Հայաստանում առկա է կորոնավիրուսով վարակված մեկ դեպք։ Չե՞ք ասի՝ վիրուսի հնարավոր ներթափանցման դեպքում որքանո՞վ է Արցախի առողջապահության համակարգը պատրաստ դրան դիմակայելու․ «Առաջին լրատվական»-ի հարցին Արցախի առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը պատասխանեց․ «Նախ նշեմ, որ դեռ հունվար ամսին Արցախի նախագահի հանձնարարությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որի համակարգողը պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանն է։ Բոլոր համապատասխան գերատեսչություններն այդ օպերատիվ շտաբում ներգրավված են, որպես ոլորտային պատասխանատուներ։ Մեր կապը Հայաստանի առողջապահության նախարարության հետ մշտական է, և շատ օպերատիվ ենք աշխատում։ Այն միջոցառումները, որոնք իրականացվում են Հայաստանում՝ կապված նոր կորոնավիրուսի հետ, նորմերին համապատասխան իրականացվում են նաև Արցախում»։
Որքանո՞վ է համակարգը պատրաստ, եթե վիրուսի հնարավոր ներթափանցում լինի Արցախում․ «Առաջին լրատվական»-ի հարցին Արայիկ Բաղրյանը պատասխանեց․ «Անկեղծ ասած՝ մենք չենք սպասում, որ Արցախում էլ կհաստատվի, բայց ներթափանցման և հայտնաբերման ժամանակ մենք պատրաստ ենք՝ համապատասխան բուժհիմնարկներում ունենք առանձնացված բաժանմունքներ՝ հագեցած թե՛ բժշկական պարագաներով, թե՛ համապատասխան վերապատրաստում անցած անձնակազմով»։
Մանրամասները՝ տեսանյութում։