Thursday, 25 04 2024
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել

ՀՀ իշխանության դեմ Ռուսաստանում երկու խումբ է քարոզչություն անում, բայց իշխանական օղակներում կարծում են՝ «Այո»-ն 700-800 հազար ձայն է հավաքելու

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մոսկվայի «Միաբանություն» կենտրոնի նախագահ Սմբատ Կարախանյանը։

– Պարոն Կարախանյան, ռուսական մամուլում Հայաստանի իշխանությունների դեմ քարոզչության հերթական ալիքի ականատեսն ենք լինում։ Վերջին օրինակը երկրորդ նախագահի դատավարության վերաբերյալ «Կոմերսանտի» հոդվածն է, ըստ որի՝ Ռ. Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործը կարող է բարդացնել հայ-ռուսական հարաբերությունները։ Ի՞նչ դիտարկումներ ունեք այս ամենի շուրջ։

Հարցին գլոբալ նայենք, որպեսզի պրոցեսները ճիշտ հասկանանք։ Ռուսաստանը մեր աշխարհաքաղաքական տարածաշրջանում և կոնկրետ Հայաստանում վարում է շատ պրագմատիկ ու շահերից բխող քաղաքականություն։ Շատ է ասվել՝ ռուսական պետական քաղաքականության գծի, վերաբերմունքի մեջ հիմնական սկզբունք կա՝ իր պրագմատիկ շահերից բխող աշխատանքներ, այսինքն՝ իր տնտեսական, քաղաքական, ռազմական, աշխարհաքաղաքական շահերից բխող աշխատանքները։ Այսօրվա դրությամբ Հայաստանի նկատմամբ բավականին դրական վերաբերմունք կա Ռուսաստանի իշխանությունների ամենավերին օղակների կողմից։ Սա ֆիքսենք, որովհետև սա ոչ մի PR, պատվիրված լոբբիստական ուղղություններին չի տրվում։ Ու այդ խմբերի դժբախտությունը հենց դա է, որովհետև այս հարցը չեն կարողանում լուծել։ Ռուսաստանի դիրքորոշումը հստակ է, Ռուսաստանն աշխատում է Հայաստանի հետ և ունի բարիդրացիական ու շատ հստակ աշխարհաքաղաքական դաշնակցային հարաբերություններ, ունի նաև պարտավորություններ ու այս հարցում իր ուղղությունները չի փոխում։

Հիմա գանք մյուս կողմին. կա երկու գործոն այս իրավիճակի մեջ։ Մի գործոնը մեծ գումարային, լոբբիստական քայլերն են, որ տարվում են Ռուսաստանում։ Սա նախկինների ու նրանց շուրջը հավաքված վճարովի մարդկանց խմբավորումներն են։ Հարցն այն է, որ այս ամենը չի արտացոլում այն ամենը, ինչը նրանց նպատակն է։ Սա պետական քաղաքականություն դառնալ չի կարող։ Ռուսաստանի և՛ մամուլը, և՛ տարբեր հասարակական-քաղաքական խմբավորումներ ու միավորումներ այսօրվա դրությամբ շատ ազատ են իրենց դիրքորոշման մեջ, իրենց կարծիքների արտահայտման մեջ, տոտալիտար իրավիճակներ չկան։ Եթե հարցին նայենք այս տեսակետից՝ ամեն ինչ պարզ է դառնում։ Կրկնում եմ՝ Ռուսաստանը Հայաստանի հետ վարում է իր շահերից բխող քաղաքականություն, իսկ իր շահերն այսօր 80-90 տոկոսով համընկնում են Հայաստանի պետության ուժեղացման ու ՀՀ իշխանությունների աշխատանքի հետ, բացառություն են կազմում տնտեսական որոշ հարցեր։

Եվ ընդհանրապես նշեմ, որ այստեղ շատ ավելի մեծ իրադարձություններ են տեղի ունենում այս թեմաների շուրջ, քան այդ ինֆորմացիան հասնում է Հայաստան։ Դիմումներ են գրում պետական մարմիններին, լրատվամիջոցներին, որպեսզի Հայաստանի շուրջ նեգատիվ ֆոն ստեղծվի։ Եթե նստենք ու այս ամենին լուրջ նայենք, նշանակում է՝ պետք է առհասարակ փչացնենք Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Բայց հաշվի առնելով և՛ Ղարաբաղյան հակամարտությունը, և՛ ռազմաքաղաքական իրավիճակը մեր տարածաշրջանում ու մեր հարևանների հետ կապված հարցերում, դա անելը շատ ավելի մոտ կլինի պետական դավաճանությանը։

Այս ամենին պետք է հետևել, չտրվել էմոցիաներին, զուսպ արձագանքել, որոշ հարցերում, եթե չափն անցնում են, համապատասխան տեղը դնել, բայց խառնել ռուսական պետական քաղաքականության հետ՝ բացարձակ սխալ է։

Մյուս կողմից կա շատ ավելի կարևոր խնդիր։ ՀՀ իշխանությունների աշխատանքի որակն այն մակարդակի վրա չէ, որ կարող էր լինել։ Անպայման չէ ամեն ինչ բարձր մակարդակով անել, բայց այնպիսի տպավորություն է, որ մանրամասներից մինչև ամենագլոբալ հարցերը պետք է լուծվեն միայն այն ժամանակ, երբ Փաշինյանը գա, խոսի Պուտինի կամ կառավարության ղեկավարի հետ։ Կան աշխատանքային շատ հարցեր, որոնք քննարկման կարգով պետք է լուծվեն։ Ու այս իրավիճակից օգտվում է ադրբեջանական լոբբին, իրենց դիրքերը շատ են ամրացրել՝ խաղալով Հայաստանի նախկին ու ներկա իշխանությունների հակասությունների վրա։

– Դուք նշում եք, որ սա Ռուսաստանի պետական քաղաքականությունը չէ, բայց մենք այսպիսի հակաքարոզչություն տեսնում ենք նաև պետական ԶԼՄ-ներում, Պուտինին շատ մոտ կանգնած մարդկանց ջանքերով։

– Ձեր նշած հասկացողությունների հետ մի շարք փոփոխություններ են տեղի ունեցել Ռուսաստանում վերջին 15 տարվա ընթացքում։ Դրանք հին ստերեոտիպեր են։ Նման լրատվամիջոցներն ունեն իրենց տեսակետը, այնտեղ աշխատում են մարդիկ, որոնք իրենց հին կապերն ունեն։ Այդ լրատվամիջոցները հիմնական սկզբունք ունեն՝ միայն պետական տեսակետ ասելը չի ընդունվում ՌԴ ղեկավարության կողմից։ ՌԴ ղեկավարությունը պետական, կիսապետական, մոտ, հեռու կանգնած լրատվամիջոցների առաջ հարց է դրել՝ պետք է ներկայացնել իրավիճակն ընդհանուր սպեկտորով՝ և՛ կողմ, և՛ դեմ կարծիքներ։ Ու այս իրավիճակում շատ ակտիվ գործ են ծավալում երկու տեսակի լոբբիները՝ թուրքական ու ադրբեջանական, և ՀՀ նախկին իշխանությունների կողմից ֆինանսավորվող, բայց շատ անտաղանդ, կացնային մեթոդներով աշխատող խմբավորումները։

Հիմա ի՞նչ են անում ՀՀ իշխանությունները, տարբեր օղակները։ Կա ՌԴ քաղաքացի հանդիսացող ՀՀ նախագահի խորհրդական, կան տարբեր մարմիններ, ի՞նչ են անում։ Շատ լավ է, որ պարոն Սինանյանը գալիս է ու տարբեր մարդկանց հետ այստեղ հանդիպումներ է ունենում, համայնքի անդամները տարբեր հարցեր են բարձրացնում, քննարկում են, բայց բացարձակապես շատ վատ իրավիճակի մեջ է մնում մնացած մարմինների աշխատանքը, այդ թվում՝ տեղեկատվական դաշտում։ Ճակատն ամբողջությամբ բաց է այն դեպքում, երբ հակառակ ճամբարում կա երկու տեսակի հզոր լոբբի Ռուսաստանում։ Եթե այդ հարցը ՀՀ իշխանություններին մտահոգում է, պետք է աշխատանք տանեն։ Չեմ ասում՝ նախաձեռնող ու հարձակվող լինեն, բայց պետք է որոշակի հավասարակշռություն լինի։

– ՀՀ իշխանություններն ինչ լոբբի էլ փորձեն իրականացնել, չենք կարող փոխել Մարգարիտա Սիմոնյանի, Անդրանիկ Միհրանյանի ու այդ թշնամական, հեգնական վերաբերմունքն ունեցող մարդկանց տեսակետը։ Նրանք, այսպես թե այնպես, ՀՀ նախկին համակարգի հետ են առնչվում, այդ արժեհամակարգն են կրում։

– Ոչ մեկին պետք չէ փոխել, մարդիկ այդ համակարգով են մեծացել, մարդ դառել, հասել իրենց դիրքերին։ Նստած են այդ համակարգի հոսքերի վրա ու երբեք էլ չեն փոխվի։ Իրենց կարծիքն ունեն ու թող արտահայտեն, այդ կարծիքների դեմ կարելի է ճիշտը ներկայացնել, դուք սենց եք մտածում, մենք էլ՝ այսպես։ Ես չեմ ասում՝ նրանց փոխենք, ես ասում եմ՝ Ռուսաստանի պետական մարմինների հետ աշխատանք տանենք։ Նորից եմ կրկնում, ամեն ինչ չենք կարող թողնել՝ մինչև ՀՀ վարչապետը կամ Զարեհ Սինանյանը գան այստեղ ու հանդիպումներ ունենան։ Անհրաժեշտ է պետական մարմինների աշխատանք ու համագործակցություն ՌԴ համապատասխան կառույցների հետ։

– Հետաքրքիր է նաև Հայաստանում ապրիլի 5-ին սպասվող հանրաքվեի հետ կապված ՌԴ դիրքորոշումը, նորից առանձին օղակներից դժգոհության ականատես ենք լինում։

Ռուսաստանը Հայաստանի ներքին հարցերին չի խառնվում, շատ զգուշավորությամբ է հետևում ՀՀ ներքին հարցերին։ Բայց ընդհանուր ֆոնը հետևյալն է. բոլորը հասկանում են, որ կա Հայաստանում նոր հեղափոխական իշխանություն, ու այս իրավիճակում ՀՀ իշխանությունները և աշխարհի ցանկացած իշխանություն չէր կարող հանդուրժել նման կառույցների նման գործունեությանը։ Միանշանակ՝ այո։ Նախնական կանխատեսումներով ու վերլուծություններով՝ մոտավորապես 700-800 հազար ձայն է հավաքելու «Այո»-ն։ Եթե ցնցումներ չլինեն, միանշանակ «Այո»-ն հաղթելու է։ ՌԴ իշխանությունները կարծում են, որ դա ճիշտ է։ Հեղափոխական իշխանության դեպքում առավել ևս այս հարցը պետք է լուծվեր։ Ընդհանրապես զարմանք է առաջացնում դատաիրավական համակարգի խնդիրների այսքան ձգձգումը, անիմաստ խաղերը։ Մի պահ պետք է անջատվել ամեն ինչից, խելքով, խոհեմությամբ, սկզբունքորեն լուծել այդ հարցը։ Ռուսների ասած՝ «լազեյկաներ են» թողնում հակաքարոզչության զարգացման համար։ Ինչո՞ւ են ՀՀ իշխանություններն այդքան խոսում՝ գործ անելու փոխարեն։

Կա տպավորություն, որ ՀՀ իշխանության որոշ օղակներ սա ձգձգում են, որ պահեն ռևանշիստների մեռած խրտվիլակը որոշակի նպատակներով, որ քաղաքական դաշտում սկզբունքային, գաղափարական ընդդիմություն չառաջանա։ Նույնիսկ կա տպավորություն, որ առաջին 5 տարին ուզում են ձգեն՝ ժողովրդին զբաղեցնելով այս իրավիճակով։ Շատ քաղաքական ուժեր, հասարակական կազմակերպություններ ռադիկալ ընդդիմության ճանապարհով չեն ուզում գնալ, որ ռևանշիստների ջրաղացին ջուր չլցնեն, բայց հարցերն էլ այդպես չեն լուծվում։ Մարդիկ վախենում են, որ այս իրավիճակում մեկին քննադատեն՝ կպիտակավորվեն։ Սա բացասական տենդենցների է բերելու։ Իշխանությունը իհարկե կասի՝ ո՞վ է իրենց խանգարում, թող քննադատեն, բայց սահմանագիծն այնպես է, որ մի քայլ անում ես, պատահաբար հայտնվում ես այն ճամբարում, որին կատեգորիկ դեմ ես։

Երկու տարի է անցել, հարցեր են առաջանում։ Եթե մեղմ ձգելու քաղաքականություն է տարվում, բարեփոխումները մնալու են օդում կախված, հինգ տարին լրանալուց հետո կանգնեն ասեն՝ մեր դիմաց այս մարդիկ էին կանգնած, շատ դժվար է, դա բնավ լավ չէ։ Ժողովուրդը հիասթափվելու է, նման քաղաքականություն շարունակելու պատճառով պատկերացնո՞ւմ եմ՝ մեկ տարի հետո ինչ է լինելու, մարդիկ ի՞նչ են ասելու։ Դուք հեղափոխություն եք արել, մենք էլ այն ջերմորեն պաշտպանում ենք, բայց այս խնդիրները երբ են լուծվելու։ Վտանգավոր խաղի եզրագծին ենք մոտենում։ Իհարկե, Հայաստանում կա հստակ արևմտյան քարոզչական գիծ, որ ամեն ինչում Ռուսաստանն է մեղավոր, բայց այդպես երկար շարունակել չի լինի։ Սա արդեն հիմարություն է, պրիմիտիվ հնարք, որն այլևս չի աշխատում։Կանգնում ասում են՝ Պուտինին մոտ կանգնած լրատվամիջոցն ասում է, որ Քոչարյանի գործն ազդում է հայ-ռուսական հարաբերությունների վրա, ինչո՞վ է ազդում, ե՞րբ է ազդում, այդ ե՞րբ ազդեց, որ չիմացանք։ Ռուսաստանի պետական մարմիններն ուղիղ հակառակն են ասում՝ ինչո՞ւ չեք անում, ի՞նչ եղավ քրեաօլիգարխիայի դեմ պայքարը, ինչո՞ւ այդ մարդկանց թողեցիք՝ երկրից դուրս գան։ Ռուսաստանին էլ կանգնեցնում եք փաստի առաջ ու հետո այստեղ, ի միջի այլոց, այդ մարդկանց հետ կապված աշխատանք է տարվում պատկան մարմինների կողմից։ Բայց, իհարկե, դրա մասին ոչ ոք չի խոսում, որովհետև դա քարոզչական ընդհանուր տենդենցներին դեմ է։ Այստեղ փախած մարդկանց սահմանափակ հնարավորություններ է տրվում, կախյալ վիճակում են։ Ռուսաստանի հումանիտար օրենքների համաձայն՝ իրենք չեն հանձնվում, բայց գտնվում են խիստ սահմանափակ իրավիճակում, ու ամեն վայրկյան նրանց հարցով կարող է որոշում ընդունվի։ Չեմ ասում՝ տնային կալանքի տակ են, բայց իրենց գործունեությունը խիստ սահմանափակ է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում