Իվանովոյի բնակչուհին, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել էր ամուսնանալ իր հետ, բացահայտել է պետության ղեկավարի հետ իր զրույցի մանրամասները: Նրա խոսքերը մեջբերում է Life Shot Telegram հեռուստաալիքը:
«Նախագահն ինձ ասաց, որ դա հետաքրքիր առաջարկ է», – ասել է ռուս կինը:
Նա նշել է, որ նրան հաջողվել է Պուտինին նվիրել իր լուսանկարը, որում նշված է իր հեռախոսահամարը: «Ես փոխանցեցի լուսանկարը, տեսնենք ինչ կլինի»,- ավելացրել է նա: