Friday, 29 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

ՀՖՖ-ի համարժեք հակահարվածը բոյկոտին․ Որակազրկումներ և միլիոնանոց տուգանքներ․․․

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան համարժեք պատժամիջոցներ է կիրառել «Գանձասար-Կապան» և «Արարագած» ֆուտբոլային ակումբների նկատմամբ։ Փետրվարի 28-ին Առաջին խմբի առաջնության 19-րդ տուրում «Դիլիջանի» դեմ մրցավեճում առաջին կեսից հետո «Արագածի» ֆուտբոլիստները հրաժարվել էին խաղադաշտ դուրս գալ։ «Արագած» ֆուտբոլային ակումբը տարածել էր հաղորդագրություն, որում մասնավորապես ասված էր. «Հարգելի երկրպագուներ, «Արագած» ՖԱ-ն ներողություն է հայցում ֆուտբոլային ընտանիքից և «Դիլիջան» ՖԱ-ից 2-րդ խաղակեսին չմասնակցելու որոշման համար: Տվյալ որոշումը կայացվել է «Արագածի» գլխավոր մարզիչ Յուրի Օկուլի կողմից: Որոշումը կայացվել է ներքին և արտաքին գործոնների հիման վրա:

Մենք մեր հերթին կքննարկենք թիմի ներսում կատարվածը: Այս ամենի առնչությամբ կանցկացվի ներքին հետաքննություն, որի արդյունքների մասին կհայտնենք այն ժամանակ, երբ ինչ-որ բան պարզ կլինի»: Արդեն մարտի 1-ին Բարձրագույն խմբի առաջնության 16-րդ տուրի «Փյունիկ»-«Գանձասար-Կապան» հանդիպման ընդմիջման ընթացքում «Գանձասար-Կապան» ՖԱ ղեկավարության ներկայացուցիչները փորձել էին հարաբերություններ պարզել հանդիպման գլխավոր մրցավար Աշոտ Ղալթախչյանի հետ։ Նշենք, որ Երկու դեպքերում էլ միջադեպի պատճառ է հանդիսացել դժգոհությունը մրցավարությունից։ Եվ այսպես երեկ տեղի ունեցած ՀՖՖ-ի կարգապահական և էթիկայի կոմիտեի նիտստում կանոնակարգի 31-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն որոշվել է «Արագած» ակումբին տուգանել 4000000 ՀՀ դրամ, «Արագած» թիմի գլխավոր մարզիչ Յուրի Օկուլին որակազրկել մինչև 05․03․2021թ․, «Արագած» թիմին գրանցել տեխնիկական պարտություն 0:3 հաշվով: Երկրորդ դեպքում, հիմք է ընդունել հանդիպման պատվիրակի և մրցավարի զեկույցները՝ որոնց համաձայն «ԳանձասարԿապան» ակումբի գործադիր տնօրեն Գառնիկ Աղաբաբյանը՝ գտնվելով VIP օթյակում, հանդիպման ընթացքում հայհոյել է մրցավարներին։

Խաղի ընդմիջման ժամանակ էլ մարզադաշտի թունելում հայհոյել սպառնալիքներ ու բռնության կոչեր է հնչեցրել հանդիպման մրցավարի հասցեին, փորձել է հրել հանդիպման մրցավարին և հրմշտոց սարքել: Միջադեպի չեզոքացման և կարգուկանոն հաստատելու հետևանքով հանդիպման երկրորդ խաղակեսը սկսվել է 10 րոպե ուշացումով։ՀՖՖ կարգապահական և էթիկայի կոմիտեի կանոնակարգի 31-րդ հոդվածի 26-րդ և 30-րդ կետերի համաձայն՝ «Գանձասար-Կապան» ակումբի գործադիր տնօրեն Գառնիկ Աղաբաբյանը որակազրկվել է մինչև 05.03.2021թ., իսկ «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբը տուգանվել է 1 մլն ՀՀ դրամով։ ՀՖՖ-ի որոշումները պետք է ֆունդամենտալ քայլ համարել հայական ֆուտբոլում առկա գաղջ մթնոլորտի չեզոքացման գործում։ Վերջին զարգացումները ստիպում էին նույնիսկ ենթադրել, որ ոմանց կողմից փորձ է արվում սաբոտաժի և բոյկոտի միջոցով խաթարել ՀՀ առաջնությունների բնականոն ընթացքը և վարկաբեկել ՀՖՖ-ի ղեկավարությանը։ Դեռևս Անցյալ տարվա ապրիլի 22-ին, Հայաստանի գավաթի խաղարկության» կիսաեզրափակիչ «Լոռի»-«Բանանց պատասխան հանդիպման մեկնարկից րոպեներ առաջ «Բանանց» ֆուտբոլային ակումբի համասեփականատեր Ջևան Չելոյանցը հրահանգել էր թիմին դուրս գալ խաղադաշտից՝ պատճառաբանելով, որ չի ցանկանում՝ «Բանանց» ակումբի հանդիպումները սպասարկի ՀՖՖ կողմից վերոնշյալ հանդիպման համար նշանակված մրցավարական անձնակազմը: ՀՖՖ-ն ուսումնասիրելով տեղի ունեցածը Չելոյանցին խիստ նախազգուշացում էր տվել, իսկ «Բանանց» ֆուտբոլային ակումբին տուգանել էր ընդամենը 250 հազար դրամով։ Հիմա վստահաբար կարող ենք ասել, որ ՀՖՖ-ի պատժամիջոցը նման արարքի համար ուղղակի ոչինչ էր։ Ստացվում էր, որ մեր երկրում կարելի է բոյկոտել պաշտոնական հանդիպում և որպես պատիժ վճարել ընդամենը 250 հազար դրամ։

«Արագած» և «Գանձասար-Կապան» ակումբների նկատմամբ կիրառված պատժամիջոցները հուսով ենք ազդակ կհանդիսանան մյուս ակումբների համար։ Եթե թիմերին չի բավարարում խաղալ ՀՖՖ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերի պայմանները, ապա նրանք ունեն հնարավորություն ստեղծելու պրոֆեսիոնալ լիգա կոչվածը։ Արատավոր երևույթները չպետք է տեղ ունենան հայկական ֆուտբոլում, որը առանց այն էլ հեղինակազրկված է և հիմա փորձ է արվում ոտքի կանգնել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում