Wednesday, 24 04 2024
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում

Սպասվում են լայնամասշտաբ զորավարժություններ. կտեսնենք նաև ՍՈՒ-30ՍՄ կործանիչ օդուժի հզորությունը

Առաջիկայում սպասվում են լայնամասշտաբ զորավարժություններ, որոնց ժամանակ, միգուցե, ուսումնական կիրառությամբ կտեսնենք նոր «ՍՈՒ-30ՍՄ» մակնիշի գերժամանակակից բազմաֆունկցիոնալ կործանիչ օդուժի հզորությունը։ Այս մասին «ՀՀ»-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ, ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը։

«Մեծ զորավարժությունների ժամանակ, երբ հրաձգությունը մարտական է լինում, կիրառվում է նաեւ ծանր տեխնիկա, այդ թվում՝ հրթիռներ։ Նմանատիպ զորավարժությունների ժամանակ, միգուցե, կիրառվեն նաեւ «ՍՈՒ-30ՍՄ» կործանիչ ինքնաթիռները։ Ի դեպ, ես խոսում եմ կոնկրետ մարտական զորավարժության մասին, որը «Շանթ»-ի հետ կապ չունի։ «Շանթ»-ը մարտական հրաձգությամբ լայնամասշտաբություն չունի, այն ռամավարական, հրամանատարաշտաբային զորավարժություն է»,-մանրամասնեց Ա. Հովհաննիսյանը։ «ՍՈՒ-30ՍՄ» մակնիշի կործանիչների առաջին խմբաքանակը Հայաստան հասավ նախորդ տարվա դեկտեմբերին։ Ձեռքբերումը, ինչպես նշել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, շրջադարձային նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության անվտանգության եւ ժողովրդի ապահովման հարցում։

Ա. Հովհաննիսյանը՝ խոսելով «ՍՈՒ30ՍՄ»-ի մարտավարական տվյալների եւ տեխնիկական հնարավորությունների մասին, ասաց, որ ՀՀ զինված ուժերը կործանիչ ավիացիա մինչ այս չեն ունեցել. «Առաջին անգամ ձեռք ենք բերել կործանիչ ավիացիա եւ մեր հնարավորություններն այս իմաստով բազմապատկվել են։ Մեր հիմնական հակառակորդը նույն որակի ինքնաթիռ չունի։ Օդուժի այս տեսակը բազմաֆունկցիոնալ նշանակություն ունի՝ ե՛ւ պաշտպանողական է, ե՛ւ հարձակողական։ Լայն սպեկտորի ֆունկցիաներ կատարող աշխարհում շատ առաջատար եւ զարգացած ինքնաթիռ է։ Համարվում է մեծ հզորությամբ ծանր կործանիչ։ Երկու շարժիչով սնվող «հսկան» կարող է իր հետ փոխադրել մինչեւ 8 տոննա մարտական բեռնվածք։ Գործողության շառավիղը եւս շատ մեծ է՝ մինչեւ 1500 կիլոմետր, ինչը թույլ է տալիս տարածաշրջանում շատ հզոր օդուժ ունենալ»։

«ՍՈՒ-30ՍՄ»-ից բացի, ՀՀ զինված ուժերը համալրվեցին նաեւ այլ մեծաքանակ սպառազինությամբ եւ ռազմական տեխնիկայով, այդ թվում՝ ՏՈՐ-Մ2ԿՄ հակաօդային պաշտպանության համալիրներով։ Զինամթերքի ձեռքբերումն իրականացվեց 2018-2019 թթ. ընթացքում արված բանակցությունների շնորհիվ՝ պետական եւ վարկային միջոցներով։ «Զենք-զինամթերքը մենք, ընդհանրապես, ձեռք ենք բերում բազմապրոֆիլ՝ բյուջետային, կառավարության կողմից հատկացված արտաբյուջետային, տարատեսակ վարկային միջոցներով»,-նշեց ռազմական փորձագետը։

Անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակին, Ա. Հովհաննիսյանն ասաց՝ համեմատաբար իրավիճակը խաղաղ է. «Սահմանում լարվածությունը մեծ չէ։ Երբեմն կրակում են, առանձին դրվագներ են լինում տարբեր հատվածներում, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության տարածքում։ Բայց ընդհանուր առմամբ լարվածություն չկա, ընդունելի նորմայից ցածր է կրակոցների քանակը։ Մեծ տրամաչափեր գրեթե չեն կիրառվում։ Նռնականետեր, ականանետեր չեն կիրառվում»։

Ի դեպ, 2019 թ. հաշվետու ժամանակաշրջանում ՀՀ զինված ուժերում մեծածավալ աշխատանքներ են իրականացվել մարտական հերթապահության կատարելագործման ուղղությամբ։ Մարտական դիրքերը եւ հենակետերը համալրվել են տեսադիտարկման համակարգերով, արեւային կայաններով, ապահովվել են խմելու ջրով եւ էլեկտրական հոսանքով։ Շարունակվել է ՀՀ ԶՈՒ զորախմբերի մասնակցությունը միջազգային առաքելություններին, ինչպես նաեւ հայ մասնագետների հումանիտար առաքելությունը Սիրիայում։ ՀՀ կառավարության 2018 թ. դեկտեմբերի 27-ի թիվ 1535-Ն որոշմամբ նախարարությանը հատկացված միջոցների շրջանակներում ՊՆ կենտրոնական բնակարանային հանձնաժողովի կողմից նախկին զինծառայողներին տրամադրվել են բնակարանի գնման վկայագրեր։

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքի համաձայն կազմվել եւ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ են ներկայացվել հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհված նախկին զինծառայողների վերաբերյալ հատուցման գործեր։ 2019 թ. հոկտեմբերի 9-ին տեղի ունեցած Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ տրված հանձնարարականի համաձայն՝ իրականացվում են 1998-2007 թթ. ընթացքում հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհված եւ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ձեռք բերած նախկին զինծառայողների զոհվելու, մահանալու կամ հաշմանդամ դառնալու հանգամանքների վերաբերյալ ուսումնասիրություններ՝ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից համապատասխան որոշում ընդունվելու դեպքում որպես հիմնադրամի շահառուներ հաշվառելու եւ սահմանված կարգով ու չափերով ամսական վճարումները կատարելու համար։

Լիանա Սարգսյան

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում