Saturday, 20 04 2024
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը

Հայկական զինուժը փակել է Ալիևի ճանապարհը. փակուղին խորանում է

Տավուշի ուղղությամբ հայկական կողմը կանխել է ադրբեջանական դիվերսիայի փորձ, ինչի հետևանքով հակառակորդը կրել է կորուստ և թողնելով զենք և ականորսիչ տեխնիկա, դիմել փախուստի: Տեղեկությունը տարածել է Հայաստանի պաշտպանության նախարարությունը: Հայկական կողմից կորուստ բարեբախտաբար չկա, կա թեթև վիրավոր: Ադրբեջանական դիվերսիայի փորձերը վերջին շրջանում խիստ հազվադեպ են, հատկապես 2017-ի փետրվարի 25-ին Արցախում ստացած ուժգին հարվածից հետո, երբ ադրբեջանական հատուկ ստորաբաժանման դիվերսիոն խումբը այսպես ասած կես ճանապարհին էր մնացել՝ թողնելով հինգ դի չեզոք գոտում:

http://www.mil.am/api/v1/media/28593/image

Ադրբեջանն այդ հարվածից հետո ուշքի չէր գալիս դեռ շատ երկար ժամանակ, ինչից հետո Բաքուն այլևս ձեռքը չէր տանում դիվերսիային, բացառությամբ մեկ-երկու դեպքի: Ի՞նչ է կատարվել Տավուշում, որի ուղղությամբ ադրբեջանցիները կրակում են արդեն մի քանի օր: Դա ռուս-թուրքական իդլիբյան բախման մետաստա՞զն էր, թե՞ պարզապես Ալիևը փորձում էր «պղտոր ջրում ձուկ որսալ»: Անկասկած է, որ չափազանց բարդ է գնահատել Ադրբեջանի նախագահի «մտքով անցածը», հաշվի առնելով նաև այն, որ խոշոր հաշվով նա փակուղում է դեռևս 2016-ի ապրիլից և օգտվելով Հայաստանի իշխանության լեգիտիմության բացակայությունից փակուղուց դուրս գալու նրա ակնկալիքը «օրորոցում խեղդվեց» Հայաստանի թավշյա հեղափոխության արդյունքում:

http://www.mil.am/api/v1/media/28594/image

Փակուղում հայտնված Ալիևը կարող է փնտրել դրանից դուրս գալու ամենատարբեր ելքեր, անգամ ամենաանհավանական, օգտագործելով անշուշտ նաև միջազգային խնդրահարույց կամ փակուղային իրավիճակները, ինչպիսին ռուս-թուրքական իդլիբյան բախումը: Բանն այն է, որ փակուղին Ադրբեջանի նախագահի համար այլևս լոկ արտաքին խնդիր չէ: Բանն այն է, որ արցախյան հարցը նրա համար եղել է ներքին հարցերի առանցքային գործիք, ըստ այդմ դրանում եղած փակուղին Ալիևին փակուղի է մտցնում նաև ներսում: Դրա մասին է վկայում թերևս նաև այն, որ Ադրբեջանի նախագահը անցնող օրերին ներքին սպառման «պասաժներ» է անում այդ երկրի կյանքում, մեկ փորձելով համեստ երևալ և հրաժարվել բազկաթոռից՝ հանդիպումների ընթացքում նախընտրելով սովորական աթոռ, մեկ խոսում կոռուպցիայի դեմ անխնա պայքարի մասին, հայտարարում, թե ինչպես կարող է հիվանդանոցի գլխավոր բժիշկը հարստանալ: Իհարկե ադրբեջանցիները այդ ընթացքում թերևս մտածում են, թե ինչպես կարող է միլիարդատեր դառնալ պետության նախագահը: Իսկ նրանց այդ հարցում օգնում են միջազգային կոռուպցիոն օֆշորային սկանդալները, որոնցում Ալիևի ընտանիքի անունը ստացել է «մշտական» կարգավիճակ: Այդ ամենն անշուշտ Ալիևի մոտ առաջացնում է ցայտնոտի զգացումը, որից ելք փնտրելիս նա իհարկե կանգ չի առնելու անգամ իր զինվորների կյանքը վտանգելու առաջ:

Հայկական կողմի համար այդ առումով անհրաժեշտ է չափազանց զգոնություն, Ալիևին «մեր ուղղությամբ» որևէ ելք չթողնելու համար: Այլ ուղղությամբ ելքեր նրան գրեթե չեն մնացել, իշխանությունը թողնելուց բացի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում