Thursday, 25 04 2024
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

Թուրքական գործակալությունը կեղծում է փաստերը. ՄԻԵԴ-ն իրականում կասկածի տակ է դրել Խոջալուի դեպքերը

Թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը խեղաթյուրել է ՄԻԵԴ վճռի դրույթները՝ կապված Աղդամի ողբերգության հետ: Փետրվարի 26-ին գործակալության հրապարակած հոդվածում, ի թիվս Խոջալուի իրադարձությունների վերաբերյալ ադրբեջանական պաշտոնական քարոզչական կեղծ թեզերի, ընթերցողին որպես դրանք հաստատող «փաստ» է փորձ արվել ներկայացվել «Ֆաթուլլաևն ընդդեմ Ադրբեջանի» գործով ՄԻԵԴ վճռի դրույթներից մեկը՝ ակնհայտորեն խեղաթյուրված, կոնտեքստից ամբողջովին կտրված տարբերակով՝ գրում է Արմենպրեսը:

Հոդվածում պնդում է կատարվում, թե նշված գործով ՄԻԵԴ-ը եզրակացրել է՝ «Խոջալուում կատարվածը համարժեք է պատերազմական հանցագործությանը կամ մարդկության դեմ ուղղված հանցագործությանը»:  Հոդվածում արված այդ կեղծ պնդումները տարածել է նաև արաբական Albosala.com կայքը:

«Ֆաթուլլաևն ընդդեմ Ադրբեջանի»

2007թ. Ադրբեջանի իրավապահ մարմինները քրեական գործ են հարուցել «Իրական Ադրբեջան» թերթի գլխավոր խմբագիր Էյնուլա Ֆաթուլլաևի դեմ՝ Խոջալուի դեպքերի վերաբերյալ «զրպարտություններ կատարելու» մեղադրանքով։  Քրեական գործ հարուցելու համար հիմք են հանդիսացել «Իրական Ադրբեջան»-ում է. Ֆաթուլլաևի հրապարակած ԱՀ իշխանություններին, այլ պաշտոնատար անձանց ուղղված քննադատությունները, ինչպես նաև Խոջալուի իրադարձությունների վերաբերյալ հակաիշխանական թեզերը հերքող ապացույցներ պարունակող հոդվածները (տե՛ս ՄԻԵԴ վճիռ, պարբերություն 1)։  2005թ. փետրվար ամսին լրագրողը ԼՂՀ կատարած 10-օրյա այցից Ադրբեջան վերադառնալուց «Իրական Ադրբեջան»-ում հրապարակել է «Ղարաբաղյան օրագիր» շարքը,  որում նշվել է. «Ես եղել եմ այդ քաղաքում [Նավթալան], որտեղ խոսել եմ հարյուրավոր (կրկնում եմ, հարյուրավոր) փախստականների հետ, որոնք պնդում էին, որ միջանցք եղել է, և որ նրանք ողջ են մնացել շնորհիվ այդ միջանցքի… Նրանք սպանվել են ոչ թե [ինչ-որ] առեղծվածային [հրաձիգների] կողմից, այլ՝ ԱԺՃ ջոկատների սադրիչների… [Դիակները] խեղվել են մերոնց կողմից…» (1,2,3

Գործով ադրբեջանական դատարանը ակնհայտ ապօրինի վճիռ է կայացրել՝ Է. Ֆաթուլլաևին դատապարտելով ազատազրկման։ Լրագրողը իր դեմ կայացված վճիռը բողոքարկել է ՄԻԵԴ-ում, որը Ֆաթուլաևի դեմ իրականացված գործողությունները գնահատել է վերջինիս իրավունքների խախտում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք դրույթներով և պարտավորեցրել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել լրագրողին։

ՄԻԵԴ-ի վճիռը և Խոջալուի իրադարձությունները

Խոջալուի իրադարձությունների մասով վճռի 87-րդ պարբերությունում հստակ գրված է. «Դատարանը գտնում է, որ պատմական ճշմարտության հասնելու անքակտելի մաս է հանդիսանում մտքի ազատ արտահայտումը։ Միաժամանակ, Դատարանի գործառույթների մեջ չի մտնում պատմական իրադարձություններին իրավական գնահատական տալը, որի շուրջ քննարկումները պատմաբանների կողմից դեռևս շարունակվում են, ինչն էլ ձևավորում է իրադարձությունների և մեկնաբանության վերաբերյալ տեսակետը։ Դատարանը, այսպիսով, գտնում է, որ Խոջալուի իրադարձություններին առնչվող պատմական փաստերի վերաբերյալ առկա տարակարծությունների վերացումը իր խնդիրը չէ»։ Այսինքն՝ Խոջալուի իրադարձություններին վերաբերող հակասական դիրքորոշումների կամ փաստերի մասով Դատարանը որևէ որոշում չի կայացրել, առավել ևս չի ներառել այն պնդումը, ինչի  մասին գրել է «Անադոլու»-ն։

Դատարանը այնուհետև նշել է. «Սակայն, բացի այս տեսանկյունից, ակնհայտ բացակայում է ինչպես հստակությունը, այնպես էլ Խոջալուի իրադարձություններին վերաբերող մի շարք այլ տեսանկյունների և մանրամասների շուրջ դիրքորոշումները։ Օրինակ, հակասական մոտեցումներ կան այն հարցի շուրջ, թե քաղաքից դուրս գալու համար խաղաղ բնակիչներին ազատ միջանցք արդյոք տրամադրվել է իրականում։  Տարբեր տեսակետներ կան նաև այդ իրադարձությունների ժամանակ ադրբեջանական իշխանությունների և զինված ուժերի դերի ու պատասխանատվության վերաբերյալ, ընդ որում, որոշ զեկույցներում ասվում է, որ նրանք կարող էին ավելին անել խաղաղ բնակչության համար, իսկ որոշներում ենթադրություններ կան առ այն, որ իրենց գործողություններով նրանք նպաստել են իրավիճակի վատթարացմանը: Հարցեր են առաջացել այն մասին, թե որքան ճիշտ է կազմակերպված եղել քաղաքի պաշտպանությունը, իսկ եթե չի եղել, արդյոք դա Ադրբեջանում առկա ազգային-քաղաքական պայքարի հետևանք էր: Հաշվի առնելով վերոգրյալը՝ Դատարանը գտնում է, որ Խոջալուի իրադարձությունների հետ կապված տարբեր հարցեր նախկինի պես մնում են բաց պատմաբանների քննարկման համար, որպես այդպիսին պետք է համընդհանուր հետաքրքրության առարկա լինեն ժամանակակից ադրբեջանական հասարակության համար»: Հենց այս վերջին՝ […որպես այդպիսին պետք է համընդհանուր հետաքրքրության առարկա լինեն ժամանակակից ադրբեջանական հասարակության համար] դիտարկման մասով Դատարանը նշել է, որ ժողովրդավարական հասարակությունը պետք է հանդուրժի նաև այնպիսի թեմանների քննարկում, որոնք գուցե և [այդ հասարակության մեջ] ընկալվում են որպես պատերազմական հանցագործություն կամ մարդու դեմ ուղղված հանցագործություն: Փաստորեն, «Անադոլու» գործակալությունը, խեղաթյուրել է գործով կայացված վճռի դրույթի բովանդակությունը՝ կոնտեքստից կտրելով 87-րդ պարբերության նշված նախադասության մի մասը և ներկայացրելով իբրև «Դատարանի եզրակացություն»։ Մինչդեռ իրականում Դատարանը գտել է, որ Խոջալուի շուրջ առկա հակասական տվյալները թույլ չեն տալիս հանգել վերջնական եզրակացության և, միաժամանակ, հստակեցրել է, որ, որպես արբիտր, նման բանավեճեր լուծելն իր խնդիրը չէ:

Փաստացի ՄԻԵԴ-ը կասկածի տակ է դրել Խոջալուի իրադարձությունների վերաբերյալ Ադրբեջանի տարածած թեզերը և նշել այդ թեզերում առկա անհստակությունը, հետազոտման կարիք ունեցող մասերը և այլն  [365news.am]՝ գտնելով. «Դիմումատուն [Է. Ֆաթուլլաև] փախստականների համար նախատեսված միջանցքի շուրջ առկա մրցակցող տարբեր տեսակետներից մեկի հետ իր համակարծությունն է հայտնել, և դրա հիման վրա կարծիք հայտնել, որ որոշ ադրբեջանցի զինվորականներ կարող էին կոտորածի համար պատասխանատվության [իրենց] մասն ունենալ» (տե՛ս ՄԻԵԴ վճիռ, պարբերություն 81), իսկ «ադրբեջանական իշխանությունների կողմից կանխել չկարողանալու կամ, ընդհակառակը,  Խոջալուի իրադարձությունները սադրելու գործում ունեցած դերն ու պատասխանատվությունը դեռևս չավարտված բանավեճի առարկա են» (տե՛ս ՄԻԵԴ վճիռ, պարբերություն 92)։

Հարկ է նշել, որ է. ֆաթուլլաևը համաներմամբ ազատ է արձակվել 2011թ., որից հետո հիմնել է ադրբեջանական Haqqin.az տեղեկատվական կայքը, որն այսօր Ալիևի վարչակարգի հերթական քարոզչական հարթակն է, ինչը ևս մեկ անգամ վկայում է, որ Ադրբեջանում յուրաքանչյուր ոք, որը կփորձի խոսել իշխանության դեմ, բռնությունների է ենթարկվում այնքան ժամանակ, քանի դեռ չի գործում այնպես, ինչպես իշխանություններն են թելադրում։

Իսկ ինչ վերաբերում է ադրբեջանական իշխանությունների հանձնարարությամբ հակահայկական քարոզչություն իրականացնող լրատվամիջոցներին, ապա դրանք անընդհատ առերեսվել են հայկական կողմի հիմնավոր փաստարկներին, և անկախ այն հանգամանքից թուրքական, թե մեկ այլ լրատվամիջոցն է դառնում հերթական գործիք, դրանից իրականությունը չի փոխվում։ Հակահայկական քարոզչությունը դարձել է ներկայիս Ադրբեջանի հիմնական քաղաքական ուղղությունը, ինչի մասին 2012թ. հայտարարել է Ի. Ալիևը՝ նշելով, որ «համաշխարհային հայությունը մեր հիմնական թշնամին է»։

Վանուհի Կարապետյան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում