Thursday, 25 04 2024
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով

Սա օպտիմալացում իրականացնելու մի ձև է․ վերջնական որոշում դեռ չկա ԳԱԱ-ն կլուծարվի, թե՝ ոչ

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նոր նախագիծը խաթարել է ԳԱԱ անդորրը։ Ակադեմիականներին մտահոգում է նախագծում ակադեմիան մեկ միասնական կառույց պահելու հոդվածի բացակայությունը։ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշում է, որ ամենակարևոր առաջնահերթություններից է, որ գիտությունը վերադառնա համալսարան։ «Համալսարանների հետազոտական հատվածները թույլ են, որոշ համալսարանների դեպքում դրանք չկան, և բարձրագույն գիտության ու կրթության այս օրենքը, որ մենք նախաձեռնել ենք, միտված է դրան, որ հետազոտական ինստիտուտների և բուհերի միջև կապը սերտացվի, և գիտությունը վերադառնա համալսարան, հետևաբար, ուսանողը ընդգրկված լինի նման հետազոտական գործունեության մեջ, սա է մեր հիմնական նպատակը»,- ասում է նախարարը։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԿԳ նախկին փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ դեռևս չկա հստակ որոշում որևէ ինստիտուտի հետ կապված, անգամ հստակ մոտարկման սկզբունքները չկան ֆիքսված։ «Մի բան է ֆիքսված, որ գիտությունը պետք է գնա լսարան, այսինքն՝ գիտական պրոդուկտը պետք է դասավանդվի լսարանում, իսկ թե որ ինստիտուտները ինչ եղանակով այդ գիտական պրոդուկտը կտանեն լսարան, այդ մասին դեռևս որևէ քննարկում չկա և հստակություն չկա։ Խոսել, որ խոսք է գնում ԳԱԱ լուծարման մասին, ինստիտուտները միավորվում են բուհերին, նման բան այս պահին չկա»,- ասաց Հովհաննիսյանը։

ԳԱԱ Ռադիկ Մարտիրոսյանի մտահոգությունները, թե կրկնվում է Վրաստանի փորձը, որի արդյունքում Վրաստանն այսօր չունի ԳԱԱ, Հովհաննիսյանը նշեց՝ Վրաստանի փորձը չենք կրկնելու և իրենց վատ փորձի վրա մենք սովորել ենք և այդ սխալները չենք անելու։

Նախկին փոխնախարարը հիշեցրեց, որ ԳԱԱ մասին օրենքն ընդունվել է 2002-ին, որը փաստացի ոչ թե օրենք է, այլ կանոնադրություն․ ակադեմիայի հետագան կարգավորվելու է հենց այս օրենքի շրջանակներում, և շրջանառությունից դուրս է գալու հին օրենքը։

Թե ինչ փոփոխություններ կլինեն ակադեմիայում, Հովհաննիսյանը նշեց, որ դեռ որևէ որոշում չկա, քննարկումների հարց է։ «Գուցե տարբեր ինստիտուտներ առավել արդյունավետ լինեն առանձին հիմնադրամների կարգավիճակով, այսինքն՝ դեռ որևէ որոշման հարց չկա, խոսել լուծարումներից, միավորումներից, դեռ վաղ է»,- հավելեց նա։

Քննարկումներ ակադեմիականների հետ եղել են․ «Նպատակը լինելու է արդյունավետության բարձրացումը, մարդկանց հստակ պետք է բացատրվի, որ այսպես արդյունավետությունն ավելի կբարձրանա, գիտական պրոդուկտը կգա համալսարան, ավելի իրացված կլինեն իրենց գիտական արդյունքները, և դրան որևէ գիտակից մարդ դեմ չի լինի»։

ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանին մտահոգում է նախագծում ակադեմիան մեկ միասնական կառույց պահելու հոդվածի բացակայությունը։ «Այսինքն՝ նայում ես, այդ նախագծում ակադեմիան որպես մեկ միասնական կառույց գոյություն չունի, այլ ակադեմիայի նախագահությունը ակադեմիկոսներ թղթակից անդամներով ինչ-որ իմաստով դառնում է ՀԿ, իսկ ակադեմիական գիտահետազոտական ինստիտուտները ակադեմիական համակարգից դուրս են, իսկ թե որտեղ են, պարզ չի՝ բուհերի՞ն է միացած, թե՞ առանձին կազմավորումներ են, թե՞ գիտական կենտրոններ են։ Համենայնդեպս, հասկանալի է, որ մեկ ընդհանուր կառույց, որպես այդպիսին, չկա, իսկ մեր կարծիքով, երբ ակադեմիան մասնատես և տանես ինստիտուտներով՝ ամեն մեկը մի տեղ, կփոշիանա այն ազգային արժեքը, որն ավելի քան 75 տարի իրեն արդարացրել է»,- ասաց Մելքոնյանը։

Նա կարծիքով՝ սա օպտիմալացում իրականացնելու մի ձև է։ «Եվ, բնականաբար, երբ ինստիտուտները անջատվեն և միասին կենտրոններ ստեղծվեն, հաստիքները մեծ թվով պակասելու են, իսկ ինչ վերաբերում է արդյունավետությանը, նույնիսկ ֆինանսական այս չնչին պայմաններում մենք կարողացել ենք արդյունավետությունը պահպանել, և երբ վերջին մի քանի ամսվա ընթացքում մեր վարկանիշը պետության կողմից իջեցված չափանիշներով դիտարկեցինք, լավ արդյունքներ են գրանցվել ոչ միայն հայաստանյան, այլ միջազգային մասշտաբով ակադեմիական ինստիտուտները բավականին լավ վիճակում են գտնվում։ Իհարկե, կան լուրջ խնդիրներ, բայց այդ խնդիրները պետք է լուծել ոչ թե արմատապես ամեն ինչ վերացնելու տարբերակով, այլ փոխադարձ համաձայնությամբ այդ նախագծի մեջ լրջագույն փոփոխություններ մտցնելու փոխադարձ ըմբռնման մթնոլորտում»,- վստահ է Աշոտ Մելքոնյանը։

Գիտնականները հույս ունեն, որ իշխանությունները համապատասխան փոփոխություններ կանեն։ «Վերջին քննարկման ժամանակ նախարարը ասաց, որ սպասում են ակադեմիայի առաջարկություններին, հիմա առաջարկությունները ամփոփվում են, առաջիկայում կներկայացվեն։ Ամենակարևորը՝ ակադեմիական միասնական համակարգը պահպանել և ֆինանսական վիճակը կտրուկ բարելավել, որովհետև այս պայմաններով հնարավոր չէ ակադեմիական զարգացման շարունակականությունը պահպանել, որևէ մեկը ֆինանսական կողմի մասին չի խոսում, որը հարցերի հարցն է»,- ասաց Մելքոնյանը՝ հավելելով, որ գիտնականների աշխատավարձը չի բարձրացել առնվազն 6-7 տարի։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում