Friday, 19 04 2024
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց

Սասուն Միքայելյանն ընդգծել է ԵԿՄ խնդիրը. Ինչո՞ւ են Փաշինյանի կողքին

Հավատացնում ենք ձեզ, պարոն վարչապետ, որ անկախ քաղաքական հայացքներից լինելու ենք ձեր կողքին, հայտարարել է ԵԿՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը: Այդ հայտարարոթյունը նա արել է Վազգեն Սարգսյանի ծննդյան տարեդարձին նվիրված միջոցառմանը, որին մասնակցել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Սասուն Միքայելյանը հայտարարել է, որ կանգնելու են Փաշինյանի կողքին, հեղափոխությունը պաշտպանելու համար:

Հայտարարությունն իսկապես բազմիմաստ է, կամ բազմաշերտ, կամ ավելի շուտ ի ցույց է դնում Հայաստանի բազմաշերտ խնդիրները, մասնավորապես կապված համակարգային արդիականացման և դրանում ԵԿՄ գործոնի հետ: Տարիներ շարունակ, գործնականում հենց ստեղծումից ի վեր ԵԿՄ-ն ներգրավվել է քաղաքական գործընթացներում և եղել իշխանության առանցքային հենարաններից մեկը: ԵԿՄ-ն ռազմական կառույց չէ, կիսառազմականացված կառույց է, լրագրողների հետ զրույցում ասել է Սասուն Միքայելյանը:

Փաստացի, կա կիսառազմականացված կառույց, որը դե յուրե հասարակական կազմակերպության կարգավիճակում է, դե ֆակտո որոշակիորեն շարունակում է ներգրավված լինել քաղաքականության մեջ: Եվ այդ ամենով հանդերձ էլ աներկբա է, որ պատերազմող, և պատերազմով ծնված պետության մեջ ռազմական վետերանների հանրային, կամ սոցիալիզացիայի խնդիրը անխուսափելի խնդիր է, կառավարման կարիք ունեցող: Ինչպե՞ս լուծել այդ հարցերը, որպեսզի ԵԿՄ-ն լինի հետպատերազմական սոցիալիզացիայի ինստիտուտ, բայց չլինի ռազմականացված և առավել ևս քաղաքականության ձեռքից բռնած, եթե ոչ քաղաքականությանը գրկախառնված: Նախորդ քառորդ դարում Հայաստանը տեսել է այդ ամենի հետևանքը:

Նոր ժամանակաշրջանում ԵԿՄ լեգիտիմությունն ու քաղաքական այսպես ասած կառուցողականությունը ընդամենը պայմանավորված է նրանով, որ աջակցում է լեգիտիմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Իսկ, եթե հանկարծ առաջանան խնդիրներ ԵԿՄ-վարչապետ հաղորդակցության հարցում: Կամ, եթե խնդիրներ առաջանան հանրություն-վարչապետ հաղորդակցության հարցում: Ի վերջո մենք պատկերացնում ենք չէ, որ պետք է կառուցենք Հայաստան, որը ապրելու է ավելի երկար, քան որևէ լեգիտիմ վարչապետ կամ քաղաքական առաջնորդ: Եվ մենք կառուցում ենք Հայաստան, որն ապրելու է անկախ որևէ քաղաքական առաջնորդից: Դա է անվտանգ և զարգացող Հայաստանի բանաձևը: Ըստ այդմ, քաղաքական մրցակցությունը Հայաստանում չունի այլընտրանք: Եվ ուրեմն, երկարաժամկետ հեռանկարում ո՞րն է ԵԿՄ «կիսառազմականացված» հասարակական կառույցի տեղն ու դերը հասարակական-քաղաքական կյանքում: Լիովին հասկանալի է, որ ներկայիս հետհեղափոխական իրողությունների և անցման շրջանում Նիկոլ Փաշինյանին մի կողմից պետք չէ կոնֆլիկտ ԵԿՄ հետ, մյուս կողմից նաև բավականին բարդ է իրականացնել խնդրի արագ տրանսֆորմացիա: Բայց, այդուհանդերձ, Հայաստանի քաղաքական օրակարգում պետք է հայտնվեն այդ հարցերն ու սկսեն քննարկվել: Ի վերջո, չի կարող իրավիճակը մնալ Սասուն Միքայելյանի, Նիկոլ Փաշինյանի կամ որևէ ցանկացած գործչի բարի կամքի հույսին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում