Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Այս տարի Երևանի փողոցների նորոգման համար տպավորիչ գումար է հատկացվել. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «»Փաստը» քաղաքացիներից պարբերաբար ահազանգեր է ստանում, որ մայրաքաղաքի փողոցներում գրեթե անտեսանելի են դարձել կայանման համար նախատեսված «կարմիր գծերը», ճանապարհային երթևեկության գծանշումները, ինչպես նաև ձմռանից հետո տարբեր փողոցներում փոսեր են գոյացել, որոնք վնասում են մեքենաները։

Թե երբ են թարմացվելու գծանշումները և կատարվելու փոսալցման կամ ասֆալտապատման աշխատանքներ, «Փաստը» հետաքրքրվեց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանից։ Նա նախ ընդգծեց՝ վճարովի կայանատեղիների համար նախատեսված «կարմիր գծերը» թարմացնում է համայնքը, իսկ ճանապարհային երթևեկությանը վերաբերող մնացած բոլոր գծանշումներն իրականացնում է ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը։

«Թե՛ «կարմիր գծերը», թե՛ ճանապարհային երթևեկության գծանշումները սովորաբար արվում են գարնան ամիսներից սկսած՝ զուգահեռաբար, երբ մաքրվում են փողոցները, թարմացվում են ասֆալտի ծածկի վնասված հատվածները։

Ասֆալտի ծածկի թարմացման մասին։ Կարող եք նկատել, որ դեռևս փետրվարին՝ ցուրտ սեզոնին, երբ ցուցում չկա ասֆալտի վերականգնողական աշխատանքներ կատարել, այնուհանդերձ, քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումն այն տեղերում, որտեղ կա անհրաժեշտություն, այսպես ասած, նախնական փոսալցման աշխատանքներ է կատարում՝ վարորդների անվտանգությունը և մեքենաների անվնասությունն ապահովելու համար։

Գարնան ամիսներին, երբ եղանակն ու օդի ջերմաստիճանն ավելի բարենպաստ կլինի դրա համար, արդեն կսկսվեն ասֆալտապատման և այլ աշխատանքները։ Այս տարի Երևանի բյուջեով տպավորիչ գումար է հատկացվել ճանապարհների՝ այդ թվում՝ մեքենաների և հետիոտն երթևեկության գոտիների բարեկարգման աշխատանքների համար՝ ավելի քան 600 մլն դրամի չափով»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Հակոբ Կարապետյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում