Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Կունենանք իսպանացի մարզիչ․ Ինչ տարբերակներ է ունեցել ՀՖՖ-ն․․․

Մոտ օրերս Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կհրապարակի մեր ազգային հավաքականի գլխավոր մարզչի անունը։ «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով Հայաստանի հավաքականը գլխավորելու է իսպանացի մասնագետ, որը ճանաչված է ֆուտբոլային աշխարհում։ Վերջին շրջանում մամուլում շատ են հնչել ազգային թիմի տարբեր թեկնածուների անուններ։ Այտոր Կարանկա, Օսկար Գարսիա, Լուիս Ֆերնանդես, Սանտյագո Սոլարի։ Թվարկված բոլոր մասնագետները իսպանական ֆուտբոլի ներկայացուցիչներ են։ Ընտրելով իսպանական զարգացման մոդելը՝ ՀՖՖ-ն նաև ազգային հավաքականը կվստահի իսպանացի մարզչի։ Սա միանգամայն ճիշտ և տրամաբանական որոշում է։ Փորձենք սակայն հասկանալ, թե որ տարբերակների մեջ է ընտրություն կատարել ֆուտբոլային գերատեսչությունը։ Աբրահամ Խաշմանյանի հեռացումից հետո կրկին խոսվում էր հավաքականը տեղացի մասնագետի վստահելու մասին։

Այս տարբերակը սակայն բավական արագ դուրս եկավ օրակարգից։ Բոլորովին վերջերս Երևանի «Փյունիկի» նախկին գլխավոր մարզիչ, ռուս մասնագետ Անդրեյ Տատալաևը պատրաստակամություն էր հայտնել գլխավորել Հայաստանի ազգային հավաքականը։ Տալալաևի վերջին ակումբը մերձմոսկովյան «Խիմկին» էր, որտեղից նա հեռացել էր ակումբի ղեկավարության հետ ունեցած տարաձայնությունների պատճառով։ «Խիմկիի» զարգացման ծրագիրը մեզ թույլ չի տալիս պայքարել լուրջ նպատակների համար և լուրջ խնդիրներ լուծել։ Այս պահին ֆուտբոլիստների մեծ մասը լավ առաջարկներ են ստանում այլ ակումբներից: Գիտակցելով, որ մենք չենք կարող հասնել մեծ բարձունքների, չեմ ցանկանում պատասխանատվություն վերցնել այն խաղացողների ճակատագրերի համար, որոնց մենք հրավիրել ենք: Ուստի, նման որոշում կայացրի, որը կարծում եմ ճիշտ է։Կդիտարկե՞մ արդյոք Հայաստանի հավաքականը գլխավորելու առաջարկը։ Իհարկե, ես կապի մեջ եմ շատ մարզիչների և մարդկանց հետ, ովքեր աշխատում են Հայաստանում: ՀՖՖ-ն պետք է լուրջ բարեփոխումների գնա, քանի որ կարծում եմ այն ինչ կա այնտեղ, բավարար չէ դրական արդյունքի հասնելու համար: Այժմ Հայաստանում կա շատ լավ երիտասարդ սերունդ: Մարզիչը, ով աշխատում է, պետք է իր վրա վերցնի պատասխանատվություն և արմատական փոփոխություններ կատարի: Այն, որ դրան կարելի է հասնել, ցույց է տալիս «Փյունիկում» կատարված աշխատանքները: Պատահական չէ, որ 8-9 ամիս այնտեղ աշխատելուց հետո, որոշ ֆուտբոլիստներ մեկնել են այլ լիգաներ և խաղում են ավելի լուրջ մակարդակում։ Ազգային թիմից առաջարկ կլինի, մենք կքննարկենք, բայց փաստը, որ դա հնարավոր է անել, միանշանակ է», նշել էր Տալալաևը։

Հիշեցնենք, որ Տալալաևը «Փյունիկը» գլխավորել էր 2018 թվականի հունիսին։ Երևանյան ակումբը Հայաստանի ավարտված առաջնությունում զբաղեցրել էր միայն 5-րդ հորիզոնականը և Եվրոպա լիգայի խաղարկությունում հայտնվել էր այն բանից հետո, երբ հայտնի սկանդալից հետո Գյումրիի «Շիրակը» հրաժարվել էր մասնակցել եվրագավաթների խաղարկությանը։ Այն ժամանակ քչերն էին հավատում, որ «Փյունիկը» կկարողանա լուրջ արդյունքներ գրանցել միջազգային ասպարեզում։ Ընդամենը մեկ ամսվա ընթացքում Տալալաևին հաջողվեց ձևավորել մարտունակ կոլեկտիվ, որն ուղղակի փայլեց Եվրոպա լիգայում։ Տալալաևի գլխավորությամբ «Փյունիկը» պայքարից դուրս էր թողել Հյուսիսային Մակեդոնիայի ուժեղագույն ակումբներից «Վարդարին», այնուհետև ղազախական «Տոբոլին»։ Որակավորման երրորդ փուլում «Փյունիկը» ըստ էության հավասար պայքար մղեց Իսրայելի հեղինակավոր ակումբներից մեկի «Մաքքաբիի» դեմ։ Ուղղակի փաստ է, որ Տալալաևը կարճ ժամանակում ոչ միայն թիմը դուրս բերեց ծանր իրավիճակից այլև ապահովեց արդյունք։ Այսօր Տալալաևը խոսում է մեր ազգային թիմը գլխավորելու հեռանկարի մասին։ Ոմանք ռուս մասնագետի հայտարարությանը հնարավոր է այնքան էլ լուրջ չեն վերաբերվում, բայց եթե օբյեկտիվ գնահատենք իրավիճակը պետք է արձանագրենք, որ նրա շեշտադրումները միագամայն տեղին են։

Խոստովանենք, որ իրականում դժվար է գտնել մի մասնագետի, որը առկա ծանր վիճակում իր վրա կվերցնի պատասխանատվություն 0-ից թիմ կառուցելու համար։ Աշխատելով Հայաստանում և քաջատեղյակ լինելով մեր ֆուտբոլի ներկայից Տալալաևն այնուամենայնիվ իր վրա էր վերցել այդ պատասխանատվությունը։ Սա միանգամայն ողջունելի քայլ էր։ Ավելի ստույգ Տալալաևն ուներ մարտունակ Հայաստանի հավաքական ստեղծելու իր տեսլականը։ Այո, այս մասնագետն ունի նաև իր թերություններն ու բացասական կողմերը, բայց անկախ նրանից թե որ մարզիչներն են ՀՖՖ-ի տեսադաշտում, Տալալաևին կարելի էր դիտարկել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի թեկնածու։ Նշենք նաև, Տալալաևը միակ մասնագետն է, որ այս ըթացքում պաշտոնապես պատրաստակամություն է հայտնել իր վրա բավական լուրջ պատասխանատվություն վերցնելու։ Ավելի ստույգ ՀՖՖ-ի տեսադաշտում որպես լուրջ թեկնածուներ մի կողմում եղել է Տալալաևը, իսկ մյուս կողմում իսպանացի մասնագետները, որոնց հետո ՀՖՖ-ն բանակցում է, կարծում ենք արդեն իսկ կայացրել է որոշում։ Մարտի 26-ին Հայաստանի ազգային հավաքականն այս տարվա առաջին հանդիպումն է անցկացնելու՝ Տաշքենդում մրցելով Ուզբեկստանի հետ։

Մարտի 30-ին էլ մերոնք Ալմաթիում ուժերը կչափեն Ղազախստանի ընտրանու հետ։ Մեր տեղեկություններով առաջիկա հանդիպումները Հայաստանի հավաքականը կանցկացնի նոր մարզչի գլխավորությամբ։ Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերին մեր հավաքականը կսկսի պայքարը Ազգերի լիգայի խաղարկությունում։ C դիվիզիոնում Հայաստանի հավաքականի հետ միևնույն խմբում են ընդգրկվել Վրաստանը, Հյուսիսային Մակեդոնիան և Էստոնին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում