Saturday, 20 04 2024
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24

Դատապարտում եմ Հրայր Թովմասյանին. ես «Այո»-ի ջերմ կողմնակից եմ. Արշակ Սադոյան

Չնայած նախկինում Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ռեժիմների դեմ անհաշտ պայքար մղած որոշ քաղաքական գործիչներ թավշյա հեղափոխությունից հետո դիրքավորվեցին նախկինների ճամբարում և հիմա էլ պայքարում են Նիկոլ Փաշինյանի կառավարության դեմ, սակայն ԱԺ նախկին պատգամավոր, Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը ներկա իշխանությունների համախոհն է։

Հանրային խորհրդի դերի, «Այո»-ի քարոզարշավի մասին Արշակ Սադոյանը պատասխանում է «Առաջին լրատվական»-ի հարցերին։

– Երբ Վազգեն Մանուկյանը, որի համախոհն էիք Դուք նախկինում, հեռացավ Հանրային խորհրդի նախագահի պաշտոնից, նշանակվեց նոր նախագահ՝ Ստեփան Սաֆարյանը, Հանրային խորհրդի որոշ անդամներ հեռացան այդ խորհրդից։ Դուք մնացիք։

– Ես շատ կարևորում եմ Հանրային խորհրդի աշխատանքը՝ ի տարբերություն որոշ թերահավատների, որոնք չեն էլ ուզում տեսնել, թե խորհրդատվական ինչ հնարավորություններ ունի ՀԽ-ն՝ որպես խորհրդատվական մարմին։ Դեռևս 2015 թվականից, երբ Ցեղասպանության 100-րդ տարելիցն էր նշվում, ստեղծվել էր հատուկ հանձնաժողով, որը պետք է համազգային խնդիրների լուծման ծրագիր մշակեր, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանի հետ մենք մշակեցինք մոտ 70 էջանոց ծրագիր, որը Հանրային խորհրդի հավանությանն արժանանալուց հետո ներկայացվեց այն ժամանակվա ՀՀ նախագահին և կառավարությանը։ Ցավոք սրտի, Հանրապետական կուսակցությունը դրան ընթացք չտվեց, և մենք փորձեցինք Հանրային խորհրդի միջոցով այն առաջ մղել։ Մենք աշխատանքներ կատարեցինք, ստեղծվեց տեղեկատվական կայք-պորտալ։ Հետագայում, երբ տեղի ունեցավ իշխանափոխություն, մենք փորձեցինք այդ խնդիրներն առաջ մղել՝ համագործակցելով նոր իշխանությունների հետ։ Ցավոք, ներկա իշխանություններն այնքան են զբաղված ընթացիկ հարցերով, որ համազգային խնդիրների համար ժամանակ չեն գտնում։ Ես, որպես այդ ծրագրի հիմնադիրներից մեկը, շատ կարևորում եմ Հանրային խորհրդում իմ աշխատանքը, և բոլորովին ցանկություն չունեմ քաղաքական նպատակներով դադարեցնել իմ աշխատանքն այնտեղ։

– Դուք թե՛ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք, թե՛ Ռոբերտ Քոչարյանի օրոք հանդես եք եկել որպես անհաշտ ընդդիմություն, սակայն Սերժ Սարգսյանի օրոք չէիք ընդդիմանում նրա քաղաքականությանը։

– Քանի դեռ ես ԱԺ պատգամավոր էի, կարողանում էի օգտագործել 4-րդ խոսափողը։ Սերժ Սարգսյանի օրոք կեղծված ընտրություններն ինձ հնարավորություն չտվեցին ընտրվել ԱԺ պատգամավոր։ Եվ բնական է, որ իմ հնարավորություններն օգտագործում էի հեռուստատեսությամբ, իմ սկզբունքներից ես երբևէ չեմ հրաժարվել։ Հակառակը՝ ես միշտ դատապարտել եմ այն քայլերը, որոնք խոչընդոտում էին մեր ժողովրդի ապագայի կերտմանը։

– Այսօր էլ, փաստորեն, Դուք աջակցում եք թավշյա հեղափոխության արդյունքում ձևավորված իշխանություններին։

– Իհարկե, ողջունում եմ նրանց, որովհետև ավելի լավ իշխանություն է, քան նախորդները։ Միակ բանը, որն ինձ չի գոհացնում, այն է, որ նոր իշխանությունները չեն հասցնում ֆունդամենտալ հարցերի մասին մտածել։ Տեսեք, օրինակ, նոր իշխանությունները ոգևորված խոսում են հայրենադարձությունից, խոսում են 6-7 տոկոս տնտեսական աճից, բայց իրենց հարց չեն տալիս՝ հիմա Հայաստանի Հանրապետությունը արդեն 7-10 անգամ հետ է մնացել մեկ շնչին ընկնող Համախառն ներքին արդյունքի տեսանկյունից զարգացած երկրներից։ Կա նաև Համաշխարհային բանկի ուսումնասիրությունը, որ մինչև 2050 թ․զարգացած երկրները 2-2,5 տոկոսով աճ են ապահովելու, մեր 7-8 տոկոսը առաջ չի ընկնելու։

Հանրային խորհուրդը նախատեսում է հաջորդ չորեքշաբթի կազմակերպել քննարկումներ և հրավիրել համապատասխան նախարարությունների ներկայացուցիչներին, թե ինչպես կարող ենք մարդկային կապիտալի թռիչքաձև աճն ապահովել, և մեր ժողովրդի ապագան փրկելու միակ ելքը մնում է իշխանություններին այդ գործընթացում ներգրավելը։

– Դուք կողմնակից եք սահմանադրական բարեփոխումներին։ Ի՞նչ քայլեր եք անելու՝ որպես «Այո»-ի կողմնակից։

– Երեկ ինձ հրավիրեցին «5-րդ ալիք» հարցազրույցի, և ես պահանջեցի, որ չկրճատեն իմ խոսքը։ Եթե նայեք այդ հարցազրույցը, ապա կտեսնեք, որ ես «Այո»-ի ջերմ կողմնակիցն եմ։ Ես առաջին հերթին դատապարտում եմ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին, որ նա, դեմ գնալով իր խղճին, փորձել է այսպես ասած՝ իր կողմից ստեղծված Սահմանադրական դատարանի կառուցվածքը չգործադրել Սահմանադրությամբ․ինքը սահմանել է 6 տարի ժամանակ, 12 տարի ժամանակ։ Եվ այդ տեսակետից ես կատեգորիկ դեմ, որ և՛ Հրայր Թովմասյանը, և՛ Ֆելիքս Թոխյանը, և՛մյուսները մնան։ Սահմանադրական դատարանը պետք է անպայման վերակառուցվի, վերափոխվի։ Եվ շատ ողջունում եմ, որ փոխանակ Ազգային ժողովով Սահմանադրական դատարանի կազմը փոխելու, այն ներկայացրել են հանրաքվեի, քանի որ բարձրագույն իշխանությունը ժողովրդի կամքն է։ Եվ ժողովուրդը, կարծում եմ, «Այո» կասի, եթե իշխանությունները կարողանան ապահովել 650 հազար մարդու մասնակցությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում