Հուլիսի 18-ին, ժամը 23:55-ին, ոստիկանության քննչական գլխավոր և Երևան քաղաքի վարչությունների ծառայողները Տերյան և Թումանյան փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել 21-ամյա Տիգրան Պ.-ին. նա ժամը 23:30-ի սահմաններում նշված վայրում բացահայտ հափշտակել էր 49-ամյա Մելանյա Կ.-ի պարանոցի ոսկյա շղթան` խաչով, և դիմել փախուստի, սակայն ոստիկանության ծառայողները հետապնդել էին և բռնել:
Հափշտակվածն առգրավված է:
Կատարվում է նախաքննություն:









































