Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի թեկնածու Արտակ Դաշյանը կարիերան կշարունակի Ղազախստանում:
Ինչպես գրում է ղազախական «Ատիրաու» ակումբի մամուլի ծառայությունը,Դաշյանը պաշտոնապես դարձել է իրենց ակումբի ֆուտբոլիստ: Պայմանագրի այլ մանրամասներ հայտնի չեն: «Ատիրաու» ակումբի գլխավոր մարզիչն Արամ Ոսկանյանն է:
Արտակ Դաշյանը մինչ այս հանդես էր գալիս Երևանի «Ուրարտու» ակումբում: