Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Արցախում կա որոշակի վախի մթնոլորտ․ երկրորդ փուլի հնարավորությունը բացառված չէ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է փաստաբան Նորայր Նորիկյանը

 -Պարոն Նորիկյան, Դուք նոր եք վերադարձել Արցախից, ընտրություններից առաջ ի՞նչ իրավիճակ է տիրում Արցախում։ Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրառում էիք արել և մտահոգություններ  հայտնել սպասվող ընտրությունների հետ կապված:

-Ես նախօրեին աշխատանքի բերումով գտնվում էի Արցախի Հանրապետությունում և հնարավորություն եմ ունեցել հանդիպելու տարբեր սոցիալական խմբեր ներկայացնող մարդկանց հետ և քննարկելու Արցախում ընթացող նախագահական ընտրություններում նախընտրական տրամադրությունները, հնարավոր ելքերը, զարգացումները: Ընդհանուր առմամբ, իմ տպավորությամբ, առաջին անգամ, ըստ էության, տրամադրություննն այնպիսին է, որ ակնհայտ ընդգծված ֆավորիտի մասին խոսակցություն չկա, ինչն իր մեջ ինտրիգ է պարունակում: Ըստ էության, մարդիկ չեն բացառում նաև, որ երկրորդ փուլ լինի և երկրորդ փուլում մենք ունենանք անկանխատեսելի կամ այս պահի դրությամբ անսպասելի արդյունք: Այս առումով ինտրիգը պահպանվում է: Իմ շփումներից տպավորությունը հետևյալն է, որ բոլոր դեպքերում կա որոշակի վախի մթնոլորտ կապված պետական ապարատում աշխատող անձանց կողմից այն առումով, որ տարբեր անուղղակի ձևերով իրականացվում են քայլեր մարդկանց ընտրության ելքը կողմնորոշելու, աշխատանքից հնարավոր ազատումների հետ կապված: Բայց ես նաև ապշեցի, որ մտավախություն կա, որ ընտրակաշառքի տարբեր ձևերի գործադրմամբ հնարավորությունը բացառված չէ, որ հնարավոր է ինչ-որ մի փուլում գործի դրվի նաև այդ գործիքը՝ ընտրությունների ելքը կանխորոշելու համար: Մարդիկ նման մտավախություն ունեն: Սոցիալական այն խմբերը, որոնց հետ ես շփվել եմ, բավականին ինտելեկտուալ են, նաև պետական համակարգում աշխատանք ունեցող, մտավոր կարողություններ ունեցող մարդիկ են եղել, որոնք նույնպես ունեին նման մտավախություն: Իմ բարձրաձայնումը նաև սրանով էր պայմանավորված, որ ես ուղղակի ՀՀ իշխանություններին հորդորել եմ ձեռնարկել բոլոր քայլերը՝ Արցախի գործող իշխանությունների հետ ստեղծելու այնպիսի սոցիալական միջավայր և այնպիսի տրամադրություն Արցախում, որ առաջիկա նախագահական ընտրությունները որևէ ձևով չզիջեն հայաստանում վերջին խորհրդարանական ընտրությունների տրամադրությանը, տրմադրվածությանը, մարդկանց ազատ կամարտահայտման միջոցով ընտրություններին մասնակցելու առումով: Ես խորապես համոզված եմ, որ Արցախում կայանալիք նախագահական ընտրությունների ընթացքը և ելքը հատուկ ուղերձ է լինելու նաև Ադրբեջանում վերջերս տեղի ունեցած վերջին խորհրդարանական ընտրությունների ֆոնի վրա, թե ինչպիսի հասարակություն կա այսօր Արցախում, ինչպիսի ընտրական տրամաբանություն է գործում Արցախում և ինչպիսի ուղերձ ունի արցախահայությունը ժողովրդավարության սկզբունքների, ժողովրդավարական արժեքների և ընտրությունների վերաբերյալ: Դրանից կախված են լինելու շատ ու շատ բաներ, որոնք ուղղակիորեն առնչվելու են նաև թե Հայաստանի, թե Արցախի անվտանգությանը: Ուստի ես այստեղ մտավախություն տեսնելով բարձրաձայնել եմ այս խնդիրը՝ միաժամանակ համարելով, որ Հայաստանի իշխանությունները Արցախի իշխանությունների հետ միասին պարտավոր են չեզոքացնել ցանկացած այդպիսի թեկուզ նվազ վտանգ:

-Այսօր Արցախում ֆավորիտ թեկնածու չկա և շատ դժվար է կանխորոշել Արցախի ընտրությունների ե՞լքը:

-Այո՛, գոնե իմ տպավորությունն այդպիսին է, որ ակնհայտ ընդգծված ֆավորիտ գոյություն չունի: Տարբեր կոմբինացիաների արդյունքում հնարավոր է այնպիսի անսպասելի արդյունք գրանցվի, որը կփոխի Արցախի ներկայիս քաղաքական իսթեբլիշմենթի ամբողջ ներկապնակը: Իմ համոզմամբ դա պետք է տեղի ունենա ազատ, արդար, իրապես թափանցիկ ընտրությունների արդյունքում, որովհետև խորապես համոզված եմ, որ եթե մեզ չհաջողվի Արցախում իրականացնել իսկապես ժողովրդավարական սկզբունքներին համապատասխան ընտրություններ, և այն մարդիկ, որոնք ուղղակի կփորձեն խաթարել կամ խարան քաշել ընտրությունների արդյունքների վրա, նրանք կգործեն Հայաստանի պետականության դեմ, Արցախի պետականության և ողջ հայ ժողովրդի դեմ:

-Իսկ կոնկրետ անուններ հնչո՞ւմ էին, թե որ թեկնածուները կամ նրանց թիմերն են փորձում կիրառել վարչական կամ այլ ռեսուրս:

Ես ձեռնպահ կմնամ կոնկրետ անուն նշելուց, բայց արցախահայությունն այդ առումով ենթագիտակցորեն կամ այլ ձևերով ունի այդ մտավախությունը: Ես խոսում եմ ոչ թե ողջ արցախահայության անունից, այլ այն մարդկանց, որոնց հետ շփվել եմ: Նրանք նշում են, որ կա մտավախություն, որ այդպիսի քայլեր կարվեն, որ վարչական ռեսուրսը կարող է տարբեր սուբյեկտների կողմից կիրառվել: Մարդիկ մտավախություն ունեին, որ իրենց, իրենց ընտանիքի անդամներին կարող են աշխատանքից զրկել: Այդ առումով նրանք հոգեբանական կաշկանդվածության մեջ կարող են հայտնվել:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում