Saturday, 20 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ինչ հստակ խնդիր պետք է ՀՖՖ-ն դնի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի առաջ

Մարտի 26-ին ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն այս տարվա առաջին հանդիպումը կանցկացնի Տաշքենդում՝ մրցելով Ուզբեկստանի հետ։ Չորս օր անց էլ մերոնք Ալմաթիում կխաղան Ղազախստանի ազգային թիմի հետ։ Հանդիպումներն ընկերական են, որոնց նպատակը 2020 թվականին մեզ համար գլխավոր մրցաշարի՝ Ազգերի լիգայի խաղարկությանը պատշաճ կերպով նախապատաստվելն է։ Ըստ ամենայնի մեր հավաքականը ընկերական հանդիպումներ կանցկացնի նաև մայիս-հունիս ամիսներին։ Այս ժամանակահատվածում Եվրո-2020-ի մասնակից հավաքականները կարևոր մրցաշարից առաջ բազմաթիվ ստուգողական հանդիպումներ են անցկացնում։

ՀՖՖ-ն ունի լավ հնարավորություն օգտվելու ընձեռված առիթից և մեր հավաքականի համար գտնել ուժեղ մրցակիցների։ Հետո ուժեղ մրցակիցների հետ հանդիպումներում են արտացոլվում հավաքականի ուժեղ և թույլ կողմերը։ Այս պահին Հայաստանի ազգային թիմը չունի գլխավոր մարզիչ։ Այս տարվա փետրվարին ՀՖՖ-ն խզել էր պայմանագիրը Աբրահամ Խաշմանյանի հետ, ում գլխավորությամբ մերոնք 9։1 հաշվով գերխայտառակ պարտություն էին կրել Իտալիայից։ Նախօրեին հայտնի դարձան մեր հավաքականի մրցակիցները Ազգերի լիգայի C դիվիզիոնի խմբային փուլում։ Հիշեցնենք, որ Հայաստանի հետ նույն ենթախմբում են ընդգրկվել նաև Վրաստանը, Հյուսիսային Մակեդոնիան և Էստոնիան։ Մեր մրցակիցների մարզիչներն արդեն իսկ իրենց կարծիքներ են հայտնել վիճակահանության վերաբերյալ։ Վիճակահանության և մերոնց հնարավորությունների վերաբերյալ մեկնաբանություններ հնչում են երկրպագուների և ֆուտբոլի մասնագետների շարքերում։ Վրաստանի և Մակեդոնիայի հավաքականների մարզիչները հայտարարել են, որ իրենց գլխավոր նպատակը ենթախմբում առաջին հորիզոնականը զբաղեցնելն է, ինչը տեսական հնարավորություն կտա 2022 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրի համար պայքարելու։ «Առաջին լրատվական»-ի տեղեկություններում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այս օրերին բանակցում է մի քանի մասնագետների հետ և շուտով հայտնի կդառնա մեր հավաքականի գլխավոր մարզչի անունը։

Բնական է, որ բանակցային փուլում հավաքականի հնարավորությունները գնահատելուց զատ խոսվում և քննարկվում են առաջիկա ծրագրերն ու խնդիրները։ Ստեղծված իրավիճակում ի՞նչ խնդիր կարող է դնել մեր ֆուտբոլային գերատեսչությունը ապագա գլխավոր մարզչի առաջ Ազգերի լիգայի խաղարկությունում։ Ի տաբերություն Ազգերի լիգայի նախորդ խաղարկության մեզ բաժին են հասել անհամեմատ ավելի լուրջ մրցակիցներ։ 2018 թվականին ձախողվեցինք Ազգերի լիգայում չնայած, որ ֆուտբոլասերների զգալի մասը վստահ էր, որ ընտրական ենթախմբում Հայաստանի ընտրանին առանց դժվարությունների խմբում առաջին հորիզոնականը կզբաղեցնի։ Ինչ խոսք եղան նաև սուբյեկտիվ գործոններ, որոնք նպաստեցին ձախողմանը, բայց․․․։ Ունենք այն, ինչ ունենք և մեր գլխավոր խնդիրը ապագայի վերաբերյալ հստակ ծրագրեր ունենալն է։ Ասել, որ Հայաստանի հավաքականն ի զորու չէ առաջիկա մրցաշարում առաջին հորիզոնականը զբաղեցնել միանգամայն ճիշտ չի լինի։ Ընդամենը վեց ամիս առաջ երկրպագուն հավատում էր, որ Հայաստանի ազգային հավաքականը կարող է 2020 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական ենթախմբում երկրորդ հորիզոնականը զբաղեցնել և նվաճել եզրափակիչ փուլի ուղեգիր։

Այո, մի քանի տպավորիչ հանդիպումներից հետո դա իրատեսական էր թվում։ Դա վկայությունն է նրա, որ Հայաստանի ազգային հավաքականը չնայած ցածր վարկանիշի այնուամենայնիվ ունի պոտենցիալ։ Այո, մենք կարող ենք հաղթել Հունաստանի և Բոսնիայի պես ուժեղ հավաքականներին միևույն ժամանակ գերխայտառակ հաշվով պարտվել Իտալիային կամ ոչ-ոքի խաղալ Լիխտենշտեյնի հետ։ Կամա թե ակամա բոլորս կարծում ենք և հավատում ենք, որ մեր իրական հավաքականն այն է, որը հաղթում է վերը նշված մրցակիցներին, որը Երևանում 10 ֆուտբոլիստներով արժանի պայքար էր մղում աշխարհի քառակի չեմպիոնի դեմ։ Հետևաբար քանի դեռ ՀՖՖ-ն չի նշանակել գլխավոր մարզչին, անհրաժեշտ է, որ մերոնց հետ աշխատող մասնագետի առաջ դրվի հստակ խնդիր։ Իսկ հստակ խնդիրը Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլում առաջին հորիզոնականը զբաղեցնելն է։ Հստակ խնդրի առկայության պարագայում մրցաշարի ավարտից հետո հնարավոր կլինի հստակ գնահատական տալ և հետևությունններ անել թե մարզչի և թե ֆուտբոլիստների կատարած աշխատանքի վերաբերյալ։ Կարևոր է նաև հոգեբանական «ֆակտորը»։ Եթե նույնիսկ Ազգերի լիգայում խմբում առաջին տեղ զբաղեցնելու խնդիր չդնենք, այլևս անիմաստ կլինի խոսել ավելի լուրջ նպատակների մասին։ 2020 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլից առաջ Հայաստանի ազգային հավաքականի առաջ պաշտոնապես չէր դրվել որևէ խնդիր։

Այս ընտրական փուլում 10 խաղում մերոնք տարան 3 հաղթանակ, մեկ հանդիպում ավարտեցին ոչ-ոքի և կրեցին 6 պարտություն՝ ենթախմբում զբաղեցնելով նախավերջին՝ 5-րդ հորիզոնականը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում