այդ մասին հայտնում է Business Insider-ը:
Ինչպես նշվում է, ընկերությունը այս դեպքում հավատարիմ է Սանտա Կլարա շրջանի իշխանությունների առաջարկությանը: Մարտի 5-ին իշխանությունները հանդես էին եկել կոչով՝ ուղղված առանձին մարդկանց և բիզնեսներին՝ խուսափելու մեկ վայրում մարդկանց կուտակումներից: