Thursday, 25 04 2024
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով

Ամբաստանյալ Սերժ Սարգսյանը հայտնվեց Բրյուսելում․ ո՞ւմ համար է «խիարը թարս բուսնելու»

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը երեկ ընդունել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) պատվիրակության անդամներին։ Հին համակարգի ներկայացուցիչներն, անշուշտ, լծվել են ակտիվ գործունեության՝ միջազգային հանրությանն ապացուցելու համար, որ իրենց փաստարկները ճիշտ են։ Այստեղ նախկիններին մեղադրելու իրավունք չունենք, յուրաքանչյուրն օգտագործում է իր գործիքակազմը, ամբողջ խնդիրն այն է, որ գործող իշխանությունը պետք է կարողանա ավելի ակտիվ աշխատել եվրոպական կառույցների հետ՝ նրանց մոտ Հայաստանում կատարվող իրադարձությունների ավելի օբյեկտիվ պատկեր ձևավորելու համար։

Սակայն երեկ երեկոյան պարզվեց՝ օրվա «հերոսը» Սերժ Սարգսյանն է, որը հայտնվել է Բրյուսելում ու հասցրել է հանդիպում ունենալ Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) / EPP – European People’s Party նախագահ, Եվրոպական խորհրդի նախկին նախագահ Դոնալդ Տուսկի հետ:

Սարգսյանի գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն՝ անդրադարձ է կատարվել իրական ժողովրդավարության համար պոպուլիզմի վտանգներին: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ ցանկացած փոփոխություն պետք է իրականացվի Սահմանադրության և բացառապես իրավական գործընթացների շրջանակում, համապատասխան մասնագիտացված կառույցների առավելագույն ներգրավմամբ ու փորձագիտական եզրակացությունների հիման վրա:

Իհարկե, երրորդ նախագահի գրասնյակի տարածած հաղորդագրությունը համեստորեն լռում է, թե ինչ է խոսել Տուսկը, սակայն ակնհայտ է՝ Սերժ Սարգսյանն ու նրա շրջապատը Բրյուսել են տարել այն օրակարգը, որն ամեն օր երկրի ներսում ձևավորում է նախկին համակարգին սպասարկող քարոզչամեքենան։ Սարգսյանն, ըստ էության, նոր ասելիք չունի ու փորձում է հարմարվել այն տրենդին, որն այսօր պոպուլյար է Եվրոպայի պահպանողական շրջանակներում, այլ խոսքով՝ Նիկոլ Փաշինյանին դասում է պոպուլիստական գործինչերի շարքին, որոնց եվրոպական էլիտան համարում է մարտահրավեր։

Սակայն Սարգսյանի այցի բովանդակային բաղադրիչից ոչ պակաս կարևոր է այն հանգամանքը, թե ինչպես է ամբաստանյալը, ով ունի երկրից չբացակայելու պարտավորություն, հայտնվել արտերկրում։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Սերժ Սարգսյանին թույլատրել է աշխատանքային այցի շրջանակներում մեկնել Եվրոպա․ կայքերից մեկին ասել է Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը: «Դիմել ենք դատարան, ստացել օրեքով սահմանված կարգով թույլտվություն աշխատանքային այցով Եվրոպա մեկնելու համար»,- ասել է նա:

Զուտ ֆորմալիստական առումով՝ ամեն բան կարգին է, որովհետև այս պահին դատարանն է որոշում ինչքանով սահմանափակել կամ թույլատրել ամբաստանյալ Սերժ Սարգսյանի տեղաշարժը, այլ խոսքով՝ «թղթով ամեն բան» կարգին է։

Մյուս կողմից՝ զարմանալի է, որ դատարանը նման հումանիստական մոտեցում է ցուցաբերել Սարգսյանի հանդեպ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հենց այս օրերին գործարար Սամվել Մայրապետյանը, ով բուժման նպատակով մեկնել էր Գերմանիա, փաստորեն հրաժարվում է ներկայանալ նախաքննության մարմնին։ Չմոռանանք նաև, որ նախկինները, որոնք անցնում են տարբեր քրեական գործերով, երկրից ճողոպրում են՝ ինչպես կարողանում են։ Այլ խոսքով՝ ի՞նչ հիմքով է դտարանը հավատացել Սերժ Սարգսյանին։

Սակայն խնդիրն ունի այլ կողմ ևս։

Եթե Սերժ Սարգսյանին թույլ չտրվեր երկրից հեռանալ ապա կասկածից վեր է, որ ՀՀԿ-ն վայնասուն էր դնելու այն հարցով, թե իշխանությունն ինչքան է «սարսափած» երրորդ նախագահի միջազգային շփումներից։ Ի վերջո, դա է նախկինների պրոպագանդայի մեխերից մեկը, ըստ այդմ՝ իշխանությունը նրանց  զրկել է այդ «հզոր» քարոզչական զենքից։ Սյս համատեքստում հնարավոր է՝ «խիարը թարս բուսնի» դարձյալ Սերժ Սարգսյանի համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում