Սիրիայի կառավարական բանակը Դադիխ բնակավայրում, որը գտնվում է Իդլիբ նահանգի М5 մայրուղու վրա, հետ է մղում ահաբեկիչների հարձակումները: Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:
Ահաբեկիչները փորձում են գրոհել բանակի առաջավոր դիրքերը: Կրակի տակ է գտնվում ինչպես մայրուղին, այնպես էլ Սարակեբ քաղաքի բնակավայրերի շրջակայքը: Ահաբեկիչների հիմնական հարվածներն ուղղված են Դադիխ բնակավայրին:
Սիրիական բանակի հրետանին հուժկու կրակ է բացել ահաբեկիչների տեխնիկայի և կենդանի ուժի ուղղությամբ: