Friday, 29 03 2024
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը

ՀՀ իշխանությունների դեմ դրսում լուրջ աշխատանք է տարվում. ինչու՞ են թույլ տալիս, որ Սերժ Սարգսյանը գնա ու վարկաբեկի երկիրը

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբանին հաջողվելէ  ստանալ դատարանի թույլտվությունը՝ Բրյուսել մեկնելու համար․ Սերժ Սարգսյանն այնտեղ  հանդիպում ունենալ Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) / EPP – European People’s Party նախագահ, Եվրոպական խորհրդի նախկին նախագահ Դոնալդ Տուսկի հետ:

Սարգսյանի գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն՝ անդրադարձ է կատարվել իրական ժողովրդավարության համար պոպուլիզմի վտանգներին: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ ցանկացած փոփոխություն պետք է իրականացվի Սահմանադրության և բացառապես իրավական գործընթացների շրջանակում, համապատասխան մասնագիտացված կառույցների առավելագույն ներգրավմամբ ու փորձագիտական եզրակացությունների հիման վրա:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցեց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ։

-Պարոն Գրիգորյան, ինչպե՞ս եք գնահատում այս հանդիպման  փաստը։ Հասկանալի է, որ ՀՀԿ-ն  ԵԺԿ-ի անդամ է, բայց տարօրինակ չէ՞ դատական պրոցեսների այս փուլում Սերժ Սարգսյանի մեկնումը Բրյուսել։

Կարող եմ ասել, որ ինքը փրկություն է փնտրում։Պարզ է, որ իր դեմ հիմա քրեական գործ է հարուցված, կարող են հարուցվել տասնյակ այլ գործեր, ուստի վազում է Եվրոպա՝ աջակցություն ստանալու։ Հասկանալի է, որ պետության ու ժողովրդի շահերի համար չի գնում։ Բայց ինձ շատ զարմացրեց մեկ այլ հանգամանք՝ ո՞ր դատարանն է, որ փոխեց իր կարգավիճակը։ Դուք գիտեք, որ նա ստորագրություն էր տվել՝ հանրապետությունից չբացակայելու մասին ու հիմա այդ ո՞ր դատարանն է որոշել իրենց բաց թողնել։Օրինակ՝ այդ դատարանը պատասխան կտա՞ , եթե ինքը չվերադառնա։Ես շատ մտահոգված եմ այդ տենդենցներով, ինչո՞ւ են ազատ թույլ տալիս, որ նա դուրս գա ու վարկաբեկի մեր երկիրը։ Գնացել խոսում է  այն մասին, թե Հայաստանում երկիրը ղեկավարում են պոպուլիստները, տարբեր այլ գնահատականներ տալիս՝ իբրև թե Հայաստանում օրենքի գերակայություն չկա, սահմանադրական կարգը տապալված է։ Եվ ո՞վ է խոսում այդ մասին, այն մարդիկ, որոնք մարտի 1-ի համար պետք է պատասխան տան։ Չեմ հասկանում՝ ինչ է կատարվում։ Շատ զարմացած եմ, որ դատարան ու դատավոր հայտնվեց, որը թույլ տվեց, որ նա դուրս գա երկրից։

-Դատաիրավական համակարգի չբարեփոխված լինելու պայմաններում գուցե զարմանալի չէ դատարանի նման որոշումը։ Իսկ իշխանություններին  չպե՞տք է մտահոգի նախկինների ակտիվ աշխատանքը եվրոպական կառույցներում։

Իհարկե պետք է մտահոգի։ Կարող եմ շատ այլ փաստեր բերել։Բավականին լուրջ աշխատանք է տարվում այս իշխանությունների դեմ՝ այդ թվում Վրաստանում։ Իշխանությունը պետք է մտածի սրա մասին։Այո՛ այսօրվա իշխանություններին վարկաբեկելու հսկայական փորձեր են արվում, բարձր մակարդակի հանդիպումներ են լինում։ Սերժ Սարգսյանի ու Դոնալդ Տուսկի հանդիպումն էլ շատ լուրջ է։ ԵԺԿ-ն այն կառույցն է, որտեղ բոլոր եվրոպական երկրներից կան կուսակցություններ՝ մեծամասամբ իշխող ուժերը։ Ես չէի պատկերացնում, որ իշխանություններն այդքան անուշադիր կլինեին։

-Սա անուշադրությա՞ն խնդիր է։

-Համոզված եմ, որ իրենք ինչ-որ պատասխան ունեն՝ինչու՞ Հայաստանից բաց թողեցին Սերժ Սարգսյանին։ Պատկան մարմինները լիազորություն ունեին թույլ չտալ, որ նա գնա՝ նույնիսկ եթե դատարանն էր այդ որոշումը կայացրել։Բայց դա իրենց հարցրեք, ես ասում եմ, որ խիստ մտահոգիչ փաստ է։ Ու սա ինձ մտահոգում է նաև այն կոնտեքստում, որ այսօրվա իշխանությունների դեմ շատ լուրջ աշխատանք է դրսում տարվում։ Եթե գոնե համապատասխաներ իրականությանը՝ կասեինք, լավ ինչ անենք։ Բայց այն չի համապատասխանում իրականությանը։ Ի վերջո Հայաստանում հակառակ պրոցեսն է՝ օրենքի գերիշխանություն  է։

-Այսինքն ստացվում է, որ Եվրոպայում մեր մասին կարծիք  կազմում են նախկին իշխանությունների շնորհիվ։

-Ես կասեի՝ մեծամասամբ։ Պարզ է, ամբողջությամբ՝ ոչ։ Իրենք 20 տարի իբր ղեկավարում էին երկիը, կապեր ու ռեսուրսներ ունեն։Իրենց ջանքերը կենտրոնացնում են մեր պետականությունը թուլացնելու համար, վարկաբեկելու լեգիտիմ իշխանություններին։

-Ի՞նչն է խանգարում ՔՊ-ին անդամագվել ԵԺԿ-ին։

-Դա ես չեմ կարող ասել։Պետք է կուսակցությունն ասի, ինչու չի աշխատում այդ ուղղությամբ։ Գուցե պրոցեսներ կան, որ մենք  տեղյակ չենք։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում