Մարտի 5-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում․ անվադողի պայթյունի հետևանքով տրակտորը կողաշրջվել է։ Դեպքը տեղի է ունեցել ժամը 12:00-ի սահմաններում, երբ Արևածագ գյուղի բնակիչ, 58-ամյա Երվանդ Ա.-ն գյուղամիջյան ճանապարհին վարելիս է եղել «Բելառուս» մակնիշի 8929 համարանիշի տրակտորը։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, կողաշրջման հետևանքով ուղևորը, նույն գյուղի բնակիչ, 25-ամյա Սարգիս Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արևածագի ամբուլատոր կենտրոն», որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել է «Ալավերդի» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: