Thursday, 25 04 2024
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.

Հանրաքվեն չեղարկելու անսպասելի կոչ

«Սասնա ծռեր» կուսակցությունը արել է Սահմանադրական հանրաքվեն չեղարկելու անսպասելի կոչ, հիմնական հղումն անելով կորոնավիրուսի վտանգին և այն տարածելու ռիսկին: Կուսակցությունը իշխանությանը կոչ է անում ՍԴ հարցը լուծել Ազգային ժողովով: Ստացվում է հետաքրքիր պատկեր, երբ նախկին իշխող համակարգի հանդեպ արմատական դիրքավորում ունեցող կուսակցությունը, քաղաքական ուժը, հանրաքվեի հարցում փաստորեն դիրքավորվում է նախկին համակարգի տրամաբանության, դիրքորոշման շրջանակում: Որովհետև կորոնավիրուսի վտանգի պատճառով կամ առիթով հանրաքվեն չեղարկելու կոչերի հիմնական ալիքը գալիս է նախկին իշխող համակարգից և դրան մերձ շրջանակներից: Այստեղ դարձյալ անհրաժեշտ է արձանագրել մի բան, որ, անշուշտ, միանգամայն օբյեկտիվորեն առկա է մտահոգության հիմք, և նույնքան օբյեկտիվորեն կարող է կայացվել որոշում՝ կախված իրավիճակից: Ամբողջ հարցն այն է, սակայն, որ Հայաստանում վիճակը ոչ միայն վատ չէ, այլ դատելով անգամ միջազգային փորձագիտական գնահատականներից՝ բավականին լավ է, և առայժմ չկան այդօրինակ եզրահանգումների համար անհրաժեշտ կամ բավարար հիմքեր:

Այդուհանդերձ, քաղաքականության համար, իհարկե, ամեն ինչ է որևէ նոր վիճակ ստեղծելու հիմք, և թե՛ նախկին համակարգը, թե՛ նաև այդ համակարգի հանդեպ արմատական դիրքորոշում ունեցող «Սասնա ծռերը» փորձում են օգտագործել առողջապահական վիճակը քաղաքական նոր իրողություն ստեղծելու համար: Եվ այն, որ նրանք փաստորեն հայտնվում են այդ հարցում նույն դիրքում, ամենևին հիմք կամ առիթ չէ խոսելու, որ կա, այսպես ասած, համատեղ որևէ ստվերային պայմանավորվածություն կամ խորհրդապահական գործընթաց: Հակառակը, ՍԾ դիրքորոշումը վկայում է, որ Սահմանադրական հանրաքվեն՝ որպես քաղաքական գործընթաց, շատ ավելի լայն ու բազմաշերտ է, քան լոկ ՍԴ դատարանակազմի հարցի լուծումը, և այդ բազմաշերտությունն ու լայնաշերտությունն է, որ ինչ-որ կետում հանգեցրել է արմատական հակադրության մեջ գտնվող միավորների փաստացի համաձայնություն մեկ կետում: Բայց, քանի որ շերտերը շատ են, ապա այդ համաձայնությունն ավելի շատ իրավիճակային է, իսկ խորքում գործընթացներն ունեն այլ տրամաբանություն:

Բանն այն է, որ Սահմանադրական հանրաքվեն Հայաստանում լինելու է հետհեղափոխական քաղաքական ռեստարտի, քաղաքական դաշտի վերախմբավորման, վերադիրքավորման, նոր քաղաքական հարաբերակցության սկզբնավորման կամ արմատավորման փուլ: Դա կասկածից վեր է: Թե ինչ դինամիկա և արդյունքի նշմարման ինչ ժամանակագրություն կունենա այդ փուլը, կախված է իհարկե այլ հանգամանքներից էլ, սակայն աներկբա է, որ հանրաքվեն այդ իմաստով ձևավորելու է բավականին հաստատուն իրողություններ: Ըստ այդմ, բոլորովին տարբեր է դառնում, օրինակ, հանրաքվեի չեղարկումը և, ասենք, հանրաքվեի անցկացման պայմաններում «Այո»-ի անհաջողությունը, կամ նվազ հաջողությունը: Հանրաքվեի չեղարկումն ու «Ոչ»-ի հաղթանակը կամ հաջողությունը քվեարկությամբ, դրանք արմատապես տարբեր բաներ են: Երբ հանրաքվեի չեղարկում է պահանջում «Ոչ»-ը, այդ դիրքում գտնվող ուժերը, հիմնավորապես նախկին իշխող համակարգը, ապա դա փաստորեն ունի բոլորովին այլ ներգործություն թե՛ հանրության, թե՛ հանրաքվեն նախաձեռնող մեծամասնության տրամադրության վրա: Եվ բոլորովին այլ ազդեցություն ու ներգործություն կարող է ունենալ «Սասնա ծռերի» այդպիսի կոչը: Նույնքան վեր է կասկածից, որ կոչի հիմքում ոչ թե կորոնավիրուսի տարածման, այլ պարզապես սեփական քաղաքական հեռանկարների հետ կապված մտավախություններ են: Ի վերջո, հարկ է հիշել, որ կուսակցությունը ամիսներ առաջ հայտարարեց նաև, որ այլևս արմատական ընդդիմություն է դիրքավորվում նաև նոր կառավարության և կառավարող մեծամասնության նկատմամբ: Հանրաքվեի գործընթացը, որևէ արդյունքի պարագայում, կարող է էապես սահմանափակել Հայաստանում այդօրինակ ընդդիմության «մթնոլորտային պահանջարկը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում