Saturday, 20 04 2024
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»

Մարտի 8-ը՝ անկախության հայելի

Մարտի 8-ը անկախ Հայաստանի համար խորհրդանշական տոն է: Խորհրդանշական է այն իմաստով, որ սովետական ժամանակաշրջանից մեզ փոխանցված այդ տոնը նախ հեռացվեց տոնացույցից, սակայն որոշ տարիներ անց կրկին վերադարձվեց: Անկախ Հայաստանի առաջին տարիներին մարտի 8-ի փոխարեն որոշվեց տոնել ապրիլի 7-ը՝ Մայրության և գեղեցկության օրը: Սակայն հասարակության մեջ այդ տոնը դժվարությամբ տեղ գտավ, և մարդկանց զգալի մասը շարունակեց իներցիայի ուժով հիշել մարտի 8-ը: 2000-ականներին 90-ականներից հեռացված տոնը վերադարձավ տոնացույց և ամրագրվեց որպես պաշտոնական տոն:

Իրականում այս պրոցեսը խորհրդանշում է ընդհանրապես Հայաստանի անկախության ընթացքը: Բուռն զարթոնք, ինքնուրույնության պահանջ, դրսևորումներ, կամք, իսկ մի քանի տարի անց՝ նոստալգիկ տրամադրություններ, խորհրդային ժամանակաշրջանների կարոտ, ու այդ ամենին զուգահեռ՝ նաև խորհրդային շատ ու շատ արժեքների, ավանդույթների վերարտադրություն, վերադարձ, նորոգում, նաև որոշակիորեն մուտացված տարբերակներ:

Հայաստանի անկախության շրջանում հասարակության միջից այդպես էլ արմատախիլ չեղավ սովետական մարդու մտածողությունը, այն չփոխարինվեց անկախության քաղաքացու մտածողությամբ, որովհետև անկախ Հայաստանի իշխանությունները մեկը մյուսի հետևից հասկացան, որ այդ մտածողությամբ մարդիկ իսկապես վտանգավոր և դժվար կառավարելի հասարակություն կարող են կազմավորել, որը այլևս ոչ թե կսպասի փրկիչների և կհավատա քաղաքական առևտրական ուժերին, այլ ինքը կսկսի իրավիճակ թելադրել, պահանջներ ներկայացնել և որոշումներ կայացնել պետության ապագայի վերաբերյալ:

Այդ իսկ պատճառով անկախ Հայաստանում կասեցվեց սովետական մարդու անցումը դեպի անկախության քաղաքացու, իսկ հետո նաև գործընթացը հետ շրջվեց՝ պետական կառավարման ոճից ու բովանդակությունից մինչև կենցաղ:

Իհարկե, սա սովետական Հայաստանի կրկնօրինակը չէ, կան, իհարկե, նաև ժամանակակից տարրեր՝ առանց որոնց չէր լինի, բայց երբ հիմքում սովետական մարդն է, իսկ վերևում՝ ժամանակակից արժեքները, դրանից ոչ թե հավասարակշիռ մի բան է ստացվում, այլ պարզապես ստացվում է հրեշածին մի երևույթ:

Շնորհավոր ձեր տոնը, կանայք, թեև շատ ավելի կարևոր է ստեղծել պետություն, որտեղ առօրյան ավելի շատ շնորհավորանքների առիթներ կմատուցի բոլորին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում