Նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել էր Վրաստան, որտեղ հանդիպել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի և խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի հետ: Հանդիպման արդյունքների մասին «Առաջին լրատվական»-ը զրուցել է Վրաստանի ռազմավարական վերլուծությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Գելա Վասաձեի հետ: