Tuesday, 16 04 2024
11:10
Համաշխարհային առաջատար հիպերմարկետ TEMU-ն այսուհետ սկսում է ուղիղ, արագ, անվճար առաքումները դեպի Հայաստան Onex-ի միջոցով
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Նեթանյահուն բանակին հանձնարարել է հարձակման թիրախներ առաջարկել Իրանում
Ուղիղ․ «Ռազմավարական հաղորդակցության մարտահրավերները և բարեփոխումները ՀՀ-ում»․ անվտանգային ֆորում
Անհնար է ունենալ մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ` առանց հանրային համերաշխության․ ՄԻՊ
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
«Պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը»․ Գերմանիայում ՀՀ դեսպան
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Տեղումներ չեն սպասվում
«Ռուսական օրենքի» դեմ հուժկու ցույց Թբիլիսիում․ վրացիները չեն ընկրկում
Հերթական սրբապղծությունը. «Հրապարակ»
Մեզ համար հիմք է Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին. «Ժողովուրդ»
Պատգամավորի հետ կատարվածը առնվազն խուլիգանություն է, նաև՝ քաղհայցի առիթ
Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 օրվա ընթացքում 2 մլն-ից ավելի դիտում է ունեցել. «Հրապարակ»
ՔՊ-ում վախ են «բռնում». «Հրապարակ»
Իսրայելը արկածախնդիր քայլերի է գնում, Իրանը ցույց է տալիս, որ նա իրեն հավասար դերակատար չէ
Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ»
Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ըստ «Freedom House»-ի՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով. «Ժողովուրդ»
Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ. «Ժողովուրդ»
Սուր պայքար Հայաստանի հարեւանությամբ. լարվածության գագաթնակետը
Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ բնակավայրում էլեկտրական շչակ է գործարկվելու
00:45
Սլովենիայի ԱԳ նախարարությունը հանրապետության քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել Իսրայել մեկնելուց
00:30
Իրաքի վարչապետն ու Բլինկենը քննարկել են հարաբերությունների երկարաժամկետ զարգացման հիմքերի ստեղծման հարցեր
Աննա Հակոբյանի բարեգործական ընթրիքը. 42 սկսնակ կին գործարար կստանա մեկական միլիոն դրամ
Մենք պիտի դադարենք Հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այն. Նիկոլ Փաշինյան
ՌԴ Կուրգանի մարզի ղեկավարը հայտնել է մարզկենտրոնին մոտեցող մեծածավալ ջրի ալիքի մասին
00:00
ԱՄՆ-ն ցանկանում է Գազայի հատվածում հրադադարի համաձայնության հասնել
Տղամարդը կախվել է հայտնի առևտրի կենտրոններից մեկի սեփականատիրոջ տանը

Ի՞նչ է կատարվում․ դավաճանական ինչ ցանց է հայտնաբերվել

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ Հայաստանում դավաճանների ցանց է հայտնաբերվել: Նա ասել է, որ այդ մասին այլ տեղեկություն հայտնել չի կարող: Դավաճանների մասին օրեր առաջ իրավապահների հետ խորհրդակցությանը խոսել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իսկ հետո ԱԱԾ պետի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը: Երբ ԱԽ քարտուղարը հայտարարում է, որ հայտնաբերվել է դավաճանների ցանց, խոսակցությունը ստանում է շատ կոնկրետ իրավական երանգ: Ովքե՞ր են դավաճանները, որոնք հայտնաբերվել են, ի՞նչ ցանցի մասին է խոսքը, ինչպե՞ս է այն գործել, ո՞ր հարցում, ի՞նչ ուղղությամբ: ԱԽ քարտուղարը հայտարարում է, որ քաղաքացիները չունեն անհանգստանալու կարիք: Իսկ ինչո՞ւ քաղաքացիները պետք է ապավինեն այդօրինակ հայտարարություններին: Ընդհանրապես Հայաստանում պետք է լրջորեն խորհել կառավարության և հանրության միջև հաշվետվողականության մեխանիզմի մասին: Եթե հայտարարվում է, օրինակ, որ հայտնաբերվել է դավաճանների ցանց, ապա այդ պարագայում քաղաքացուն թերևս պետք է ոչ թե հավաստիացնել, որ ամեն ինչ կարգին է, այլ ցույց տալ, որ կարգին է: Իսկ դրա համար պետք է ցույց տալ հայտնաբերված դավաճաններին: Հակառակ պարագայում, կամ պետք է հստակ և պարզորոշ արձանագրել, որ դավաճանությունը, այսպես ասած, բարոյա-քաղաքական հռետորաբանության կատեգորիայում է, կամ ընդհանրապես ձեռնպահ մնալ այդպիսի բացահայտումների մասին հայտարարություններից՝ եթե հնարավոր չէ ներկայացնել հավելյալ մանրամասներ:

Զուտ տեխնիկապես, անշուշտ, միանգամայն օրինաչափ է, երբ կարող է բացահայտվել որևէ մեկը կամ ցանց, բայց դրա մասին չբարձրաձայնել, այդ ցանցը, այսպես ասած, հակատրամաբանությամբ օգտագործելու համար, այն սուբյեկտի դեմ, որի համար գործում էր ցանցը: Բայց երբ հայտարարվում է ցանցի բացահայտման մասին, այդ տեխնիկան արդեն իսկ հայտնվում է վտանգի տակ: Հետևաբար, հարցեր են առաջանում, թե ինչո՞ւ չկան բացահայտվողները, անուններ, ոլորտ, գործեր և այլն: Հակառակ պարագայում, այդ ամենը կարող է ընդամենը հիշեցնել հայտնի ժողովրդական պատմությունը հովվի մասին, որը համագյուղացիների հոգու հետ խաղալու համար անընդհատ ազդարարում է գայլի գրոհի մասին, բայց երբ արդեն նրա խոսքերը ոչ ոք լուրջ չի ընկալում, գայլի իրական գրոհի մասին աղաղակը մնում է անարձագանք: Բավական չէ՞ արդյոք «կիսատ-պռատ» հռետորաբանության մակարդակում խոսել անորոշ դավաճանությունների, ինչ-որ հիբրիդային կամ «դասական» հեղաշրջումների մասին, հայտարարել բացահայտումների մասին, հանրությանը գործնականում այդպես էլ չներկայացնելով ուղղակի իրավական հանցագործության հատկանիշ կրող այդ երևույթների համոզիչ օրինակ:

Չե՞ն մտածում պետական պաշտոնյաները, որ այստեղ կա երկու մտահոգիչ հանգամանք, նախ՝ այդօրինակ երևույթների և հասկացությունների այդօրինակ գործածության հետևանքով դրանց, և ընդհանրապես դրանց առնչվող իրողությունների ու հանրային գիտակցության մեջ ընկալումների անլրջացում, իսկ դա պետական դիմադրունակության կարևոր բաղադրիչ է, և երկրորդ՝ ընդհանրապես պետության քաղաքացու հոգեբանության խնդրի առաջացում: Որովհետև պետության քաղաքացու հոգեբանությունը պետք է կառուցվի պաշտպանվածության, ոչ թե անընդհատ ինչ-որ դավադրությունների թիրախում գտնվող պետականության ընկալման վրա: Այնինչ, թավշյա հեղափոխության հոգեբանական վերելքից հետո Հայաստանի հանրությունը հայտնվել է տարօրինակ «անկումային» մի տենդի մեջ, երբ պարբերաբար, այն էլ պաշտոնյաների մակարդակով, հայտարարվում են ինչ-որ դավադիր գործընթացների մասին: Հետո քաղաքացիներին հանգստացնող հայտարարությունները, խոշոր հաշվով, կարող են լինել ընդամենը «թմրեցնող» էֆեկտով, իսկ հանրային «առողջության» խորքային հարցը, որ կառաջանա «դավադիր» մթնոլորտի պերմանենտ ներարկումներից, կարող է ավելի խորանալ, երբ հետո այլևս չեն օգնի «թմրեցնողներն» էլ:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում