Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Ամուլսարի հարցը համապետական հանրաքվեով լուծելը սխալ որոշում է. երևանցին ջերմուկցու փոխարեն չի կարող որոշում կայացնել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ վստահեցրեց, որ եթե քննարկումների արդյունքում գան եզրակացության, որ անհրաժեշտություն կա Ամուլսարի հանքի շահագործման հարցով հանրաքվե իրականացնել, ապա որևէ բանով կաշկանդված չեն դա իրականացնելու հարցում։

«Եթե քննարկումների արդյունքում կգանք նրան, որ կա այդպիսի անհրաժեշտություն, որևէ բանով կաշկանդված չենք:

Եթե մինչև հիմա այդպիսի նախաձեռնությամբ հանդես չենք եկել, նշանակում է, որ չենք եկել այն եզրակացության, որ այդ հարցով պետք է հանրաքվե անցկացնել»,- ի պատասխան «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի հարցին՝ ասաց վարչապետը:

Անի Սամսոնյանն էլ նկատեց, որ ուղիղ ժողովրդավարությունը որպես գործիք կիրառելու հարցը վերջերս դարձել է արդիական, և կարծում է, որ հասունացել է պահը, որ ժողովուրդը որոշի՝ արդյոք սարը շահագործվելու է, թե ոչ, քաղաքացիները հույս ունեն, որ սարը հանք չի դառնալու: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց. «Եթե ՀՀ օրենսդրությունը հնարավորություն է տալիս այդ հարցը լուծել հանրաքվեով, Հայաստանի օրենսդրությունը հնարավորություն է տալիս նաև, որ հանրաքվե լինի քաղաքացիական նախաձեռնությամբ, եթե այդպիսի հնարավորություն կա, ինչու այդպիսի նախաձեռնություն չկա, եթե չկա այդպիսի հնարավորություն, ուրեմն պետք է նայել, դա զուտ իրավական հարց է, որին այս պահին պատրաստ չեմ պատասխանել: Կդիտարկենք Ձեր առաջարկը և կտեսնենք, թե ինչպիսի իրավական դաշտ է գործում այդ առումով»:

«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ Ամուլսարի հարցը հանրաքվեով լուծելը սխալ է, քանի որ այդ հարցը բազմաշերտ է և, բացի իրավական խոչընդոտներից, կա նաև քաղաքական մոտեցում։ «Երբ որ խոսում ենք իրավունքի մասին, պետք է հասկանանք, որ ամեն ինչ օրենքով չի սահմանափակվում։ Իրավունքի էությունն այն է, որ մարդն իր շրջակա միջավայրի վերաբերյալ որոշում կայացնելու իրավունք ունի, որից էլ բխում է, որ այդ որոշում կայացնելու իրավունքը իրացնելու ճանապարհները պետք է Ազգային ժողովը կամ առաջ մշակեր, կամ հիմա։ Եթե օրենքը նման հնարավորություն թույլ չի տալիս, ապա այդ օրենքը պետք է փոխվի։ Ես չեմ բացառում, որ հիմա իրավական խութեր կան այդ հարցը հանրաքվեի դնելու համար»,- ասաց Նահապետյանը՝ հավելելով, որ ինքը ամեն դեպքում դեմ է հարցը հանրաքվեի դնելու, քանի որ այդ հարցը, նախ, արդեն ջերմուկցիները լուծել են։ Նրանք և՛ ստորագրություններով, և ավագանու միջոցով, և՛ իրենց որոշումներով արտահայտել են իրենց դիրքորոշումը, և գործադիրը պետք է հետամուտ լինի այդ որոշումների կատարմանը։ Բացի դրանից՝ լուրջ հարց է հանրաքվեի շրջանակի ճշգրտումը։ Այսինքն՝ թե ով պետք է մասնակցի Ամուլսարի հարցով հանրաքվեին։ «Օրինակ՝ ես համաձայն չեմ, որ Երևանում նստած մարդը որոշի, թե Ջերմուկում ապրող մարդը ինչ օդ է շնչելու, ինչ աշխատանքով է զբաղված լինելու, արդյոք լավ է, որ իր տուրիստական բիզնեսը փակվի և տեղը հանքարդյունաբերական բիզնես բացվի, որը 10 տարի հետո էլ չի լինելու։ Այս հարցերի պատասխանը երևանցին չպետք է կարողանա տալ։ Երևանցին չի այդ հոգսը տանելու։ Եթե հանրաքվե, ապա միայն տեղական մասշտաբով»,- ընդգծեց Նահապետյանը՝ հավելելով, որ անգամ տեղական հանրաքվեի հարցը մի քանի շերտ ունի, քանի որ անգամ ենթադրաբար ընդունելով, որ ջերմուկցիները համաձայն լինեն, որ իրենց միջավայրը փոփոխվի, հարց է առաջանում՝ արդյոք ՀՀ ժողովուրդը համաձա՞յն է, որ իրեն պատկանող ընդերքի հարստությունը շահագործվի։ «Ասենք՝ ջերմուկցին դրան համաձայն է, բայց հարց է՝ Հայաստանի ամբողջ ժողովուրդը դրան համաձա՞յն է, թե՞ ոչ։ Եթե ժողովուրդը համաձայն է, ապա ջերմուկցիների ուզել-չուզելը դառնում է վերջնական որոշում։ Եթե բոլորն ուզում են, իսկ ջերմուկցին՝ ոչ, ապա հանքը չպետք է շահագործվի, բայց եթե ջերմուկցին ուզում է, ապա պետք է բոլորն էլ ուզենան, որ նոր հանքը շահագործվի։ Ջերմուկցու չուզելը մի խնդիր է, բոլորի չուզենալը՝ մեկ այլ խնդիր։ Այս հարցը ոչ համապետական հանրաքվեի դնելով է հնարավոր վերջնական պատասխանի հանգել, ոչ էլ՝ տեղական հանրաքվեի միջոցով։ Հարցը պետք է դիտարկել երկու մակարդակում»,- եզրափակեց Միքայել Նահապետյանը։

Ջերմուկցի բնապահպան Շիրակ Բունիաթյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ Ամուլսարի հարցը ջերմուկցիները արդեն լուծել են իրենց 3000 ստորագրություններով հանրագրով։ «Մենք ջերմուկցիներով գտնում ենք, որ Ամուլսարի թեման արդեն փակված է։ Ժողովուրդը փակել է այդ թեման։ Ինչ վերաբերում է հանրաքվեին, ապա կարող եմ ասել, որ ժողովուրդը 3 հազար ստորագրությամբ իր դիրքորոշումն արտահայտել է Ամուլսարի վերաբերյալ։

Դա էլ իր հերթին հանրաքվե է, տարբերությունը ո՞րն է»,- ասաց Բունիաթյանը։ Նրա խոսքերով, եթե անգամ որոշվի էլ հանրաքվե իրականացնել, ապա այն պետք է տեղական լինի, քանի որ համապետական հանրաքվեի պարագայում, ասենք, Լոռիում կամ Տավուշում գտնվող մարդիկ կարող են բավարար տեղեկություններ չունենան, կամ քաղաքական գործիչներին շատ հարգելով, համակրելով՝ նրանց ասածի ազդեցության տակ գնան ու քվեարկեն «այո» կամ «ոչ»։

«Բայց, ամեն դեպքում, մենք չունենք մտավախություն, որ խելամիտ հայերը քիչ են»,- եզրափակեց բնապահպանը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում