Thursday, 28 03 2024
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև

Ով է պատրաստ մրցակցել այդ դաշտում ՀՀԿ-ի հետ

Սերժ Սարգսյանի եվրոպական այցը հասկանալիորեն արժանացել է հանրային և փորձագիտական շրջանակների ուշադրությանը, ինչի շարժառիթներին և պատճառներին անդրադառնալու կարիք, թերևս, չկա: Իսկ ահա այցի քաղաքական տողատակերը ունեն անդրադարձի անհրաժեշտություն, անկախ անմիջականորեն Սերժ Սարգսյանի հանդեպ հանրային վերաբերմունքից, և անկախ նրա ղեկավարած կուսակցության հանդեպ վերաբերմունքից, և անկախ Հայաստանում իշխած համակարգի հանդեպ հանրային վերաբերմունքից: Առավել ևս, որ այդ վերաբերմունքը մի կողմից բավականին հստակ է, իսկ մյուս կողմից՝ նույնքան բազմաշերտ: Տվյալ պարագայում, սակայն, արժե անդրադառնալ մի հանգամանքի, որը բավականին նկատելի է այդ առումով գրեթե պարապ դաշտում: Խոսքը Հայաստանում եվրոպական քաղաքականության հեռանկարի մասին է, որը թավշյա հեղափոխությունից հետո ստացել է առանձնահատուկ բնույթ, հայտնվել առանձնահատուկ հարթության վրա:

Հայաստանի նոր կառավարությունը, մի կողմից հաստատելով եվրոպական ուղղությամբ զարգացման հանդեպ հավատարմությունը, մյուս կողմից, այդուհանդերձ, ներմուծեց նոր տարրեր այդ քաղաքականության համատեքստ:

Մեծ հաշվով, դրանք հնարավոր է բնորոշել այսպես՝ մենք հաստատակամ ենք եվրոպական քաղաքակրթական ուղղությամբ զարգացման հարցում, սակայն դա չենք դիտարկում որպես պարտավորություն, և ավելին՝ Եվրոպան պետք է որոշակիորեն պարտավորված զգա կանգնել հայկական ժողովրդավարական վերափոխումների կողքին: Այդ մոտեցումը հնարավոր է քննարկել, սակայն, խոշոր հաշվով, այստեղ կա ռացիոնալության էական տարր: Բանն այն է, որ թավշյա հեղափոխությամբ բավականին ամրացած Հայաստանը, Ռուսաստանի ուղղությամբ հարաբերության էական վերափոխման բարդագույն գործընթացում առավել ճկուն լինելու համար, պետք է առավել «պահանջատեր» լինի եվրոպական ուղղության նկատմամբ: Իսկ դա նոր իրավիճակ է նաև Եվրոպայի համար, որովհետև այստեղ, իհարկե, պետք է արձանագրել «մրցակցային դժկամությունը»:

Բանն այն է, որ Եվրամիությունը գործնականում մշտապես խուսանավել է Հայաստանի հարցում Ռուսաստանի հետ կոշտ և համառ մրցակցությունից, ինչը ստեղծել է մի վիճակ, երբ հիմնական ռիսկերը միշտ մնացել են առավելապես Հայաստանի վրա՝ քանի որ Հայաստանը հայտնվել է Եվրոպայի առաջ միակողմանի պարտավորության ռեժիմում:

Այդպիսով, Ռուսաստանից ողջամիտ և ինքնիշխան տարածության հասնելու համար, Հայաստանում նոր իշխանությունը տակտիկական առումով ունի Եվրոպայից էլ ողջամիտ տարածություն ապահովելու խնդիր: Ընդ որում պետք է արձանագրել նաև՝ համենայնդեպս Բրյուսելի վարքագծից, որ մարտավարական այդ անհրաժեշտությունը միանգամայն գիտակցվում է և դրա հանդեպ վերաբերմունքը ըմբռնման տիրույթում է, առանց պաշտոնական փոխհարաբերության ճգնաժամ առաջացնելու: Սա բարդ, երկարատև գործընթաց է: Եվ այստեղ քաղաքական համակարգում առաջանում է էական բաց կամ ազատ տարածություն՝ եվրոպական քաղաքականության առումով:

Ակնառու է, որ ՀՀԿ-ն ջանում է լցնել այդ տարածությունն իրենով: Ինչպես է դա գնահատում Հայաստանի հանրությունը, մի հարց է, և այլ հարց: Եվ մեկ այլ հարց է, թե Հայաստանի ներքաղաքական դաշտում կա՞ն խաղացողներ, որոնք պատրաստ են այդ գործում էական մրցակցություն հաղորդել ՀՀԿ-ին: Եվ այդ հարցը Հայաստանի քաղաքական արդիականացման հիմնարար հարցերից, համակարգաստեղծ հարցերից մեկն է, առավել ևս հաշվի առնելով այն, որ առայժմ ներկայացվող համակարգաստեղծ եղած հայտերը ակնհայտորեն գտնվում են ռուսական տիրույթում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում