Մահապարտը մարտի 6-ին պայթյուն է իրականացրել Թունիսի մայրաքաղաքում ԱՄՆ-ի դեսպանության շենքի մոտ, տուժել է հինգ մարդ: Տղամարդը դեսպանատանը մոտեցել է մոտոռոլլերով և գործի է դրել պայթուցիկ սարքը՝ մերձենալով ոստիկանության կարգախմբին՝ տեղեկացնում է TASS-ը։
Շրջանում, որտեղ իրականացվել է պայթյունը, գտնվում են մի քանի պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների շենքեր: Բոլոր տուժածները իրավապահ մարմինների աշխատակիցներ են: Միջադեպի այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն։