Thursday, 28 03 2024
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար

Սերժ Սարգսյանը կուսակցական պայքարն էլ պետք է թողներ․ Լեռնիկ Ալեքսանյան

ՀՀԿ խորհրդի երեք անդամներ՝ Լեռնիկ Ալեքսանյանը, Ֆիրդուսի Զաքարյանը և Ռազմիկ Մարտիրոսյանը լքել են կուսակցությունը։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Լեռնիկ Ալեքսանյանը ներկայացրել է դուրս գալու պատճառները։

-Պարոն Ալեքսանյան, երեքով միաժամանա՞կ որոշեցիք դուրս գալ ՀՀԿ-ից։

-Միասին ենք որոշել և մեկ դիմումով ենք դիմել։

-Կուսակցությունը հեշտ «բաց թողե՞ց» ձեզ։

-Դա պատահական բան չէր և միանգամից չի եղել։ Երկու–երեք տարի է՝ մենք որոշակի խնդիրներ ունեինք։ Մենք կուսակցության ղեկավարության հետ ընտրություններից հետո ներխոհանոցային խոսակցություններ ենք ունեցել։

-Դուք ՀՀԿ-ին որպես ընդդիմություն չէիք տեսնո՞ւմ, թե որպես ընդդիմություն չէր արդարացնում իրեն։

-ՀՀԿ-ն և՛ իշխանության վերջին տարիներին, և՛ հատկապես վերջին շրջանի դրսևորումներում այն քաղաքական կուրսը, որ պետք է վարեր, դուրս էր եկել այդ կուրսից։

-Ի՞նչը դրդեց թողնել ՀՀԿ-ն, ո՞րն էր առանցքային խնդիրը։

-Եղել են տարաձայնություններ։ Մեզ հատկապես դուր չի եկել կուսակցության ղեկավարության վարած վերջին շրջանի քաղաքականությունը։ Կուսակցության ղեկավարը Անդրանիկ Մարգարյանի մահից հետո մեր հոբելյանական համագումարին ասաց, որ պայքար խմբապետության, կոռուպցիայի դեմ, ոգևորվեցին, բայց կուսակցություն դրսից շատերը եկան մտան և դարձավ պրոֆմիության նման բան, ինչը մեզ դուր չէր գալիս։ Կուսակցության որդեգրած քաղաքականությունը մեզ չէր բավարարում, հատկապես վերջին շրջանում խոսակցություններ եղան։ Մենք այն կարծիքին էինք, որ եթե վարչապետը դուրս է գալիս, կուսակցական պայքարն էլ պետք է թողնի դուրս գա։ Բայց համագումարն էլ չէին անում, ներկուսակցական կյանքը, ներքևի օղակների հետ կապն էր կտրված։ Եվ մեկ-երկու-երեք, դուրս եկանք։

-Պարոն Ալեքսանյան, երբ Դուք պատգամավոր էիք, կուսակցությունը հանրային քննադատությունների տիրույթում էր։ Ավելի ճիշտ չէր լինի՞, եթե դուրս գայիք ՀՀԿ-ից այն ժամանակ։

Եթե ուշադիր եք եղել, այն ժամանակ էլ որոշակի ինքնաքննադատական հրապարակումներ եղել են։ Երբ կուսակցության խորհրդի անդամ էի, հատկապես կուսակցության ներսում, նաև խմբակցության ներսում լուրջ հարցեր են եղել, բայց մենք խոհանոցային մակարդակով բարձրացրել ենք խնդիրը, ընդվզել ենք, ասել ենք, այսինքն՝ այն ժամանակ էլ բարձրացրել ենք խնդիրները։ Այսօր էլ մեծ ցավով ենք կուսակցությունից դուրս գալիս, 20 տարի է այնտեղ ենք, գուրգուրանքով ենք մտել այս կուսակցություն և մեզ համար շատ դժվար էր նման որոշում կայացնել։ Եվ եթե գոնե ընդդիմություն դառնալուց հետո ճիշտ դիրքորոշում ունենային, էլի դուրս չէինք գա, բայց երբ տեսնում ենք, որ կուսակցությունը դարձրել են խաղալիք, անձնական օգտագործման գործիք։ Այսօր տեղերում եթե նայեք, շատ կարգին կուսակցականներ կան, որոնք կուսակցության քաղաքականությունից դժգոհ են, բայց բարոյականությունից դրդված՝ մնացել են։

-Ի վերջո, ո՞վ «փչացրեց» ձեր կուսակցությունը։

-Շատ հետաքրքիր կուսակցություն կարող էր դառնալ․․․ով էր մեղավորը․․․միշտ ասում են՝ ՀՀԿ-ն իշխանությունը վերցրեց, ես հակառակ կարծիքին եմ՝ իշխանությունները վերցրին ՀՀԿ-ին և օգտագործեցին հեղինակությունը։ Մեղավոր էինք մենք։ Քանի կար Անդրանիկ Մարգարյանը, ինքը շատ ճիշտ էր վարում քաղաքականությունը, էլի որոշակի խնդիրներ կային, բայց բոլոր դեպքերում ինքը կարողանում էր պահել կուսակցականությունը։ Մենք քվերակում էինք կողմ, դեմ, և դրանից որևէ բան չէր փոխվում։ Իսկ եթե այս ընթացքում որևէ մեկը խորհրդի որոշմանը դեմ լիներ, դա տրագեդիա էր։

-Սերժ Սարգսյանը միանձնյա՞ ամեն ինչ որոշեց կուսակցության փոխարեն։

Ոչ միայն Սերժ Սարգսյանը, այլ նաև կուսակցության ղեկավարությունը կտրել էր իր կապը տեղի կուսակցական կազմակերպությունների հետ։

-Իսկ որևէ կուսակցության պատրաստվում եք միանա՞լ։ Ռոբերտ Քոչարյանն էլ է քաղաքական հայտ ներկայացրել, հնարավո՞ր է միանաք նրան։

-Ոչ, որևէ մեկին միանալու միտք չունենք, տեսնենք։ Գուցե որևէ ՀԿ հիմնենք՝ հավատարիմ մնալով մեր Միասնության դաշինքին։ Եվ երևի հասարակական աշխատանքով կզբաղվենք։

-ՀՀԿ-ն փլուզվո՞ւմ է։

-Չեմ կարող ասել։ Փլուզվել ասելով նայած թե ինչ ենք հասկանում։ Ավելի լավ է դուրս գանք, մնան շատ քիչ մարդիկ, բայց նույն գաղափարի մարդիկ, ոչ թե տարբեր ուղղություններով։ Հիմա դա տրամաբանակա՞ն էր, որ մենք ունեինք 150․000 կուսակցանական, բայց 60․000 ձայն հավաքեցինք, այսինքն՝ կուսակցության անդամներն անգամ կուսակցությանը ձայն չեն տվել։

-Որովհետև նախկինում միշտ կեղծել եք ընտրությունները, շատ ձայն եք ստացել, մարդկանց ստիպել դառնալ հանրապետական։

-Անկախ նրանից՝ կեղծել ենք, թե չենք կեղծել ընտրությունները, գոնե ՀՀԿ-ականները իրենց կուսակցությանը ձայն պիտի տան, եթե այդքան էլ ձայն չեն ստանում, ուրեմն կուսակցությունն արդեն իրոք կուսակցություն չի։

-Մեկ գիշերում 7500 քաղաքացու էիք ընտրություններից առաջ ՀՀԿ դարձնում։

-Այո՛, դա է բացասականը, որի դեմ էինք մենք։  Հիմնարկներում, խմբերում հանրապետականացումը ամենաբացասական երևույթն էր։ Այդ ժամանակվանից մենք ընդվզեցինք, ՀՀԿ-ական էին դարձնում, հետո գործադիրի անդամ, նախագահի տեղակալ և այլն։ Մարդիկ խնդրում էին, որ գային ՀՀԿ, որովհետև կուսակցության վարած քաղաքականությունն էր սխալ, պետք է ՀՀԿ լինեիր, որը պաշտոն զբաղեցնեիր, կոմունիստական կուսակցության ժամանակվա իներցիան։ Իսկ իսկական ՀՀԿ-ականները չունեին պաշտոններ, հետաքննություն արեք, կտեսնենք, որ նրանք չկային։ Իսկ սա կուսակցության հերն անիծում է։ Մենք ընդվզել սկսեցինք այն ժամանակ, երբ կարգ ընդունեցին, որ մարզպետները պետք է դառնան մարզային խորհրդի նախագահներ, համայնքապետերը պետք է դառնան կուսակցության համայքային խորհրդի նախագահներ, և ադմինիստրատիվ ծանրությունը գալիս է կուսակցության վրա։ Դա եղավ Քոչարյանի ժամանակ։ Մեր կուսակցության թուլությունից էլ եկավ դա, Քոչարյանը կարող է ուզենար, իրեն դա ձեռնտու էր, բայց կուսակցությանը դա ձեռնտու չէ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում