Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Գնդակը կոալիցիայի դաշտում է

Հիմա, թերևս, կարելի է արդեն երկխոսությունը պաշտոնապես հայտարարել բացված, քանի որ Հայ ազգային կոնգրեսը երեկ տարածած հայտարարությամբ հայտնել է կոալիցիոն պատվիրակության հետ բանակցելու պատրաստակամության մասին` բավարարվելով պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի հայտարարությամբ, որ իրենք ներկայացնում են գործադիր իշխանությանն ու Սերժ Սարգսյանին: Կոնգրեսը, հայտնելով իր պատրաստակամությունը, նաև առաջ է քաշում մի քանի պայմաններ` կապված թե՛ բուն երկխոսության ընթացքի, թե՛ դրան զուգահեռ ընդդիմության գործունեության հանդեպ իշխանական խոչընդոտների վերացման, հանրահավաքների մասնակիցներին ահաբեկելու, տրանսպորտային շրջափակման իրողությունները դադարեցնելու հետ:

Այլ կերպ ասած` Կոնգրեսը փորձում է հնարավորինս նպաստավոր պայմաններ ստանալ երկխոսության համար, ինչպես ասենք` ֆուտբոլային թիմերն են խաղից առաջ փորձում ստանալ հնարավորինս նպաստավոր խաղային օրացույց, ժամեր, սեփական և դրսի դաշտի հերթականություն կամ չեզոք դաշտի ընտրություն և այլն: Սակայն Կոնգրեսի հայտարարության մեջ այդ առումով հստակ չէ, թե այդ առաջ քաշված մի քանի պայմաններից ի՞նչն է պարտադիր, իսկ ի՞նչը պարտադիր չէ: Ըստ ամենայնի Կոնգրեսը այդ հարցում թե՛ իրեն, թե՛ իշխանությանը մանևրի տեղ է թողնում:

Եվ դա կարծես թե երկխոսության կողմերի համար դարձել է ոճ` հնարավորինս խուսափել միարժեք գնահատականներից և ձևակերպումներից` չարգելափակելով գործընթացի հեռանկարները: Ի վերջո, որքան էլ թիմերը փորձում են նպաստավոր օրացուցային և այլ պայմաններ ստանալ, վճռորոշը խաղն է դաշտում, և ամեն ինչ վճռվում է այնտեղ: Այս պարագայում էլ պայմանների համար մղվող մարտավարական պայքարը չէ, որ լինելու է ճակատագրական, այլ օրակարգը, դրա շուրջ քննարկումները, ժամանակացույցը և կանոնակարգը, որը ենթադրելու է նաև արդյունքների սանդղակ: Այստեղ են լինելու կողմերի համար ճակատագրական զարգացումները:

Սակայն, այդուհանդերձ, մարտավարական տեսանկյունից կա մի կարևոր պայման, որը թերևս էական է առաջին հերթին Կոնգրեսի համար: Եվ այդ պայմանը առաջ է քաշվում Կոնգրեսի հայտարարության մեջ: Դա գործընթացի լուսաբանման խնդիրն է, որ կամ ուղիղ եթերի ձևով, կամ երկխոսության հանդիպումներից հետո հեռուստատեսային ժամի տեսքով ակնկալում է Կոնգրեսը: Այդ հանգամանքը կարևոր է, քանի որ բովանդակային ընթացքի փակ կամ լուսաբանման սահմանափակություն լինելու պայմաններում իշխանության համար շահարկումների լայն դաշտ է բացվում, որտեղ իհարկե Կոնգրեսը կարող է հայտնվել հարվածի տակ:

Այդ իսկ պատճառով, երկխոսության գործընթացի բովանդակային հանրամատչելիության հարցը, թերևս, պետք է լինի պարտադիր պայման, որի լուծմանը պետք է հասնի Կոնգրեսը մինչև առնվազն օրակարգային քննարկումների մեկնարկը: Այժմ իհարկե հերթը կոալիցիայինն է` թե՛ օրակարգային, թե՛ ֆորմատային առաջարկությունների և արձագանքների առումով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում