«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ երեկ Ազգային անվտանգության ծառայությունում Հոկտեմբերի 27-ի գործից անջատված մասով գործի քննության շրջանակում հարցաքննվել է ԱԺ երկրորդ գումարման պատգամավոր, 2000-2003 թվականներին ՌԴ կառավարությունում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Տարոն Սահակյանը:
Մեր տեղեկություններով՝ հարցաքննությունը տևել է մոտ 5-6 ժամ: Սահակյանը ներկայացրել է այս գործով իրեն տուժող ճանաչելու հիմքերը: Առաջիկա օրերին թերևս կորոշվի նրա դատավարական կարգավիճակը:
Հիշեցնենք, որ հեղափոխությունից հետո Սահակյանը հանդես է գալիս 27-ի գործով ուշագրավ բացահայտումներով: Նա նաև դիմել էր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին ԱԺ-ում 27-ի վերաբերյալ լսումներ կազմակերպելու համար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: