Ամերիկյան Lockheed Martin ընկերությունը հրապարակել է «գերարագ» (կամ գերձայնային ) AGM-183A Air Launched Rapid Response Weapon (ARRW) հրթիռային համակարգի լուսանկարները, հաղորդում է Defence Blog-ը:
Պարբերականը նշում է, որ AGM-183A ARRW-ը մշակվել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի շահերից ելնելով՝ Չինաստանի և Ռուսաստանի վերջին սերնդի զենքերին հակազդելու համար: Հրթիռի նախնական գործնական պատրաստության կլինի 2022 ֆինանսական տարում:
Փետրվարին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ երկիրն ունի «գերարագ հրթիռներ»:
2019 թվականի հունիսին ամերիկյան ռազմավարական ռմբակոծիչ B-52H Stratofortress-ն իր առաջին թռիչքն իրականացրեց AGM-183A ARRW գերձայնային օդային բալիստիկ հրթիռով: