Thursday, 25 04 2024
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում

Գողականներով տարված 20-ամյա երիտասարդը գիշերը մտել է ոստիկանության Արմավիրի բաժին ու դանակահարել հերթապահ ոստիկանին

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Սևակ Պետրոսյանի գործով բերված վերաքննիչ բողոքի  քննությունը: Գործը քննվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Ադամյանի նախագահությամբ:

Ըստ մեղադրանքի՝ 1997 թվականին ծնված 20-ամյա Սևակ Պետրոսյանը «տարված է եղել հանցավոր աշխարհի մասին գաղափարներով, հետաքրքրվել է «գողականների» կյանքով, դիտել է նրանց կյանքի ու գործերի մասին ֆիլմեր… Այդ գաղափարներով տարված Սևակը հատկապես բացասական վերաբերմունք է ունեցել ոստիկանների նկատմամբ, հաճախ, հատկապես ալկոհոլի ազդեցության տակ եղած ժամանակ, ցանկություն է հայտնել վնասել նրանց՝ անկախ նրանց ճանաչելու կամ ով լինելու հանգամանքից…»:

Ըստ մեղադրանքի՝ Սևակի համադասարանցի և ընկեր Թոռնիկ Պ.-ն ծառայել է բանակում և 2017 թվականի հունիսի 5-ին 8 օրով արձակուրդ է ստացել, վերադարձել է տուն: Հունիսի 8-ին, ժամը 19-ին ընկերները, այդ թվում՝ Սևակը, հավաքվել են Թոռնիկենց տանը խնջույքի, ալկոհոլ են օգտագործել: Հունիսի լույս 9-ի գիշերը, ժամը 1-ի սահմաններում խնջույքն ավարտվել է, երիտասարդները, նաև՝ Սևակը, գնացել են իրենց տները:

Գիշերվա ժամը 5-ին Սևակը զանգել է ծանոթ տաքսիստի՝ Հովհաննեսին, խնդրել է իրեն քաղաքի մեջ ինչ-որ տեղ տանել: Հովհաննեսը մեքենայի վրա գործ էր անում, Սևակին կանչել է իրենց շենքի մոտ: Սևակը Հովհաննեսի մեքենայով նորից վերադարձել է Թոռնիկենց տուն: Ճանապարհին նա զանգել է Թոռնիկին, ասել է, թե հարևան գյուղում մեկը կա, ինքը նրա հետ պիտի խոսի, խնդրել է իր հետ գնալ այդ հանդիպմանը: Թոռնիկը համաձայնել է: Նա նստել է տաքսի, շարժվել են դեպի Արմավիր քաղաքի «7,7-ի կռուգ»՝ Հանրապետության ու Մյասնիկյան փողոցների խաչմերուկ: Մեքենայի մեջ Սևակը գարեջուր է խմել ու խոսել է «գողական տղա

դառնալու» իր մտադրության մասին, ասել է, թե ոստիկան պիտի խփի, որ գնա-նստի, նա իրեն ագրեսիվ է պահել: Թոռնիկն ու Հովհաննեսը, ովքեր Սևակի նման խոսակցություններն էլի էին լսել, լուրջ չեն ընդունել նրա ասածները, բայց խորհուրդ են տվել նման բան չանել՝ «անիմաստ տեղը պիտի դատապարտվի, երկար ժամանակով ազատությունից զրկվի»:

Վերը հիշատակված խաչմերուկում Հովհաննեսը Սևակի պահանջով թեքվել է դեպի Մյասնիկյան փողոց, որը տանում էր դեպի Արմավիրի ոստիկանության բաժին: Սևակն ու Թոռնիկը մեքենայից իջել են, քայլել են դեպի «ՎՏԲ-Հայաստան» բանկի դիմացի հատվածը: Սևակը նորից է պնդել, թե ուզում է  գնալ ոստիկանության բաժին ու որևէ ոստիկանի վնասել: Նա գոտկատեղից հանել, ցույց է տվել սպիտակ-կապույտ-կարմիր պլաստմասսայից բռնակով խոհանոցային դանակը: Թոռնիկը փորձել է դանակը վերցնել նրա ձեռքից, համոզել, որ հետ կանգնի իր մտադրությունից, բայց չի կարողացել, հետ է գնացել ու նստել է Հովհաննեսի մեքենան: Վերջինս հետադարձ է կատարել ու  հեռացել է այդտեղից: Թոռնիկը տեսել է, որ Սևակը գնում է դեպի ոստիկանության Արմավիրի բաժին:

Ժամը 6-ն անց 10-ին Սևակ Պետրոսյանը թակել է ոստիկանության մուտքի դուռը: Հերթապահի օգնական, ոստիկանության ավագ ենթասպա Ռաֆիկ Գոլովորյանը փորձել է ճշտել, թե ով է դուռը թակում: Սևակը ձևացրել է, թե իրեն լավ չի զգում, խնդրել է դուռը բացել ու օգնել: Ոստիկանը բացել է դուռը, որ օգնի քաղաքացուն, բայց Սևակ Պետրոսյանը, ըստ մեղադրանքի՝  կյանքից զրկելու դիտավորությամբ դանակով հարվածել է նրա որովայնին՝ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս՝ որովայնի աջ կեսի կտրած-ծակած թափանցող վերքի ձևով, լյարդի միջանցիկ վնասումով: Այնուհետև «ոստիկանին սպանելու մտադրությամբ», ըստ մեղադրանքի, Սևակ Պետրոսյանը դանակը բարձրացրել ու ցանկացել է կտրել տուժողի պարանոցը, բայց հանցավոր մտադրությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքով պայմանավորված՝ բաժնի մուտքի մոտ ծառայություն իրականացնող Վահրամ Մանուկյանը վրա է հասել, զենքի խզակոթով հարվածել է Սևակին՝ խափանել է նրա գործողությունները, որից հետո Վահրամ Մանուկյանն ու Ռաֆիկ Գոլովորյանը բռնել են Սևակ Պետրոսյանին:

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել խուլիգանական դրդումներով սպանության փորձ կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով:

Նախաքննության ընթացքում Սևակ Պետրոսյանն իրեն մեղավոր չի ճանաչել ու ցուցմունք չի տվել:

Դատաքննության ընթացքում նա իրեն մեղավոր է ճանաչել մասնակիորեն, միայն այն բանի համար, որ դանակով հարվածել է տուժողին, բայց պնդել է, թե նրան սպանելու դիտավորություն չի ունեցել: Նշել է, թե դեպքի օրն ինքը խմած էր, ցանկացել է վնասել ոստիկանության աշխատակցի: «Իր ցանկությունը կատարել է, ուզել է խփել ու խփել է…»:

Սևակ Պետրոսյանը նշել է, թե դանակն իր հետ վերցրել էր «ապահովության համար»: Դատարանում Սևակ Պետրոսյանը ներողություն է խնդրել տուժողից, զղջացել է, խնդրել է ներել իրեն, քանի որ ինքը սպանելու նպատակ չի ունեցել…

Տուժողը հայտնել է, թե դեպքի պահին ինքը հերթապահ է եղել, բաժնի մուտքի դուռը ծեծել են: Ինքը դիտանցքից նայել ու տեսել է մի շիկահեր երիտասարդի, որին չի ճանաչել: Նա կծկված էր, օգնություն էր խնդրում: Ինքը մտածել է, թե երիտասարդին իրոք օգնություն է անհրաժեշտ, բացել է մուտքի դուռը, բայց անծանոթ երիտասարդը նույն պահին հենց մուտքի դռան մոտ դանակով հարվածել է իր աջ կողին: Ինքը հարվածից հետո է երիտասարդի ձեռքին դանակ տեսել: Դրանից հետո ծառայակիցը՝ Վահրամ Մանուկյանը, ով իրենցից ընդամենը մի քանի մետրի վրա էր, արագ վրա է հասել, իրենք երկուսով վնասազերծել են երիտասարդին՝ նրա ձեռքից խլելով դանակը:  Իր վրա հարձակված երիտասարդին ինքը չէր ճանաչում, նրա հետ թշնամություն չուներ, իր համար անհասկանալի էր՝ ինչու նա իրեն խփեց դանակով: Երբ նրան վնասազերծում էին, նա գոռում էր, որ իրեն ձեռք չտան, ինքը «գողական տղա է»: Նրա վրայից ալկոհոլի սուր հոտ էր գալիս…

Տուժողը բողոքել է ամբաստանյալի դեմ, պահանջել է, որ նա պատժվի օրենքի ողջ խստությամբ: Տուժողը ամբաստանյալից  պահանջել է 1 միլիոն դրամ՝ որպես իր բուժման ծախսերի ու բաց թողած եկամտի հատուցում:

Դատարանը Սևակ Պետրոսյանին մեղավոր է ճանաչել խուլիգանական դրդումներով կատարած սպանության փորձի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով, և դատապարտել է ազատազրկման՝ 12 տարի ժամանակով:

Պատժի սկիզբը՝ 2017 թվականի հունիսի 9-ից:

Տուժողի ներկայացրած քաղհայցի պահանջը բավարարվել է ամբողջությամբ՝ Սևակ Պետրոսյանից հօգուտ տուժողի կբռնագանձվի 1 միլիոն դրամ՝ որպես հանցագործությամբ պատճառված վնասի հատուցում:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր բերել ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Միհրան Պողոսյանը:

Վերաքննիչ քրեական դատարանում հիննավորելով բերված բողոքը՝ պաշտպանն ընդգծեց, որ իր պաշտպանյալի արարքին տրվել է սխալ քրեաիրավական գնահատական: Սևակը ոստիկանին կյանքից զրկելու դիտավորություն չի ունեցել, դրա մասին երբեք չի ասել, ու գործով վկաներն էլ չեն ասել, որ Սևակի նպատակը ոստիկանին կյանքից զրկելն էր:

Ըստ դեպքից անմիջապես առաջ Սևակի հետ եղած Հովհաննեսի ու Թոռնիկի՝ Սևակը պարբերաբար ու հենց դեպքից անմիջապես առաջ խոսել է որևէ ոստիկանի «վնասելու», ոչ թե սպանելու մասին:

Ըստ պաշտպանի՝ Սևակի արարքը պետք է որակվեր ըստ հետևանքի՝ նա ոստիկանի առողջությանը պատճառել է ծանր վնաս: Գործով, ըստ պաշտպանի, ապացուցված չէ, որ Սևակը ոստիկանին սպանելու ուղղակի դիտավորություն է ունեցել, իսկ առանց ուղղակի դիտավորությունն ապացուցելու՝ արարքը չի կարող որակվել որպես սպանության փորձ:

Պաշտպանն ընդգծեց՝ Սևակն ի սկզբանե չի ժխտել, որ ինքն է դանակով հարվածել ոստիկանին: Եթե արարքը որակված լիներ ըստ հետևանքի, օրինակ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով, Սևակ Պետրոսյանը պիտի միջնորդեր, որ գործը քննվի արագացված ընթացակարգով: Իսկ եթե գործը քննվեր արագացված ընթացակարգով, ապա Սևակը կդատապարտվեր անհամեմատ մեղմ պատժի: Արարքի սխալ որակումը, ըստ պաշտպանի, հանգեցրել է իր պաշտպանյալի՝ գործն արագացված կարգով քննելու վերաբերյալ միջնորդություն անելու իրավունքից, քանի որ խուլիգանական դրդումներով սպանության փորձի դեպքում, երբ օրենքով նախատեսված պատժաչափը գերազանցում է 10 տարի ազատազրկումը, գործն արագացված ընթացակարգով քննվել չէր կարող:

Ըստ պաշտպանի՝ Սևակ Պետրոսյանը գործել է անհայտ դրդապատճառով, պաշտպանական կողմը նույնիսկ դեմ չէր լինի, եթե արարքը որակվեր որպես խուլիգանական դրդումներով տուժողի առողջությանը ծանր վնասի պատճառում, բայց արարքը որպես սպանության փորձ որակելը չի բխում օրենքի պահանջներից ու գործով ձեռք բերված ապացույցների բավարար համակցությունից:

Պաշտպանը միջնորդեց բեկանել դատական ակտը, արարքը որակել ըստ հետևանքի՝ թե կոնկրետ որ հոդվածով, պաշտպանը չուզեց կոնկրետացնել, բայց կատարվածը եղել է ոչ թե առանձնապես ծանր, այլ պարզապես ծանր հանցավոր արարք:

Պաշտպանն այս պահանջի հետ կապված՝ միջնորդեց՝ եթե դատարանը Սևակ Պետրոսյանի արարքի որակումը մեղմացնի, արարքը վերաորակի ըստ հետևանքի, ապա պաշտպանական կողմը խնդրում է նրա նկատմամբ կիրառել պատժի նշանակման՝ արագացված քննության դեպքում օրենքով սահմանված չափանիշը, քանի որ արարքի՝ սխալ որակման պատճառով իր պաշտպանյալը զրկված է եղել առաջին ատյանի դատարանում գործն արագացված ընթացակարգով քննելու միջնորդությամբ  հանդես գալու հնարավորությունից: Պաշտպանի այս խնդրանքը պայմանավորված էր այն հանգամանքով, որ գործն արագացված կարգով քննելու դեպքում դատարանը ամբաստանյալի նկատմամբ պետք է նշանակեր մեղսագրված արարքի համար օրենքով նախատեսված պատժի առավելագույն չափի երկու երրորդը չգերազանցող պատիժ:

Պաշտպանը միջնորդեց՝ վերաորակել իր պաշտպանյալի արարքը՝ ավելի մեղմ արարքի համար նրան մեղավոր ճանաչել ու սահմանել արարքին համաչափ մեղմ պատիժ:

Պաշտպանի վերաքննիչ բողոքն ուներ նաև երկրորդ պահանջ՝ եթե դատարանը, այնուամենայնիվ, արարքի վերաորակում չկատարի, ապա թող բեկանի դատավճիռը, գործն ուղարկի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր կազմով նոր քննություն կատարելու:

Պաշտպանն այս պահանջի հետ կապված՝ ներկայացրեց նաև միջնորդություն: Սևակ Պետրոսյանը արգելանքի տակ է 2017 թվականի հունիսից՝ արդեն տևական ժամանակ: Գործի դատական քննությունն առաջին ատյանի դատարանում բավական երկար ժամանակ է պահանջել: Եթե վերաքննիչ դատարանը դատավճիռը բեկանի, գործն ուղարկի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության, ապա պաշտպանը միջնորդեց՝ այդ դեպքում փոխել խափանման միջոցը, Սևակ Պետրոսյանի նկատմամբ ընտրել անազատության հետ չկապված խափանման միջոց, քանի որ նրան կալանքի տակ պահելու հիմքերը վերացված են՝ Սևակը չի ժխտում ոստիկանին դանակով հարվածելու, նրան ծանր վնաս հասցնելու հանգամանքը, նա որևէ մեկի վրա ազդեցություն չի գործել ու չի գործելու՝ նման անհրաժեշտություն չկա, նա մտադիր չէ նաև թաքնվել քննությունից, հետևաբար՝ մարդուն ազատությունից զրկված պահելը նրա իրավունքների խախտման կարող է հանգեցնել:

Ամբաստանյալ Սևակ Պետրոսյանը շեկ երիտասարդ է՝ դեմքի մի տեսակ ժպտուն, անհոգ արտահայտությամբ: Ընդ որում՝ նա ուղեկցող ոստիկաններին նայում էր նույն ժպտադեմ արտահայտությամբ, առանց ատելության և ամբողջովին միացավ պաշտպանի բերած վերաքննիչ բողոքին՝ շեշտելով, որ տուժողին սպանելու դիտավորություն չի ունեցել:

Բողոքի քննությանը ներկա էր գործով տուժող ոստիկանը: Միջին տարիքի ոստիկանը հայտարարեց, որ համաձայն չէ պաշտպանի բողոքին, առարկում է բողոքում ներառված բոլոր պահանջների դեմ:

Դատարանը  բողոքի քննությունը հայտարարեց ավարտված, հեռացավ խորհրդակցական սենյակ:

Որոշ ժամանակ անց հրապարակվեց որոշումը:

Վերաքննիչ քրեական դատարանը՝ Ա. Նիկողոսյան, Ռ. Բարսեղյան, Ն. Հովակիմյան կազմով, պաշտպան Միհրան Պողոսյանի բողոքը բավարարեց մասնակիորեն:

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը բեկանվեց, գործն ուղարկվեց նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության:

Դատարանը ամբաստանյալի խափանման միջոց կալանավորումը թողեց անփոփոխ՝ ամբաստանյալը կմնա կալանքի տակ:

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում