Thursday, 18 04 2024
Բրյուսելյան հանդիպման մասին ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է. ՀՀ ԱԳՆ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Գերմանիայում ձերբակալել են 2 տղամարդու, որոնք կասկածվում են ՌԴ-ի օգտին լրտեսություն անելու մեջ
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է պաշտպանների միջնորդությունը
Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է
2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
19:10
Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են DDF2024 համաժողովը և արժանացել հատուկ մրցանակների
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է գրեթե 34 000-ի
18:40
Lufthansa-ն երկարաձգել է դեպի Թեհրան և Բեյրութ թռիչքների դադարեցումը մինչև ապրիլի 30-ը
18:30
Իրանից նավթի արտահանման ծավալը հասել է վեցամյա առավելագույնին. Financial Times
18:20
Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ Իսրայելին հարվածելուց առաջ և հետո հաղորդագրություններ են ուղարկվել ԱՄՆ-ին
Իսրայելը հարվածել է Լիբանանում Հզբոլլահի դիրքերին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Կենտրոնում հացենին ընկել է ավտոմեքենայի վրա
Ռուսաստանը բացում ու ձեռնո՞ց է նետում
17:50
Իրանը սպառնացել է պատասխան հարված հասցնել Իսրայելի միջուկային օբյեկտներին
17:40
ԱՄՆ-ն համաձայնել է Իրանի դեմ հակաքայլի դիմաց Իսրայելի գործողություններին Ռաֆահում
17:30
Զելենսկին հայտարարել է, որ ճակատում Ռուսաստանը աստիճանական առաջխաղացում ունի
Հայաստանի «բրենդը»
17:20
Ֆրենկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
ԱՄՆ-ն, ենթադրաբար, հավանություն է տվել Ռաֆահում Իսրայելի գործողությանը՝ Իրանին հակահարված չհասցնելու պայմանով. ԶԼՄ-ներ
17:19
Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես
«Խաղաղության խաչմերուկը» կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան
17:10
Բրիտանացի խորհրդարանականները պահանջել են ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչել
Վրաստանում ՀՀ դեսպանությունը՝ առողջության պարտադիր ապահովագրության պահանջի ներդրման մասին
Նոր նշանակում Քննչական կոմիտեում
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման պատճառով կատարվել են տարհանումներ, փակվել է օդանավակայանը
16:40
Գերմանիայի փոխկանցլեր Հաբեկը չհայտարարված այցով ժամանել է Կիև

Ովքե՞ր են թաքնված Վահեի «ինքնասպանության» հետևում

Այս տարվա հունիսի 22-ին Ժորա Հակոբջանյանը որդուն` գինեգործության նոր արտադրություն ստեղծող և արդեն արդյունքները նոր տեսնող Վահե Հակոբջանյանին, հայտնաբերել էր սեփական ավտոտնակում` կախված վիճակում: Վահեի հայրը` Ժորա Հակոբջանյանը, պատմեց դեպքի օրվա մանրամասները. «Ես որ զանգեցի` Վահիկը չպատասխանեց: Գործս 7.30-ին է վերջանում: Գնացի տուն ու սկսեցի հայաթները նայել, որտեղ լինում է ընկերների հետ: Տղաներն ասին` ցերեկվա ժամը 11-ից հետո Վահիկին չենք տեսել: Հետո մի մոմենտ եկա գարաժի կողմը: Դռան արանքից նայեցի` տեսա լույսը վառվում ա, ժամը 8-ն էր: Տեսա` Վահիկը կանգնած ա: Իմ գարաժը երկու մետր բարձրություն ունի: Կախվելու տեղ չկա, մի տեղ կա, որտեղից բալկոն ես դուրս գալիս: Ու տեղից վայեննի գոտի էր գցած ու ոնց որ Վահիկը կանգնած լիներ… Ես որ նայեցի, տեսա` չի գալիս առաջ, ու մեկ էլ որ տեսա գլուխը կախվել ա, զգացի` ահավոր բան անցավ սրտովս, ու ասեցի` տունս քանդվեց»:

Դրանից հետո հայրը զանգահարել է արտակարգ իրավիճակների վարչություն, որտեղից եկել են` ներսից փակած դուռը բացել և դիակը միանգամից ուղարկել դիահերձարան: Քննիչը եկել է, արագ ձևով նայել, արձանագրել որպես ինքնասպանություն և գնացել: Ու դրանից հետո իրավապահները կարծես թե մոռացել են այդ գործի մասին մինչև Վահեի հարազատների անհանգստությունը: Բանն այն է, որ հայրը դեպքի վայրում` ավտոտնակի սեղանի վրա տեսել է դանակ, բժշկական ձեռնոցներ և կանացի պայուսակի միայն կտրված բռնակներ: Թե ով է կտրել, ինչ նպատակով` հայտնի չէ, բայց որ դրանք կարող էին լուրջ կասկած հարուցել սպանության վարկածի մասին` տրամաբանական է: Կասկածի տեղիք կարող էր տալ նաև ավտոտնակի ներքնահարկում գտնվող իրավիճակը: Այն ծառայել է որպես գինեգործական ապագա ընկերության գրասենյակ, որտեղ գտնվող չհրկիզվող պահարանում պահվել են Վահե Հակոբջանյանին պատկանող փաստաթղթերն ու իրերը: Դեպքից հետո հայրն այն հայտնաբերել է բաց վիճակում, թղթերը գետնին թափված, որոնց միջից անհետացած են եղել Վահեի` գինեգործությանը վերաբերող արխիվը, սեփականության վկայականը և կնիքը:

Այդ ամենի մասին Ժորա Հակոբջանյանը տեղեկացրել է գործով դեպքի վայր եկած քննիչին, սակայն տեղազննություն, հետաքննություն չի արվել: Հայրը չի հավատում որդու ինքնասպանության վարկածին, քանի որ նախ` նա ավելի դժվար իրավիճակում էր եղել` արցախյան պատերազմի ժամանակ հայտնվել էր շրջափակման մեջ, սակայն չէր հուսահատվել և նման որևէ քայլի չէր դիմել: Բացի դա, նա անպայման երկու տող կթողներ, եթե նման բանի գնար, քանի որ անչափահաս երեխաներ ուներ:

Որպեսզի քիչ թե շատ հասկանանք Վահե Հակոբջանյանի մահվան հնարավոր վարկածները` ներկայացնենք դեպքին նախորդած որոշ իրադարձություններ և հանգամանքներ: «Էթնիկպրոդ» ՍՊԸ-ի տնօրեն, 39-ամյա Վահե Հակոբջանյանը որոշել էր երկիրը պաշտպանելուց հետո գինեգործական փոքրիկ ընկերություն ստեղծել Վայոց ձորի մարզի Արենի գյուղում. ստեղծագործաբար էր մոտեցել իր մտահղացմանը և սփյուռքահայերին գինու միջոցով Հայաստանին կապելու տարբերակներ մտածել: Դիմել էր պատմական, հայրենասիրական անվանումներով («Խաչագող», «Հիշատակարան») գինու տեսակներ գրանցելու համար: Մտավոր սեփականության ապրանքային նշանների և ադյունաբերական նմուշների բաժնին ուղղված դիմումում նա նշում է նաև անվանումների պատմական նշանակությունը. Վայոց ձորի մարզում ժողովրդական բանահյուսության մեջ խաչագող անվանում են խելացի, վճռական մարդկանց, և քանի որ այդ գինիները արտահանվելու են Հայաստանից, սփյուռքում գտնվող մարդը կարող է այդ գինիներից ստանալ հայրենիքի ջերմությունն ու ուժի խորհրդանիշը, և նպաստելու են, որ մարդիկ վերադառնան հայրենիք:

Սակայն նրան մերժում են: Վահեի հոր պատմելով, այդ հուշանվերային գինիները, թեկուզ թանկ, բայց շատ գրավիչ պետք է դառնային սփյուռքի և ընդհանրապես գինու սիրահարների համար` իրենց «մագաղաթյա» արտաքինով և բարձր որակով: Արտադրությունը հիմնելու համար սկզբնական շրջանում պոլիտեխնիկ ինստիտուտի նրա համակուրսեցիներն են ֆինանսապես օգնել` անհատույց գումար են տվել նրան, որպեսզի Աղավնաձոր գյուղում այգիներ գնի: Հետո «Հայբիզնեսբանկից» մոտ 7 մլն դրամ վարկ է վերցրել` հողակտոր վերցնելու և այնտեղ հատուկ տեխնոլոգիայով գինու շշալցման, պահեստավորման ստորգետնյա կայան կառուցելու համար: Սակայն գործարանը չհացրեց ավարտել, թեև 2009-ից եկամուտ ստանալու տարբերակն արդեն գտել էր: Այգիներից ստացված բերքը պահեստավորում էր Արենի գյուղի գործարանում ու, թեև քիչ քանակությամբ, բայց արդեն արտադրանք էր ստանում` նմուշներ, որոնք ներկայացնում էր միջազգային ցուցահանդեսներում ու համտեսի մրցույթներում:

Հետագայում արտադրության պրոցեսին են միանում երեք անձինք` մեկը Արաբկիրի հարկայինի բաժնի պետ` Արման անունով, երկրորդը` Մկրտիչ անունով փաստաբան, որը զբաղվում է Վահեի դեմ տրված հայցերով, և երրորդը` Իգոր Սարգսյանը, ով, ըստ որոշ տեղեկությունների, նախկինում աշխատել է գյուղնախարարի տեղակալ: Ընդ որում, երբ միջազգային մրցույթներում Վահեն հաջողության է հասնում, միջազգային ցուցահանդեսներից մեկի ժամանակ, որտեղ ներկայացված են լինում նաև հայկական այլ ընկերություններ, միայն Վահեի ապրանքն է կոտրված վիճակում տեղ հասնում: Իսկ նրանց մասնակցությունը ապահոված է լինում գյուղնախարարությունը: Հոր պատմելով, վերջին ժամանակաշրջանում Վահեն իր գործընկերների կողմից մեկուսացված էր, նրանից խույս էին տալիս, իսկ հետո զարմանալի ձևով փորձում են Վահեի ունեցվածքը դատական պրոցեսների միջոցով անհետացնել: Թե այս ամենը ինչ վարկած կարող է առաջ քաշել, առայժմ կարելի է միայն ենթադրել: Բայց հետաքրքիր է, որ Վահեի գործընկերները նույնիսկ նրա թաղման արարողությանը ներկա չեն եղել:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հետաքրքրված է այս գործով: Արթուր Սաքունցը, մեկնաբանելով վերոնշյալ հանգամանքները, ասաց, որ առնվազն տարօրինակ է նախաքննական մարմնի անգործությունը. ինչո՞ւ են միանգամից ինքնասպանության վարկածով առաջնորդվել և անտեսել դեպքի վայրում առկա կարևոր ապացույցները: Նույնիսկ հանգուցյալի հեռախոսը չեն առգրավել, որ քննություն տանեն և գոնե «ինքնասպանության» հանգամանքները պարզեն: Նրա խոսքով, Արաբկիրի քննչական մարմնի համապատասխան պաշտոնյաները արդեն պետք է չաշխատեին պաշտոնեական անգործության համար: Նույնիսկ քրեական գործ չի հարուցվել:

Այդուհանդերձ, հետևենք գործի հետագա ընթացքին, որի մասին կտեղեկացնենք մեր առաջիկա համարներում: Առայժմ` այսքանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում