«Ժամանակ» թերթը գրում է. «Համայնքապետերին հստակ հրահանգ չի տրվել աշխատել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի դրական արդյունքի համար, սակայն նրանց հասկացրել են, որ դրա արդյունքներից պարզ կլինի, թե որ համայնքապետը ինչպես է տրամադրված գործող իշխանության նկատմամբ:
Ըստ այդմ՝ գյուղապետերի մեծամասնությունը իներցիայի ուժով փորձելու է ապահովել «Այո»-ի հաղթանակը: Չնայած շատերը բողոքում են, որ նախկինում իշխանությունը ընտրություններից կամ հանրաքվեներից առաջ գումար էր հատկացնում ուզած արդյունքը ապահովելու համար, մինչդեռ հիմա ոչ մի նման աջակցություն չկա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: