ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է Սպիտակ տան աշխատակազմի նոր ղեկավարի անունը։ Այս մասին նա գրել է իր Twitter-ում։
Տվյալ պաշտոնը, նախագահի խոսքերով, կզբաղեցնի կոնգրեսական Մարկ Մեդոուսը։
«Ես ուրախ եմ հայտարարել, որ կոնգրեսական Մարկ Մեդոուսը կդառնա Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարը։ Ես նրան վաղուց գիտեմ, աշխատել եմ Մարկի հետ և մեր հարաբերությունները նրա հետ շատ լավ են»,- գրել է Թրամփը։
Ամերիկյան առաջնորդը նաև շնորհակալություն է հայտնել Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Միք Մալվեյնիին նրա աշխատանքի համար և հավելել է, որ Մալվեյնին կզբաղեցնի Հյուսիսային Իռլանդիայի հարցերով ԱՄՆ հատուկ հանձնակատարի պաշտոնը։