Friday, 19 04 2024
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ

«Հող հանձնելու» մասին Փաշինյանի հայտարարությանը թող նախկինները պատասխանեն․ Դավիթ Բաբայան

2020 թվականի մարտի 31-ին Արցախում սպասվում են համապետական ընտրություններ․ ընտրելու են նախագահ և ձևավորելու են Ազգային ժողով։

Առաջադրվել է նախագահի 14 թեկնածու, որոնցից մեկը դուք եք։ Կներկայացնե՞ք ձեր ծրագրային դրույթներից հիմնականներին․ «Առաջին լրատվական»-ի հարցին Արցախի պահպանողական կուսակցության նախագահ, Արցախի նախագահի թեկնածու Դավիթ Բաբայանը պատասխանեց․ «Ես առաջադրվել եմ Արցախի պահպանողական կուսակցության կողմից։ Ես՝ որպես Արցախի նախագահի թեկնածու, և Արցախի պահպանողական կուսակցությունը՝ որպես Արցախի խորհրդարանական ընտրություններին մասնակցող ուժ, ունենք միևնույն ծրագիրը։ Այդ ծրագիրը, իհարկե, ավանդապես ընդգրկում է տարբեր բաժիններ, տարբեր ուղղություններ՝ պետականաշինություն, արտաքին քաղաքականություն, տնտեսական զարգացում, սոցիալական ոլորտ, էկոլոգիա, բայց ունենք նաև մեր առանձին տեսլականը և տարբերվող մոտեցումներն այլ քաղաքական ուժերից։

Ինչ վերաբերում է պետականաշինության գործընթացին՝ մեր քաղաքական ուժը՝ Արցախի պահպանողական կուսակցությունը և ես կարծում ենք, որ ժողովրդավարական պետական համակարգին և սոցիալական ուժեղ պետությանն այլընտրանք չկա Արցախում։ Մենք պետք է մեր երկիրը զարգացնենք այս ուղղությամբ՝ որպես վերջնանպատակ և գերնպատակ մեզ համար միասնական հայրենիք և հայկական պետություն կերտելն է։ Այս ուղղությամբ պետք է տարվի հետևողական աշխատանք։ Ճիշտ է, մենք պետք է իրատես լինենք՝ պրովոկացիաներով ու դեմագոգիայով չզբաղվենք և չարագացնենք գործընթացները։ Հետևաբար, մինչև Մայր Հայաստանի հետ Արցախի վերամիավորումը մենք պետք է մի ժամանակահատված թևակոխենք, նոր այդ վերամիավորումը կայանա։

Բոլորս պարտավոր ենք զարգացնել Արցախը։ Այնպես է ստացվել, որ մենք ունենք մեկ ընդհանուր հայրենիք, բայց երկու տարբեր պետականություն։ Սա մեր որոշումը չէր։ Սա պարտադրված էր՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական զարգացումները, միջազգային իրավունքը և այլն։ Ուժեղացնելով Արցախյան Հայաստանը (դա այն տերմինաբանությունն է, որը շրջանառության մեջ է դրել Արցախի պահպանողական կուսակցությունը), մենք ուժեղացնում ենք Մայր Հայաստանը, մենք ուժեղացնում ենք մեր ընդհանուր հայրենիքը»։

 

 

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում