Սիրիական բանակը Իդլիբում առաջ է շարժվել՝ հակահարված տալով թուրքամետ գրոհայինների գրոհներին: Այդ մասին հայտնում է սիրիական SANA պետական գործակալությունը:
Զեկույցում նշվում է, որ Սիրիան ռազմական գործողություններ է իրականացնում նահանգի հարավում: Նշվում է նաև, որ կառավարական ուժերին հաջողվել է հետ մղել թշնամու գրոհները:
Ավելի վաղ թուրքական «Անադոլու» գործակալությունը մեղադրել էր Ռուսաստանի օդատիեզերական ուժերին Իդլիբ նահանգում քաղաքացիական թիրախները խոցելու մեջ: